Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին


«Իմ կարոտն ունի հոգի, բայց չունի մարմին, որ ես գրկեմ, կարոտս առնեմ». Արթուր Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արթուրս եղել է աշխույժ երեխա, միշտ ցանկացել է լինել ուշադրության կենտրոնում։ Նա մեր երրորդ տղան է։ Տան փոքրը լինելով՝ վայելել է բոլորի սերը։ Բնավորությամբ մարդամոտ էր, հյուրասեր, վերին աստիճանի խղճով։ Յուրահատուկ վերաբերմունք ուներ նաև կենդաների հանդեպ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Արթուրի մայրիկը։ Արթուրը ծնվել է Երևանում։ Հաճախել է մայրաքաղաքի թիվ 61 հիմնական դպրոցը։ «Սկզբնական շրջանում շատ դժվար է հաճախել դպրոց, երեք ամիս միշտ իր հետ եմ եղել, բոլոր դասերին՝ մինչև դրանց ավարտը, իր հետ նստել եմ դասասենյակում։ Ինձ հետ շատ կապված էր, իր համար օդ ու ջրի նման էի, միշտ իր տեսադաշտում պիտի լինեի։ Անգամ եղել է դեպք, երբ տնօրենը զանգահարել է, խնդրել դպրոց գնալ։ Ասացի, որ վատառողջ եմ, արձագանքեց՝ ոչինչ, դու արի, միայն թե Արթուրը նստի դասերին։ Իր երկու եղբայրն էլ, հորեղբոր տղաները նույն դպրոցում էին սովորում, և նա հերթով բոլորին դասից դուրս էր կանչում, միայն թե այդ չորս դասաժամն անցներ։ Սա այն դեպքում, երբ իր կողքին չէի։ Տարեվերջին մեր դասղեկին ասացի՝ տիկին Սարգսյան, իմ ամփոփաթերթիկն ո՞ւր է, չորս ամիս դասի եմ եկել։ Կատակեցինք, բայց իրականությունն այն է, որ իր հետ հավասար դասի էի նստում։ Իր դասընկերներից ամիսների տարբերությամբ մեծ էր, քանի որ բոլորը հիմնականում 1999 թվականի ծնվածներ էին, իսկ Արթուրս՝ 1998 թվականի նոյեմբերի։ Դասարանում իրեն ասում էին՝ «մեր պապան»։ Դասղեկն ասում էր՝ իմ աջ ձեռքն է։ Որոշ շրջան նաև դասարանի ավագը եղավ։ Առարկաներից շատ էր սիրում «Պատմությունը», «Գրականությունը»։ Վերջինի հանդեպ սերը երևի ես եմ սերմանել, որովհետև միշտ հեքիաթ եմ պատմել, ասմունքել եմ, ստեղծագործել, ընթերցել, իրենք էլ լսել են։ Շատ էր սիրում պատմողական առարկաներ։ Բնականաբար, ֆիզկուլտուրայի հանդեպ սերը միանշանակ էր, քանի որ նաև սպորտով էր զբաղվում, բռնցքամարտ էր պարապում, հետո սրտի առիթմիայի պատճառով դադարեց պարապմունքների հաճախել»։

