Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դուբայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդեցին ոչ միայն երկկողմ պաշտոնական հայտարարությունները, այլ նաև հանդիպման տողատակերի մեկնաբանությունները ինչպես թուրքական և ադրբեջանական, այնպես էլ միջազգային մամուլում։ «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը, անդրադառնալով հանդիպմանը, նախ և առաջ ընդգծում է՝ այն բավական հապճեպ էր։ «Եթե փորձենք ժամանակացույցը վերհիշել, խոսվում էր, որ հանդիպում կլինի հուլիսի վերջին։ Փաստորեն, բավական արագ կազմակերպված հանդիպում էր։ Այստեղ շատ կարևոր են այդ իդենտիկ տեքստերը, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունները հրապարակեցին։ Շատ կարևոր է դիվանագիտական պրակտիկայում, երբ նման ճանապարհով են գնում։ Այսինքն՝ այն մեսիջները, որոնք իրենց հանրություններին և միջազգային հանրությանը տալիս են, երկկողմ հստակ համաձայնեցված են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Անդրադառնում է հնչող այն ձևակերպմանը, թե երկկողմ բանակցությունները ամենաարդյունավետ ձևաչափն են խաղաղության հասնելու համար։ «Ի՞նչ է նշանակում երկկողմ։ Սա նոր բան չէ, այլ իրավիճակը, ընդհանուր գործընթացը խեղաթյուրելու կարևոր բաղադրիչներից է։ Այսօր գործ չունենք երկկողմ բանակցությունների հետ։ Որքան էլ դա ֆորմալ իմաստով երկկողմ է, այսինքն՝ այնտեղ նստած միջնորդ չկա, իրականում որևէ նորմալ մտածող մարդ չի կարող ունենալ ընկալում, որ սրանք երկկողմ բանակցություններ են։ Նախ և առաջ Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է՝ հայտարարված դիրքորոշմամբ, ամենաբարձր մակարդակով, արված քայլերով, հայտարարություններով, այստեղ երկրորդ կարծիք պարզապես լինել չի կարող։ Թուրքիայի ներկայությունը, Էրդողանի ուղիղ հայտարարությունները դրա մասին են վկայում։ Բացի Անկարայի չերևացող մասնակցությունից, այստեղ կա նաև Արևմուտքի մասնակցությունը։ Արտաքին դերակատարներ կան, որոնք, կարծես, շահագրգիռ են, որ ինչ-որ թուղթ ստորագրվի։ Արևմուտքի ներգրավվածության մեջ այդ բաղադրիչն էլ բավական լուրջ դեր ունի, սա միակը չէ, այնպես չէ, որ Արևմուտքը ուրիշ շահեր չունի և միայն ուզում է խաղաղության մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի։ Այստեղ Ռուսաստանին տարածաշրջանային բոլոր զարգացումներից դուրս մղելու՝ տարիներ առաջ եղած ծրագիրը դեռ կյանքի իրավունք ունի, Արևմուտքի՝ Իրանի հնարավոր մասնակցությունը նվազագույնի հասցնելու մղումը գոյություն ունի, այստեղ շատ կարևոր է նաև անձնական գործոնը, օրինակ՝ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի, որ կարողանան ինչ-որ դրական պատմություն ցույց տալ, խաղաղության հասնել և այլն։ Սա հերթական վկայությունն է նրա, որ, բացի ֆորմալ տեսանկյունից, երկկողմ բանակցություն չունենք։ Իրականության մեջ, բովանդակության առումով սա երկկողմ բանակցություն չէ։ Հայտարարության մեջ նշված հաջորդ կետը սահմանազատման գործընթացը շարունակելու մասին էր։ Այստեղ էլ բավական շատ ռիսկեր կան։ Հերթական անգամ ցույց տրվեց, որ ընթացող պրոցեսներում այս գործընթացն առաջին տեղերում է։ Ինչի՞ ականատես եղանք սահմանազատում կոչված ամբողջ գործընթացում. հերթական անհամաչափ, ասիմետրիկ պրոցեսին։

Այնպես, ինչպես մնացած բոլոր հարցերում, այստեղ էլ դրսևորվեցին իրականության մեջ հաղթող և պարտված կողմերի տարբերությունները։ Ադրբեջանը թելադրում է, հայկական կողմն՝ իրականացնում։ Սահմանազատումը սկսեցին Տավուշից։ Հայկական կողմը պնդում էր, որ հաջորդիվ կիրականացվի այն հատվածներում, որտեղ մենք ենք, պայմանական ասած, տուժած կողմը։ Ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի Հայաստանի օկուպացրած տարածքներից։ Փորձը ցույց տվեց, որ որևէ նման հարց չկա։ Հետո սկզբունքը փոխվեց, հյուսիսից հարավ ինչ-որ մոդել ներկայացրեցին, որ իրականացվելու է։ Բոլորովին այլ թեմա է, և այդ ասիմետրիայի հստակ վկայությունն է երկու երկրներում կանոնակարգի ընդունումը։ Այն մեզ մոտ անցավ վավերացման բոլոր ընթացակարգերը, Ադրբեջանում միայն նախագահի ստորագրությամբ ուժի մեջ մտավ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել»,-նշում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, անհանգստությունների հսկա մի փունջ է առաջ բերում «վստահության միջոցների մասին» ձևակերպումը։ «Սովորական պայմաններում կոնֆլիկտի կողմերը ջանքեր են ներդնում հանրությունների մոտ վստահության միջոցները ամրապնդելու ուղղությամբ։ Այստեղ հարկադրված ենք, քանի որ մեր դառը փորձն է դրան տանում, այդ «վստահության միջոցներ» ասված եզրույթի տակ փորձել գտնել այն բոլոր ականները, որոնք կարող են թաքնված լինել։ Այստեղ «վստահության միջոց» կարող է լինել «միջանցքի» խնդիրը, այսինքն՝ տալ ճանապարհ, որով մեր երկրի իշխանությունների բառակազմով Ադրբեջանն Ադրբեջանի հետ կկապվի, կարող է «վստահության միջոց» դիտարկվել «փախստականների վերադարձի» հարցը, որն Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության առաջին հորիզոնականներում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությունը, Սահմանադրության փոփոխության պահանջը կյանքի կոչելը, անգամ ապառազմականացման թեման, որը դեռ ոչ հստակ պաշտոնական պահանջի տեսքով է ձևակերպվում, բայց բոլորս էլ տեսնում ենք, թե ադրբեջանական մամուլն ու փորձագիտական շրջանակները որքան են սա շրջանառում։ Բոլոր այս ռիսկային կետերը կարող ենք վաղը տեսնել՝ որպես «վստահության միջոցների» ամրապնդում։ Իհարկե, «միջանցքին» առնչվող խնդիրն առաջնահերթ հարցերից մեկն է։ Ամեն ինչ դրա մասին է խոսում՝ և՛ միջազգային դերակատարների արձագանքները, և՛ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող տարաբնույթ, այս դեպքում՝ ոչ առաջին դեմքերի մակարդակով հայտարարությունները, տեքստերը և այլն։ Բոլորի մոտ «միջանցքի» թեման կարևորագույն կետերից է։ Սա պատահական չէ։ Տասնամյակներ շարունակ սա կարևորագույն խնդիր է եղել առաջին հերթին Թուրքիայի համար. սա ուղիղ ճանապարհ է Միջին Ասիայի երկրների հետ կապվելու, ի վերջո, սա Մեծ Թուրանի գաղափարի կյանքի կոչումն է։ Այս ուղղությամբ Թուրքիան ջանքեր չի խնայում»,-հավելում է նա։

Ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, թե ի՞նչ է անում հայկական կողմը։ «Հայկական կողմն այս դեպքում ոչ թե գնում է բանակցությունների դասական իմաստով, այսինքն՝ ինքն էլ իր շահերը առաջ քաշելով, իր կարմիր գծերը ներկայացնելով, հակառակը՝ հայկական կողմի դիրքորոշումը, բանակցային ռազմավարությունը շատ հստակ է՝ գնալ հնարավոր համաձայնության, ստորագրման՝ ցանկացած գնով ու ցանկացած զիջմամբ, միևնույն ժամանակ փորձել դա փաթեթավորել ու սեփական հանրությանը ներկայացնել այնպես, որ ապագայում ներքաղաքական զարգացումների, վերարտադրման մասով որևէ խնդրի առաջ չկանգնեն։ Իմ դիրքորոշմամբ, սրա հերթական դրսևորումը ԱԳ փոխարտգործնախարարի՝ ճանապարհի վերահսկողությունն ինչ-որ կազմակերպության արտապատվիրակելու մասին հայտարարությունն էր։ Ի՞նչ անուն կդնեն, ինչպե՞ս կկոչեն, ադրբեջանական կողմը հայկական կողմի դեմքը պահելու համար կթողնի՞ «Խաղաղության խաչմերուկ» եզրույթով