Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ» Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ» «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ» Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ»


«Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին». ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Մատաղիսում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չափազանց աշխույժ երեխա էր։ Միշտ շտապում էր։ Եթե մեզ պետք էր, օրինակ՝ արագ խանութ գնալ, պետք է Աշոտը դա աներ։ Երբեք այսօրվա գործը վաղվան չէր թողնում։ Պարտաճանաչ էր։ Շտապում էր շուտ մեծանալ, երազում էր զինվոր դառնալու մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Աշոտի մայրիկը։ Աշոտը ծնունդով Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ հաճախել է նաև շախմատի, ըմբշամարտի, լողի և պատանի թատերագետի խմբակներ: Մայրիկն ասում է՝ դպրոցում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Միշտ դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է եղել։ Երազում էր լրագրող դառնալու մասին։ «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները չափազանց շատ էր սիրում։ Շատ էր կարդում, իր գրքերը հիմա էլ տան անկյունում պահված են։ Մուղնիի զորամասում ծառայելու ժամանակ խնդրեց իրեն տանել «Դավիթ-Բեկ» գիրքը, կիսատ էր թողել ընթերցելը, ավարտեց ծառայության ժամանակ»։

Դպրոցն ավարտելուց հետո Աշոտն ընդունվել է ԵՊՀ Լրագրության ֆակուլտետ։ «Մի օր, երբ զրուցում էինք իր պլաններից, ասացի՝ Ա՛շ ջան, Աստծո կամոք, կվերադառնաս, ամենը կիրագործես։ Երբ նման բան էի ասում, մի ծանր հոգոց էր հանում։ Չէի հասկանում, թե ինչու, պահ կար, երբ դա վախեցնում էր, հիմա կարծում եմ, որ իրենք ինչ-որ բան գիտեին։ Մի օր էլ զրույցի ժամանակ ասաց. «Երբ գամ, սովորեմ, պետք է անպայման զինծառայողների կյանքի մասին ռեպորտաժներ պատրաստեմ: Կան անարդարություններ, որոնք պետք է լուսաբանել»։ Դեռ նախքան բանակ զորակոչվելը, երբ «Սամվելն» էր կարդում, եկավ ինձ մոտ, աչքերից կարծես բոց դուրս գար, հուզմունքն ու զայրույթը խառնվել էին իրար։ Իմ կարծիքը հարցրեց՝ մա՛մ, Սամվելը ճի՞շտ վարվեց։ Արձագանքեցի՝ որպես հայ հայրենասեր ու քրիստոնյա, իհարկե, ճիշտ վարվեց։ «Մա՛մ, բայց իր ծնողներն էին»։ Այդ հարցի շուրջ քննարկումն իրեն թողեցի՝ հավելելով, որ հերոսն ընտրել է ազգին»։

Մայրիկը Աշոտի հետ կապված մի պատմություն է վերհիշում։ «Նա ինձ երբևէ չի ստել։ Մի օր ասաց՝ գնում եմ պարապմունքի։ Զարմացա, որովհետև իր գնալու ժամը չէր։ Հետո պարզվեց, որ Աշոտը ոչ թե պարապմունքի է գնացել, այլ Եռաբլուր։ Վերադառնալուց հետո շարադրություն է գրել՝ «Եռաբլուրի ճանապարհին»։ Այն ինձ ցույց չէր տվել։ Բուհ ընդունվելու վերջին քննությունն էր։ Դուրս եկավ, հարցրեցի՝ Աշո՛տ ջան, ի՞նչ գրեցիր։ «Մա՛մ ջան, երեք վերնագիր էր տրված, ընտրեցի՝ «Իմ կյանքի շրջադարձային օրը» թեման»։ Նա գրել էր այն մասին, որ այցելել է Եռաբլուր, որ իր կյանքում շրջադարձ է եղել, ու ինքը հասկացել է՝ ուզում է մեկընդմիշտ մնալ մեր երկրում»։ Այս պատմությունը տիկին Անժելան պատահական չի վերհիշում։

2019 թվականի հուլիսի 12-ին Աշոտը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայությունն անցել է Մուղնիի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, ծառայել է գնդի ՀՕՊ դասակում՝ որպես ավագ գնդացրորդ: «Այնքան երջանիկ էր, որ բանակ է գնալու։ Անկեղծ ասած, 2017 թվականին «Գրին քարտ» շահեցինք։ Ինձ թվում է՝ բոլոր մայրերի պես ես էլ վախեր ունեի, որ որդիներս բանակ են գնալու։ Երազում էի, որ իրենց երկրից դուրս հանեմ, դա ասում եմ՝ ինչ-որ տեղ ամաչելով, որովհետև ցանկացած հայ տղա պարտական է իր երկրին, իր ազգին ու պետք է ծառայի։ Բայց այս հարցում խոսում է նաև մայրական էգոիզմը։ Երբ ասում էինք, որ կգնանք Ամերիկա, ամեն ինչ լավ կլինի, Աշոտս ասում էր. «Մա՛մ, չեմ պատրաստվում հարազատներիցս հեռու մնալ, եթե տարվա մեջ գոնե մեկ անգամ իրենց չտեսնեմ, իմ կյանքը կյանքի նման չի լինի։ Եթե գնանք էլ, վերադառնալու եմ ծառայելու, արժանապատիվ ձևով վերադառնամ ձեզ մոտ, մոռացեք, որ բանակից փախչելու եմ կամ Հայաստան չվերադառնամ»։ Մեր՝ ԱՄՆ մեկնելը չստացվեց։ Շատ էի տխրում, բայց տեսնում էի Աշոտիս ու ամուսնուս ուրախությունը»։

Աշոտը ծառայությունից չի դժգոհել, սիրով է ծառայել։ «Մեկ տարին լրացել էր, իմ ծննդյան օրը զանգահարեց, շնորհավորեց, պատմեց իր մտադրությունների մասին. «Մա՛մ, երեք եղբայր ենք, պետք է դեռ երկու տուն էլ գնենք։ Կաշխատեմ, խոստանում եմ՝ ձեզ կօգնեմ, որ Գրիշոյին ու Վահեին տուն գնեք։ Ես էլ ձեզ հետ կմնամ, հասկացա, որ իմ կյանքն առանց ձեզ շատ դատարկ է»։ Հայրիկին էլ ասել էր. «Դուք ինձ ու Գրիշոյին կպահեք որպես ուսանող, ես էլ կաշխատեմ, ու մաման համալսարան կընդունվի»։ 1999 թվականին էի դպրոցն ավարտել, բարդ շրջան էր, չէր ստացվել բուհ ընդունվել, և այդ փաստը հետք էր թողել Աշոտի վրա։ Դրա համար պատերազմից հետո ամուսինս ինձ ուղղորդեց համալսարան։ Այդ ծանր օրերին նա «ստիպեց», որ Աշոտի կամքը կատարեմ։ Այս տարի դիպլոմս ստանալու օրն առաջինն Աշոտիս մոտ եմ գնացել։ Բայց այս տարի նա պետք է դիպլոմով տուն վերադառնար»։

Բայց պատերազմը նաև Աշոտի երազանքները կիսատ թողեց։ «Այդ օրը խաղող էինք քաղում, զանգ ստացա Ռուսաստանից, մայրիկս հարցրեց՝ Աշոտի հետ խոսե՞լ ես։ «Մամա՛, երեխեքը նոր պետք է վեր կենան, այս ժամին զանգեմ, ի՞նչ խոսեմ»։ Մայրիկս հայտնեց պատերազմի լուրը։ Զանգեցի Աշոտիս, երկրորդ զանգից պատասխանեց։ Լսում էի պայթյունների, ազդանշանների ձայները։ Ինձ հետ հանգիստ խոսում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է։ Հաստատեց, որ պատերազմ է։ Եվ լսում եմ Արցախի բարբառով խոսքը. «Աշոտ, քե մատաղ, արագացրու»։ Աշոտն ինձ ասաց. «Մա՛մ, շատ զբաղված եմ, չեմ կարող խոսել, էլի կկապնվեմ»։ Այդ ամբողջ օրն իր հետ չկարողացանք խոսել։ Սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան, երբ տղայիս հեռախոսն անհասանելի էր դարձել, զանգեցի մեր բարեկամի տղային, նա Մատաղիսի հրամանատարի վարորդն էր։ Հակոբը պատասխանեց զանգին՝ Աշոտը մեզ հետ է, ամեն ինչ նորմալ է։ Տղաս վերցրեց հեռախոսը, ինձ հանգստացրեց. «Մա՛մ, ամեն ինչ նորմալ է, նապաստակի պես սատկած, ձորն են լցված։ Այո, մեր տղերքն էլ են զոհվել»։ Հայրիկն իրեն ասաց՝ տղե՛ս, երբեմն ճիշտ նահանջելն էլ է տղամարդկային քայլ։ Տղաս, ով ավագ գնդացրորդ էր, պատասխանեց. «Պապ, երրորդ գծում եմ, եթե նահանջեմ, իմ առջևի տանկերն ու հետևակը կկործանվեն, էլ նման բաներ չասես, դու իմ պապան ես, ինձ սովորեցրել ես, որ պետք է դժվարությունները հաղթահարեմ»։ Իսկ իմ՝ զգույշ լինելու հորդորին միայն արձագանքեց՝ մա՛մ, եթե Աստված կամենա, մենք կվերադառնանք։ Այդ օրը նաև ասաց. «Մա՛մ, եթե չկարողանաս ինձ հետ կապվել, զանգի Հակոբին, նա քեզ կասի, որ ես լավ եմ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Սեպտեմբերի 29-ին անընդհատ իրեն էի զանգահարում, վատ կանխազգացում ունեի։ Սեպտեմբերի 30-ին մի կերպ կապվեցի Հակոբի հետ։ Աշոտին արդեն բերել էին մեզ մոտ, ամուսնուս զանգահարել էին, կանչել, բայց նա չէր հավատում, ասում էր՝ զանգի Հակոբին։ Երբ Հակոբը պատասխանեց իմ զանգին, ասաց՝ մի անհանգստացիր, Աշոտը լավ է։ Հասկացա, որ նա ինձ ուղղակի Աշոտի վերջին խոսքերն է փոխանցել»։

Աշոտը զոհվում է սեպտեմբերի 29-ին՝ ցերեկը մեկին տասը պակաս Մատաղիսում։ «Անտանելի վատ զգացողություն ունեի, ու պատահական ֆիքսել էի ժամը, իսկ հետո մարտական ուղու մեջ տեսա նույն տվյալները։ Աշոտս ճանաչելի է եղել, դեմքը՝ բաց, ես կարողացել եմ իրեն հրաժեշտ տալ»։

Ապրելու ուժի մասին։ «Մի առիթով Աշոտս ինձ ասել է. «Դու ինձ համար այնքան ուժեղ կնոջ կերպար ես։ Շատ հպարտ եմ, որ քո նման ուժեղ մամա ունեմ»։ Աշոտիցս մի քանի ամիս հետո միջնեկ տղայիս բանակ զորակոչեցին։ Ներքին հրաման եղել էր, որ զոհված զինծառայողների եղբայրները չեն մեկնելու ծառայության, բայց միջնեկ տղայիս բանակ տարան։ Մեզ խաբեցին՝ ասելով, որ մեր տղան դիրքեր չի բարձրանա, բայց դիրքեր էր բարձրացել։ Մեկ տարի երեք ամիս հետո, երբ օրենքն արդեն գործեց, առաջին զորացրվողն իմ տղան դարձավ։ Սարսափելի օրեր ապրեցի, առողջությունս վատացավ։ Բայց նայեցի իմ երկու տղաներին, իրենց ծանր հոգեվիճակին ու ինձ մեղավոր զգացի իրենց առաջ։ Հիշեցի, որ Աշոտն ինձ ուժեղ մամա էր կոչում։ Այն միտքը, որ պետք է իմ երեխաների կողքին լինեմ, ինձ ուժ տվեց։ Ծանր օրեր ենք ապրում։ Ամենադաժանն այն է, որ ծնողը գիշերը գլուխը դնում է բարձին ու երազում քնի մեջ իր բալին տեսնելու մասին։ Փոքր տղաս միշտ եղբոր ուսերին էր, Աշոտը Վահեին ուսերի վրա պահած տանում էր տատիկի տուն, խանութ։ Մինչև հիմա Վահեն ասում է՝ կարոտում եմ Աշոտի ուսերը, որ նստում էի ու ամենուր շրջում»։

Հ. Գ. - Ավագ գնդացրորդ Աշոտ Խաչատրյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Այգեշատի ընտանեկան գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն Թորոսյան«Ֆուլ Հաուս» սիթքոմից ֆիլմ․ հայկական հաջող նախագծի նոր կյանքըՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել ենԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՆարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները. Տիգրան Աբրահամյան 0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. Կալլաս