2013 թվականին Արթուրն ընդունվել է Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարան։ Հաճախել է Կարեն Սուքոյանի ուսումնական կենտրոնի «Խոհարարության և ուտեստների ձևավորում» դասընթացներին։ Ստացել է չորրորդ կարգի խոհարարի որակավորում։ Աշխատել է ռեստորաններում և սրճարաններում՝ որպես ավագ խոհարար։ «Բանակից վերադառնալուց հետո շարունակելու էր իր աշխատանքային գործունեությունը։ Նպատակ ուներ Միացյալ Նահանգներ մեկնել։ Մեծ որդիս այնտեղ է բնակվում։ Արթուրս ասում էր. «Մա՛մ, հավատում ես, չէ՞, որ տվյալ երկրի նախագահն իմ ձեռքի պատրաստածը պետք է համտեսի։ Արձագանքում էի՝ իհարկե, հավատում եմ։ Եղբայրն է միշտ ասում՝ ցանկացած փոքր բանից, անգամ, երբ չես էլ պատկերացնում, թե ինչ կարելի է այս մթերքից ստանալ, Արթուրը ստանում էր գեղեցիկ ուտեստներ, ձևավորում էր։ Նա, իրոք, գտել էր իր աշխատանքը, շատ «համեղ ձեռք» ուներ։ Անկեղծ լինեմ՝ երբեք մտքովս չի անցել, որ նա կարող է խոհարար լինել, նա այդքան սեր չուներ խոհանոցի հանդեպ, որքան, օրինակ՝ միջնեկ որդիս, երբ մի բան էի պատրաստում, նա անմիջապես կանգնում էր կողքիս»։

Արթուրը բանակ զորակոչվելու իր ժամկետից երեք տարի ուշ է մեկնել ծառայության, քանի որ սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել։ Ընդ որում՝ զորակոչվել է իր ցանկությամբ։ 2020 թվականի հունվարի 9-ին Արթուրը մեկնում է բանակ, ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում։ «Միշտ ասում էր՝ ուզում եմ գնալ բանակ։ Մոտ երկու մետր հասակ ուներ, թիկնեղ էր։ «Տեսքս՝ տեղը, բոյս՝ տեղը, ինչո՞ւ չպետք է ծառայեմ»։

Շատ գոհ էր ծառայությունից, այնտեղ էլ էր իր ափսեի մեջ։ Քանի որ սահմանափակումներով էր զորակոչվել, չէր մասնակցում առավոտյան մարզումներին։ Ասում էր. «Մի համով բան եմ պատրաստելու, որ տղաները գան, միասին հաց ուտենք»։ Իրենց խմբում 25 հոգով էին, հակահրետանային ջոկատ էր։ Ոչ թե ուղղակի զինակից ընկերներ էին, այլ եղբայրներ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առավոտյան արթնացանք պատերազմի լուրից։ Քաոսային վիճակ էր։ Անգամ հարևաններն էին սպասում Արթուրիս զանգին։ Իրար էինք անցել, Արթուրս զանգեց. «Այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ է եղել։ Մա՛մ ջան, ինչի՞ ես լաց լինում, բունկերում ենք»։ Մենք հավատացինք իր խոսքերին»։

Պատերազմի օրերին Արթուրը պարբերաբար կապ է հաստատել ընտանիքի հետ։ «Հաջորդ զանգը հոկտեմբերի 1-ին էր։ Շատ կարճ զրույց ունեցանք։ Միջնեկ տղաս ձայնագրում էր մեր զրույցները, ասում էր՝ պատերազմը կավարտվի, ամեն ինչ լավ կլինի, կմիացնենք, կլսենք մեր զրույցները։ Բայց, փաստորեն, դրանք որպես հուշ մնացին Արթուրիցս։ Հոկտեմբերի 3-ին՝ ժամը իննից 15 պակաս զանգահարեց տան հեռախոսին։ Սկզբում իր ձայնը չճանաչեցի։ «Մա՛մ ջան, կապիտանիս սենյակից ենք խոսում, այնպես ենք անում, որ ազդանշանները չգրանցեն։ Չնայած չի կարելի, բայց ծնունդդ նախապես եմ շնորհավորում»։ Հոկտեմբերի 4-ին իմ ծննդյան օրն է։ 2020 թվականից հետո ամեն տարի նույն օրը նույն ժամին ես սպասում եմ իր զանգին ու շնորհավորանքին։ Հաջորդը հոկտեմբերի 5-ին ենք զրուցել՝ հինգն անց կես։ Ասաց, որ ամեն ինչ լավ է։ Եղբայրը հարցրեց՝ սնունդ կա՞, լա՞վն է, «ամեն ինչ տեղն է, հանգիստ եղեք, մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու»»։

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տիկին Աիդան տեսիլք է տեսնում։ «Իմ պատուհանի տակ հասակով մեկ լույս վառվեց ու մարեց։ Ձայն տվեցի, թե ով կա բակում, բայց ոչ ոք չկար։ Շունն էլ հանգիստ բակում նստած էր, հասկացա, որ դա տեսիլք էր՝ իրականության հետ շաղախված, իսկ փողոցից կարծես տանկերի ձայներ լսեի»։

Հոկտեմբերի 10-ին Արթուրը զոհվում է Հադրութում։ Երբ լուր չեն ունենում նրանից, բոլորով իրար են անցնում։ Մի քանի օրվա փնտրտուքից հետո մայրիկն ուղղորդում է, որ նաև Երևանում՝ դիահերձարանում փնտրեն որդուն։ Նա հենց այնտեղ է լինում։ «Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը տղաներին տարել են Հադրութ, այն տարածքը, որտեղ, ինչպես հետո ասացին, թշնամու 200 հոգանոց դիվերսիոն խումբ է եղել։ Արթուրիս խումբը մարտի մեջ է մտել դիվերսիոն խմբի հետ։ Փամփուշտներն ավարտվել են, ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ։ Տղաս դիպուկահարի արձակած փամփուշտից է զոհվել։ Նրա մարմինը չէր վնասվել, լիարժեք էր, ուղղակի շունչ ու հոգի չկար։ Երբ հրաժեշտի պահին փաթաթվեցի իրեն, համբուրում էի, իմ շնչառությունից դեմքը կարծես քրտնել էր, ասում էի՝ մաման հրաշքներ է գործում, տեսեք՝ իմ Արթուրս շնչում է, կենդանի է։ Չեմ մասնակցել իր հուղարկավորությանը, երբեք չեմ զղջա դրա համար։ Իրեն սպիտակ շորերով տուն եմ բերել և չցանկացա իրեն ծածկած դեմքով տեսնել։ Ինձ համար նա հիմա ուղղակի ինչ-որ տեղ է գնացել։ Միշտ ասում եմ՝ իմ կարոտն ունի հոգի, բայց չունի մարմին, որ ես գրկեմ, կարոտս առնեմ»։

Ապրելու ուժի մասին։ «Իրեն հաճախ եմ երազումս տեսնում։ Մի անգամ կանաչ հովտում էի, որդեկորույս ծնողներ ևս կային։ Մի զինվոր կանաչ ճյուղ էր տալիս տղաներին, երկինք էին բարձրանում։ Արթուրիս ճանաչեցի, ձեռքից բռնեցի, հետ եկավ, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում այստեղ։ «Եկել եմ, քեզ տուն տանեմ»։ Արձագանքեց՝ մա՛մ, տուն գնա, կգամ։ Իր ձեռքի ճյուղը չկար, չգիտեմ, թե ինչ եղավ դրա հետ, բայց նա երկինք բարձրացավ։

Հիմա ինձ ապրեցնողն իմ ընտանիքի անդամներն են, մարդիկ, որոնք ինձ ամեն առավոտ ժպտում են, ոչինչ չեն խնայում, որ ես էլ ժպտամ։ Ես էլ փոխադարձ ժպիտս փորձում եմ իրենց նվիրել, իրենց կյանքը քաոսի չվերածել։ Երկու տղաներս էլ ամուսնացած են, երեք թոռնիկ ունեմ։ Նրանք են ինձ ուժ տվողը»։

Հ. Գ.- Արթուր Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և շնորհակալագրով։ Հարազատ դպրոցում Արթուր Ստեփանյանի և Էդուարդ Քոչարյանի անկյունն է բացվել, իսկ դպրոցի հարակից տարածքում՝ պուրակ, որտեղ տեղադրվել է տղաների հիշատակն անմահացնող հուշարձան։ Հուղարկավորված է Սիլիկյան թաղամասի ընտանեկան գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը