Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ` 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ: Սամիր Նասրիի և Պաբլո Սաբալետայի գոլերի շնորհիվ «քաղաքաբնակները» պայքարը շարունակելու հնարավորություն ստացան: Դժվարին հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն այսօր առավոտյան վերականգնողական մարզում են անցկացրել Հռոմում, ապա մեկնել Անգլիա:
Ինչպես երևում է ֆուտբոլիստների հոգնած դեմքերից, նրանք հանգստի հնարավորություն են ունեցել միայն ինքնաթիռում: