Աֆղանստանում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխա
Օրվա իրադարձություններԱֆղանստանի Հերաթ նահանգում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական վարչակազմի խոսնակ Ահմադուլլահ Մութթաքիին։
Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ ավտոբուսը տեղափոխում էր Իրանից վերջերս արտաքսված փախստականների։ Մարզային ոստիկանությունը հայտնել է, որ վթարի պատճառը արագության գերազանցումն է և ավտոբուսի վարորդի կողմից երթևեկության կանոնների խախտումը։