Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


Ահազանգ՝ Հայաստանում կրոնական ազատությունների համակարգված խախտման և քաղաքացիական բախումների իրական վտանգի մասին․ ՀայաՔվե

Քաղաքական
Դիմում

Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական միավորումներից և անհատներից`
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ պրն․ Յուրգ Լաուբերին InfoDesk@ohchr.org
ՄԱԿ-ի կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցող տկն․ Նազիլա Ղանեային freedomofreligion@ohchr.org
 
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պրն․ Ուոլքեր Թյուրքին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն․ Մայքլ Օ՛Ֆլահերթիին, commissioner@coe.int

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող տկն․ Ֆրանսուազ Յակոբին, registry.am@un.org
Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Պրն․ Մաքսիմ Լոնգանգեին, yerevan@coe.int
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեծարգո ներկայացուցիչներ,

Դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելու Հայաստանում կրոնական ազատությունների դեմ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս է՛լ առավել հաճախակի իրականացվող ճնշումների, հոգևոր ծառայողների հանդեպ խտրականության և հասարակության մեջ ատելության սերմանման ակնհայտ դրևորումների մասին: Ակնկալում ենք ձեր արձագանքը՝ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների շրջանակում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների խախտումների վերաբերյալ։

Վերջին շաբաթներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային Ժողովի ղեկավարները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ և կառավարության մի շարք անդամներ, չխորշելով մեթոդներից, հետևողական ճնշում են իրականացնում Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների նկատմամբ։

2025 թ․ հունիսի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Շիրակի թեմի վարչական տարածք՝ փորձելով ապօրինաբար ձերբակալել հոգևորականների։
•Այս ճնշումները արտահայտվում են հետևյալ կերպ՝

Ապօրինի քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ, ֆիզիկական և հոգեբանական բռնություններ, անմեղության կանխավարկածի խախտումներ։

Հոգևոր առաջնորդների հասցեին հրապարակային վիրավորանքներ, ներառյալ ատելության խոսքի տարածում՝ պետական պաշտոնյաների հրապարակային ելույթներում և սոցիալական մեդիա հարթակներում,
 
Հոգևորականների անձնական կյանքին ապօրինի միջամտություն՝ ուղեկցված սպառնալիքներով ու զրպարտությամբ, ինչի համար առևերույթ օգտագործվում են նաև այդպիսի իրավասություն չունեցող պետական կառույցներ,

Նախաձեռնություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ նրա ընտրության կարգի փոփոխության պահանջով՝ խախտելով Սահմանադրությունը, ներպետական օրենսդրությունը և ՀՀ միջազգային պարտավորությունները,

Վարչապետը նույնիսկ կոչեր է հնչեցնում տարբեր քաղաքացիական խմբերին միավորվել և շրջափակել Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռը՝ այսպիսով ճնշում գործադրելով եկեղեցու վրա։

Նման հակաօրինական կոչերը, հատկապես երկրի ղեկավարության կողմից, կարող են հանգեցնել լուրջ քաղաքացիական բախումների, քանի որ բացահայտ վիրավորում են և սպառնում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ ՀՀ բնակչության և աշխարհասփյուռ հայության մեծամասնությունը կազմող հետևորդներին, և ոտնահարում են խղճի, կրոնի և հավատքի նրանց իրավունքը։

Պետական մակարդակով քաղաքացիների և ՀԱԵ հետևորդների դեմ կազմակերպված այս ահաբեկչությունը կառավարում է հենց երկրի վարչապետը, և նրա հրահանգով այն իրականացնում են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու պետական ինստիտուտներ: Ցավալիորեն, նույնիսկ Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակը պատշաճ արձագանք չի տալիս այս իրավիճակին։

•Այս գործելակերպը խաթարում է ՀՀ ամենախոշոր կրոնական կազմակերպության ինքնավարությունն ու բացահայտորեն հակասում է

Մարդու իրավունքների ։համընդհանուր հռչակագրի (1948) 18-րդ հոդվածին,
 
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՊ, 1966) 18-րդ հոդվածին,

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածին և դրա կիրառությանը վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձև 6/37-ի 9-րդ և 12-րդ կետերին, որոնք սահմանում են պետությունների չեզոքության պարտականությունը կրոնական գործերում։
 
•Վիեննայի հռչակագրի և Գործողությունների ծրագրի (1993) 1-ին մասի 22-րդ կետին, ըստ որի` միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել կրոնական ազատությունների խախտումներին,

ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին (1975), որը պահանջում է հարգել կրոնական ինքնության ազատ զարգացումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ տարբեր սոցիոլոգիական ուսումնասիրությունների, վայելում է Հայաստանի բնակչության 80%-ից ավելիի վստահությունը, ինչն այդ կառույցի դեմ արշավին, բացի միջազային և ներպետական օրենսդրության հետ դրա հակասություններից, հաղորդում է նաև հասարակական խիստ բարձր զգայունություն։

•Պետության կողմից այս ինստիտուտի դեմ իրականացվող ճնշումները

խաթարում են իրավական պետության հիմնարար սկզբունքները,
խրախուսում են դավանանքային անհանդուրժողականություն,
վտանգում են հանրային համերաշխությունն ու սոցիալական կայունությունը,
կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, սոցիալական ապակայունացման և նույնիսկ՝ մարդու կյանքի իրավունքի զանգվածային խախտման դեպքերի։

Մենք դիմում ենք ձեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր դերակատարների՝ ակնկալելով, որ ձեր արձագանքը, և խղճի, դավանանքի իրավունքների դեմ այս ոտնձգությունները դատապարտելը կօգնի պաշտպանել կրոնական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները Հայաստանում՝ կանխելով հետագա սրացումները։ Վստահ ենք, որ ներկա բարդ ժամանակաշրջանում տարածաշրջանում ևս մեկ երկրում հնարավոր բացասական զարգացումները չեն բխում խաղաղության և կայունության շահերից:

Կոչ ենք անում՝

1․ Արձանագրել Հայաստանում պետական ինստիտուտների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կրոնական ազատությունների դեմ իրականացվող ճնշումների փաստը։

2․ Զգուշացնել ՀՀ իշխանություններին նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ հղում անելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

3․ Անհապաղ ձեռք առնել կրոնի, խղճի և դավանանքի իրավունքի պաշտպանության շրջանակում ձեր մանդատներով նախատեսված հնարավոր միջոցառումներ, այդ թվում նաև դիտարկման գործընթաց, հատուկ զեկուցողի հրատապ այց կամ գնահատողական խմբի/առաքելության ներգրավում։

Մենք վստահ ենք, որ ձեր արձագանքը կլինի հրատապ և կնպաստի իրավիճակի օրինական կարգավորմանը և մարդու հիմնարար ազատությունների պահպանմանը միջազգային իրավունքին և նորմերին համապատասխան։

Հարգանքով՝

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,

«Հաղթանակ» կուսակցություն,

«Արդյունավետ կառավարություն» հիմնադրամ

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ

Կարին Տոնոյան, մանկավարժ, «Որդուս» ՀԿ նախագահ

Գոհար Մելոյան, իրավագետ

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Հովհաննես Խուդոյան, իրավապաշտպան

Նարե Սիմոնյան, հանրային գործիչ

Ռոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ Վարդևանյան