ներկայացնեն, թե՞ ոչ, հարցի տասներորդական մասն է։ Իրականությունը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջի կյանքի կոչումն է, այսպես կոչված, «միջանցքի» հետ կապված։ Արտապատվիրակման մեջ էլ բազմաթիվ հարցեր կան, ոչ մի հարցի հստակեցում չկա՝ ի՞նչ կազմակերպություն է լինելու, սուվերենությունը, որն անդադար շահարկում են, և որի դեմ է այս ամբողջ պրոցեսը, ի՞նչ չափով է առնչվելու «միջանցքի» հնարավոր կյանքի կոչմանը։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն այսօր պարզապես չունենք, ընդամենն ունենք իրողություն, վերջին հանդիպումն էլ դրա մասին վկայեց, որ այս ուղղությամբ հստակ, հետևողական աշխատանքներ են տարվում, փորձ են անում մի կողմից՝ կյանքի կոչել, մյուս կողմից՝ դա մատուցել հանրությանն այնպես, որ հնարավորինս քիչ ցնցումներ առաջացնի Հայաստանի իշխանությունների համար։ Սա էլ է հասկանալի, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հայաստանի գործող իշխանությունները լավագույն, պայմանական ասած, գործընկերն են, որևէ այլ պարագայում չեն ունենա նման բանակցային կողմ, որը հնարավոր բոլոր հարցերում պատրաստ է զիջման, հետևաբար՝ պետք է փորձեն այնպես անել, որ այս կողմը կարողանա իր հանրության մոտ իր դեմքը պահել»,-ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը։

Հանդիպումից հետո միջազգային և ռուսական մամուլում կարելի էր հանդիպել ձևակերպմանը, որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվում են խաղաղության մասին՝ գործընթացից դուրս թողնելով տարածաշրջանային կարևոր դերակատարներից մեկին՝ Ռուսաստանին։ «Սա ընդհանուր շղթայի շարունակությունն է և այս գործընթացների արդյունքն է դառնալու։ Վերադառնալով բանակցային գործընթացին՝ կրկին ֆիքսենք, որ ինչքան էլ այն երկկողմ կոչեն, դա երկկողմ չէ։ Դրա հովանավորը մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Արևմուտքը։ Ռուսաստանի ներգրավվածությունը չի կարող բխել այս կողմերից և ոչ մեկի շահերից՝ և՛ Թուրքիայի առանձին, և՛ Թուրքիայի՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ մեր տարածաշրջանում։ Եթե այս գործընթացը հաջողությամբ կյանքի է կոչվում, բնականաբար, դա մինիմիզացնում է, եթե շատ ավելի ծայրահեղ դրսևորմամբ չասենք, դուրս է թողնում Ռուսաստանին գոնե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված զարգացումներից։ Զուգահեռաբար, հայ-թուրքական գործընթացում էլ պարբերաբար խոսվում է, որ կողմերը պատրաստ են հաշտության գալ, ամեն ինչ անում են, որ Թուրքիայի հետ էլ հարցերը կարգավորվեն։ Դա ևս մեկ հարված է ռուսական ներկայությանը տարածաշրջանում։ Եթե այս ամբողջ գործընթացը հաջողի, արդյունքում արձանագրվելու է նաև Ռուսաստանի դերակատարման էական նվազեցում։ Սա միաժամանակ հարված է նաև Իրանի դերակատարմանը, մասնակցությանը։ Վերջին զարգացումների արդյունքում տեսնում ենք, թե որքան բարդ է Թեհրանի վիճակը թե՛ տարածաշրջանում, թե՛ ավելի գլոբալ առումով, հետևաբար՝ իրենց համար էլ ավելի բարդ իրավիճակ է ստեղծվելու։ Այլ է խնդիրը, երբ Հարավային Կովկասում կա Ռուսաստանի Դաշնություն, անկախ Իրան-Ռուսաստան հարաբերությունների վայրիվերումներից, և այլ է իրավիճակը, երբ Ռուսաստանը շատ ավելի դուրս է մղված, երբ Իրանի դեմ կան արտաքին բազմաթիվ մարտահրավերներ, և երբ Հարավային Կովկասում թելադրողը, «կուրացիա» անողը Թուրքիան է՝ Արևմուտքի աջակցությամբ և հովանավորությամբ։ Եթե բոլոր կողմերին մի կողմ թողնենք, այս պրոցեսն ուղղակի հարված է նաև Մոսկվային ու Թեհրանին»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