Արամ Մանուկյանի հետ կատարվածը ևս մեկ անգամ հրամայական դարձրեց լեգիտիմ իշխանություն ունենալու անհրաժեշտությունը. Արմեն Մարտիրոսյան
ՔաղաքականՕrer.am կայքն արդեն հայտնել է, որ քիչ առաջ ծեծի է ենթարկվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Մանուկյանը տեղափոխվում է հիվանդանոց: Վերջին օրերին սա միակ դեպքը չէ, երբ ծեծի է ենթարկվում ընդդիմադիր գործիչը: Դեպքի առթիվ մեկնաբանություն տվեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Միանշանակ կարծում եմ, որ սա շղթա է, որը շատ դատապարտելի է: Կարծում եմ, որ այս դեպքը ևս մեկ անգամ հրամայական դարձրեց երկրում արտահերթ ընտրությունների անցկացման ու լեգիտիմ իշխանություն ունենալու անհրաժեշտությունը և հարցերին ոչ թե ուժի դիրքից լուծումներ փորձել տալը, այլ իրական լուծումների ուղղությամբ քայլեր կատարելը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Լևոն Փանոսյան