Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»


Մարող արևը. Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի մռայլ ապագան

Տնտեսություն

Կարծես թե իշխանությունները Հայաստանի էներգետիկ ոլորտը տուրբուլենտության մի գոտուց մյուսը գցելու ռազմավարությունն են որդեգրել՝ անտեսելով երկարաժամկետ ռազմավարական մտածողությունը։ Նախ իշխանությունների օրակարգում ՀԷՑ-ի, այսպես կոչված, «ազգայնացման» օպերացիան էր, որի հետևանքներն առաջիկա ամիսների ընթացքում միանշանակ ի հայտ կգան, այնուհետև հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արևային կայաններ տեղադրելուն ուղղված վարկերի սուբսիդավորման ծրագիրը, ինչին զուգահեռ «օդում կախված» լուրերի համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ է մշակվում, որի ուժի մեջ մտնելու պարագայում հայաստանյան արևային էներգետիկայի կենսունակ ոլորտը կվերածի զուտ թղթային կարգավիճակ ունեցող չզարգացող ճյուղի։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, թեև առաջին հայացքից տեխնիկական բնույթ են կրում, սակայն իրականում հանգեցնելու են լրջագույն հետևանքների։ Խոսքը վերաբերում է արևային էլեկտրաէներգիա արտադրողների և բաշխիչ ցանցի միջև իրականացվող փոխհաշվարկի (Net-Metering-ի) պարբերականության փոփոխությանը՝ տարեկան հաշվարկից անցում դեպի ամսական և ժամային հաշվարկների։

Ինչպես հայտնի է՝ արևային կայաններ են շահագործում և արևային էլեկտրաէներգիա արտադրում ինչպես առաձին ոլորտային ընկերությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ ասել է թե ՀՀ սովորական քաղաքացիները։ Մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ՝ արևային կայան շահագործողի (ինքնավար էներգաարտադրողների) մոտ տեղադրված է երկկողմանի հաշվիչ սարք, որը ներկայումս գործող կարգով ֆիքսում է, թե հաշվարկային տարվա ընթացքում (մայիսի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը) որքա՞ն հոսանք է մատակարարվել բաշխիչ ցանցին և ցանցից որքան հոսանք է ստացվել՝ սպառման համար։

Հաշվարկային տարվա ավարտից հետո կատարվում է փոխհաշվարկ ու, արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի քանակների դրական տարբերության դեպքում, բաշխիչ ցանցը ինքնավար էներգաարտադրողին վճարում է այդ տարբերության համար` մեծածախ շուկայի տվյալ տարվա նվազագույն գնով։ Օրինակ, 2024-2025թթ. հաշվարկային տարվա համար այդ վճարը բավական ցածր է եղել՝ 1 ԿՎտ ժամի արժեքը կազմել է 13.17 դրամ։

Ընդ որում, հատկապես սովորական անհատների պարագայում արևային կայան տեղադրելու հիմնական մոտիվացիան պայմանավորված չի եղել հաշվարկային տարվա ավարտից հետո բաշխիչ ցանցից գումար ստանալով, այլ նրանով, որ արևային կայան տեղադրելով հնարավորություն էր ընձեռնվում ամռան արևոտ օրերին արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան այսպես ասած «ի պահ հանձնել» բաշխիչ ցանցին և այնուհետև այն օգտագործել ձմռան ամիսներին, երբ արտադրված հոսանքը չի բավականացնում սպառման համար՝ բնականաբար այս միջոցով կլորիկ գումար խնայելով։

Եթե օրենսդրական փոփոխության մասին շրջանառվող խոսակցությունները հաստատվեն, ապա վերոհիշյալ փոխհաշվարկը (Net-metering-ը) 2026թ. մայիսի 1-ից հետո տեղադրված արևային կայանների համար իրականացվելու է բացառապես նոր կարգով՝ փոխհաշվարկը տարեկանից կդառնա ամսական (մեծ ինքնավար էներգաարտադրողների համար՝ նույնիսկ ժամային)։

Օրենքի նման փոփոխության ընդունումը բիզնես-տրամաբանության տեսանկյունից վերջնականապես անիմաստ կդարձնի բնակչության կողմից արևային նոր կայանների տեղադրումը, քանի որ միակ օգուտը կմնա դրական տարբերության դեպքում բաշխիչ ցանցին վաճառված արևային էներգիայի դիմաց ստացած ցածր սակագնով հաշվարկված գումարը։

Ինչ վերաբերում է արդեն իսկ տեղադրված ու գործող կայաններին, ապա ասում են, որ նախագծի անցումային դրույթներով «մեծահոգաբար» ամրագրվելու է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղադրված կայանների համար փոխհաշվարկի հաճախականության փոփոխությունը կատարվելու է կայանի տեղադրման ամսաթվին հաջորդող հաշվարկային տարվա սկզբից 5-8 տարի անց (կախված ինքնավար էներգաարտադրողի տեսակից)։ Կարելի է եզրակացնել, որ կոնկրետ այս դրույթը ներառվելու է՝ զուտ հնարավորություն տալու համար մարել արևային կայանների տեղադրման համար վերցված վարկերը։

Այլ կերպ ասած՝ իշխանությունները քաղաքացիներին ասում են. «մենք ձեզ թույլ կտանք հասցնել փակել ձեր վարկերը, հետո մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Փաստորեն, մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ հազիվհազ կկարողանան փակել արևային կայանի տեղադրման համար վերցված վարկը (որը, կախված կայանի հզորությունից, սովորաբար կազմում է մոտավորապես 1.5-3 մլն դրամ), իսկ հետագայում «անվճար» էլեկտրաէներգիա արտադրելու և սպառելու պլանները կմնան որպես չիրականացած երազանք։

Իսկ ի՞նչ է լինելու այն տնտեսավարողների հետ, որոնց մրցունակությունը կախված է արևային կայանների միջոցով ինքնաբավության և ծախսերի կրճատման հնարավորությունից։ Ի՞նչ է լինելու այն հազարավոր ֆերմերների, փոքր և միջին բիզնեսների հետ, որոնց բյուջեն կառուցվել է հենց արևային էներգիայի հաշվին ծախսերի օպտիմալացման տրամաբանությամբ։ Միանշանակ է, որ, եթե շրջանառվող խոսակցությունները ճշմարտացի լինեն, ապա փոփոխության հետևանքներն առավել շոշափելի կլինեն մարզերում, որտեղ ոլորտն առավել դինամիկ զարգացում է ապրել։ Ֆերմերներն ու ինքնուրույն արտադրողները կարող են կորցնել իրենց մրցունակությունը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանման հնարավորությունների առումով։ Էլ չասած, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար նախկինում գայթակղիչ ներդրումները կարող են վերածվել տնտեսական բեռի, իսկ դրանցից շատերը պարզապես կդառնան վնասաբեր։ Արդյունքում՝ սպառնալիքի տակ կհայտնվի աշխատաշուկան։

Հարկ է նշել, որ այս օրենսդրական փոփոխությունը լրջագույն խնդիր կդառնա ոչ միայն արևային կայան տեղադրած անձանց և կազմակերպությունների, այլև Հայաստանում արևային էներգետիկայով զբաղվող շուրջ 70 ընկերությունների համար։ Այդ ընկերությունները 2016թ.-ից ի վեր ոլորտում կատարել են շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ, ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղ, իսկ միայն 2024թ. պետբյուջե վճարել են 4.1 մլրդ դրամ հարկեր։

Արևային կայանների տեղադրման ոչ-շահավետ դառնալն անդառնալիորեն կհարվածի այս ոլորտին, կկրճատի պետական բյուջեի մուտքերը, կվատթարացնի առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ ներդրումային միջավայրը, կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, իսկ մինչ այդ կատարված ներդրումները կդառնան կորցրած տնտեսական պոտենցիալ։

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանություններն իրենց այս հերթական «գլուխգործոցը» հիմնավորում են այսպես կոչված էներգետիկ համակարգի բալանսավորման խնդիրներով. արևային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի արագ զարգացումը գերազանցել է պետության ենթակառուցվածքային և տեխնիկական հնարավորությունները, ինչի պատճառով համակարգը բախվել է լրջագույն մարտահրավերների։ Հայաստանի «հեռատես» իշխանությունների գնահատմամբ արևային էներգիայի արտադրությունը գերազանցում է սպառումը՝ հատկապես ցերեկային ժամերին։

Օրինակ, 2024թ.-ի ամռանը կեսօրին սպառումը կազմել է 650 ՄՎտ, մինչդեռ միայն արևային կայաններն արտադրել են շուրջ 780 ՄՎտ։ Այդ ավելցուկը շատ հաճախ ստիպված չեզոքացնում են ի հաշիվ էլեկտրաէներգիայի արտադրության մյուս աղբյուրների՝ ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի «բեռնաթափման»։

Երբ ամբողջ զարգացած աշխարհը շարժվում է դեպի վերականգնվող էներգիայի առավելագույն օգտագործում և ավանդական ռեսուրսների կրճատում, Հայաստանում օրենսդրական նման նախագծի ընդունումը կնշանակի միայն մեկ բան՝ պետական քաղաքականությունից բացարձակապես դուրս թողնել արևային էներգետիկայի զարգացումը։ Տարածաշրջանում, որտեղ էներգետիկ անկախությունը կենսական նշանակություն ունի, իշխանություններն ընտրում են հետընթացի ճանապարհը: Սա ոլորտի հանդեպ կիսաքաղաքական ու կիսատնտեսական թշնամանք է այն տրամաբանությամբ, որ եթե համակարգը դժվար է կառավարել, ապա ավելի հեշտ է այն ուղղակի չեզոքացնել։

Փոխանակ հպարտանալու, որ Հայաստանն արևային էներգիայի արդյունավետ օգտագործման առաջատարն է դառնում տարածաշրջանում, իշխանությունները նախընտրում են խեղդել այդ ներուժը՝ «ցավող գլուխը բուժելու փոխարեն՝ այն կտրելով»:

Տեխնոլոգիական առաջընթացը կառավարելու անկարողությունից զատ գուցե առկա են նաև այլ պատճառներ, օրինակ՝ վախը ապակենտրոնացված համակարգից։ Հստակ է մեկ բան՝ այս փոփոխությունը կդառնա ոչ միայն տնտեսական, այլև խորապես քաղաքական ազդակ առ այն, որ իշխանությունները հրաժարվում են իրենց քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու սեփական երկրի էներգետիկ անվտանգության ու տնտեսական կայունության կառուցմանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն քաղաքական կարճատեսություն, այլև՝ նպատակաուղղված սաբոտաժ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունը