Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Մեր աղջիկը խոսում է հայրիկի նկարի հետ, ասում է՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու». կամավոր Աշոտ Ակողլյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Մարտունիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ընտանիքի պատմությունն ընդամենը երկու տարի և հինգ ամիս է տևել, բայց այնպիսի տպավորություն է, թե, օրինակ՝ 25 տարի միասին, ձեռք ձեռքի տված քայլում էինք այս կյանքի միջով։ Ծանոթացանք իմ աշխատանքի վայրում, աշխատում էի Վերնիսաժում՝ զինվորական հագուստի խանութում։ Աշոտը որսորդություն շատ էր սիրում, և մեր խանութ էր գալիս որպես հաճախորդ։ Այդպես ծանոթացանք, այնուհետև ամուսնացանք։ Ծանոթությունից ամուսնություն ընթացքը շատ կարճ՝ քսան օր տևեց։ 2018 թվականի ապրիլի 26-ին ընտանիք կազմեցինք, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 14- ին ծնվեց մեր աղջիկը՝ Նատալին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը՝ Աշոտի կինը։

Աշոտը ծնունդով Երևանից է, տան ավագ որդին։ Նրան մանկության տարիներից որպես ժիր երեխայի են հիշում։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը։ Սովորել է Երևանի Հակոբ Կարպենցի անվան թիվ 6 դպրոցում, այնուհետև ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի Կիրառական արվեստի բաժինը։ Ավարտելուց հետո 2002 թվականին զորակոչվել է Հայկական զինված ուժեր։ Ծառայել է Ստեփանավանի հրթիռային զորքերում։

Լիլիթը վերհիշում է պատմություններն այն մասին, որ ժամկետային զինծառայության տարիներին Աշոտը զորամասում իր իսկ ձեռքով քանդակ-հուշակոթող է կանգնեցրել՝ նվիրված հրթիռային զորքերին, իսկ նկարներով ձևավորել է զորամասի տարածքը։ Զորացրվելուց որոշ ժամանակ անց ընդունվել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը։ Աշոտը նկարիչ-քանդակագործ էր, նրա գործունեության ոլորտը ներառում էր դիզայնը, նկարչությունը, անգամ դաջվածքներ էր անում։

Ասում են՝ կարճ ժամանակն էլ բավարար է մարդուն ճանաչելու համար։ Լիլիթին հարցնում եմ՝ ինչպե՞ս կնկարագրի Աշոտին։ «Աննկարագրելի, անբացատրելի մարդու տեսակ էր։ Մարդկային լավագույն որակներով էր օժտված։ Լավագույնն էր որպես ամուսին ու հայր, զավակ՝ իր ծնողների համար, ընտանիքին նվիրված էր։ Կնոջ համար թև ու թիկունք էր, որևէ հարցում երբեք վեճ չունեցանք՝ ո՛չ երեխային խնամելու, ո՛չ անգամ խոհարարական կամ էլ տանը վերաբերող այլ հարցում։ Այնքան սեր ու ներդաշնակություն կար մեր միջև...»։

Պատերազմները փոխում են մարդկանց ճակատագրերը, փոխում նրանց կյանքի ընթացքը, հատկապես այն մարդկանց, որոնց սիրելիները պատերազմի դաշտից տուն չեն վերադառնում։ Այդպիսի մի պատերազմ էլ դարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Սկսվեց սեպտեմբերի 27-ին, և տպավորություն է, թե շարունակվում է մինչ օրս։ «Այդ օրն աշխատանքի վայրում էի։ Զանգահարեց, շատ անհանգիստ էր՝ պատերազմ է սկսվել, պետք է շուտ տուն գաս, որ ես գնամ, ինձ սպասում են։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան կամավորագրվեց և մեկնեց մարտադաշտ։ Մեզ ոչ մի հստակ բան չէր ասել, մինչ հասկացանք ամեն բան, նա արդեն Մարտունիում էր»։ Շատերի պատմությունների մեջ է կարմիր թելով անցնում հետևյալ միտքը՝ անգամ անսահման սերը երեխայի հանդեպ հետ չպահեց տղաներին Արցախ մեկնելուց։ Աշոտի պատմությունը ևս բացառություն չէ։ «Երբ արդեն պատերազմի դաշտում էր, հնարավորություն ունեցանք նաև մեկ անգամ տեսազանգով զրուցելու, ասաց՝ ես ձեզ գժի պես եմ սիրում, բայց գիտես՝ հայրենիքն առաջին տեղում է»։

Լիլիթն ասում է՝ ամուսինը սկզբից եղել է Ճարտարի դիրքերում։ «Մինչև հոկտեմբերի 22-ը՝ ամեն օր, այն էլ՝ օրը մի քանի անգամ կապի մեջ ենք եղել իր հետ։ Ընդհանուր վիճակը, բնականաբար, վատ էր, բայց Աշոտը պահպանում էր իրեն բնորոշ հանգստությունը, մեզ հետ կապի մեջ էր»։ Պատերազմի օրերին ընտանիքների համար օդ ու ջրի պես մի բան էր մեկ զանգը, մեկ նամակը, մեկ լուսանկարը, դա հավաստումն էր նրա, որ տղաների հետ ամեն բան կարգին է, անգամ այն պահերին, երբ պատերազմի դաշտում ռումբեր էին պայթում։

Աշոտը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 22-ին։ «Մայրիկին ու ինձ է զանգահարել, ասաց, որ իրենց տեղափոխում են, բայց չգիտի, թե ուր. «Կտեղավորվեմ, կզանգեմ»»։ Իսկ դրանից հետո սկսվում են սպասման երեք ամիսները։ «Հույս կար, որ նա ողջ-առողջ վերադառնալու է, մեր մտքով ոչ մի վատ բան չի անցել։ Երեք ամիս անհայտություն էր։ Հունվարի 23-ին իրեն «գտանք»։ Հիմա էլ չգիտենք, թե որքան ժամանակ է Վեդիի դիահերձարանում եղել, որտեղ է եղել դեպքը և ինչպես։ Ոչ մի տեղեկություն չունենք, որովհետև այդ պահին իր հետ էլ մարդ չի մնացել»։ Լիլիթն ասում է՝ ամենուր են փնտրել Աշոտին։ Անգամ վատագույնն են մտածել՝ ընտանիքի անդամները նաև դիահերձարաններում են փնտրել նրան։ «Թշնամին թիրախավորել էր մեքենաները, ոմանք մեզ ասում էին՝ այդ մեքենաների մեջ կամավորներ չեն եղել։ Ենթադրում ենք, որ տեղափոխվելու ժամանակ ԱԹՍ-ները թիրախավորել են իրենց։ Իր հետ մի տղա էր եղել, կարողացել էի իր հեռախոսահամարը գտնել։ Անընդհատ իրեն զանգահարում էի, բայց անհասանելի էր։ Հետո նա կապվեց ինձ հետ, պատմեց. «Հոկտեմբերի 23-ին, երբ մեզ տեղափոխում էին, իջեցրեցին, որ Մարտունու թիկունքը պահենք, դիմացի մեքենային խփեցին, ես ու ամուսինդ իջել ենք, որ գնանք, ականանետի հարվածից ես վիրավորվել եմ, բայց ամուսնուդ հետ ամեն ինչ կարգին էր»։ Այդ տղան ուշաթափվել է, իրեն կարողացել են տեղափոխել «Մուրացան» հիվանդանոց։ Թե ինչ է տեղի ունեցել հետո, արդեն չգիտենք»։ Որպես Աշոտի զոհվելու օր նրա ընտանիքը հիշատակում է հոկտեմբերի 24-ը, վայր՝ Մարտունին։

Ապրելու ուժի մասին։ Միշտ այս հարցով ենք ավարտում մեր զրույցները։ Լիլիթն ունի այս հարցի ամենակարճ, բայց ամենաբովանդակալից պատասխանը։ «Աղջիկս է ուժ տալիս։ Մեկ տարեկան էր աղջիկս, իր ատամհատիկն էինք արել, երբ Աշոտը մեկնեց մարտադաշտ։ Այս տարի աղջիկս դպրոց է հաճախելու։ Ամբողջ օրը նկարի հետ է խոսում, ասում՝ կարոտել եմ, պապա՛ ջան, ե՞րբ ես գալու։ Ինձ ասում է՝ տար ինձ պապայի մոտ։ Միասին գնում ենք, բայց, միևնույնն է, սպասում է։ Հարցնում է՝ հեռու տեղ է գնացե՞լ, հեռախոս չունի՞, որ ինձ զանգի։ Օգտագործում է «մահացել» բառը, բայց խորությամբ չի հասկանում, թե դա ինչ է, շարունակում է սպասել հայրիկին»։

Հ. Գ. - Աշոտ Ակողլ յանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և ԱՀ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումը