Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


«Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասին

Քաղաքական

Past.am-ը գրում է․

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցի իր օգտահաշվի եթերում անդրադարձել է Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքին՝ առանձնացնելով դպրոցաշինության, ճանապարհաշինության և պետական պարտքի թեմաները։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում կառավարության քայլերը հաճախ ավելի շատ վնաս են տվել պետությանը, քան օգուտ։

Դպրոցաշինություն և «կախիչ օպերացիա»

Կարապետյանը հիշեցրել է, որ մինչև 2024 թվականը դպրոցաշինության ծրագրերը իրականացվում էին նորմալ ընթացքով․ վարկեր էին ներգրավվում, մրցույթներ կազմակերպվում, և դպրոցները կառուցվում էին համեմատաբար մատչելի գներով։ Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ երկրի ղեկավարի դպրոցներից մեկում կատարած այցի ժամանակ տեղի ունեցավ հանրահայտ «կախիչ օպերացիան»։

Նրա խոսքով՝ այդ գործողությունից հետո մրցույթների գներն անհասկանալիորեն թանկացան․ եթե նախկինում մեկ դպրոցի շինարարությունն արժեր մոտ 900 միլիոն դրամ, ապա նույն նախագծով հետագայում այն բարձրացավ մինչև 14 միլիարդ դրամ։ «128 դպրոցի շինարարության մրցույթների արդյունքում մեր երկիրը մոտ 120 միլիոն դոլար ավել է վճարել միայն ղեկավարի էմոցիոնալ պահվածքի պատճառով»,– ընդգծեց Կարապետյանը։

Նա համոզված է, որ խնդրի պատճառը ոչ թե նախագծերի որակն էր, այլ պետության կողմից գործարարների վրա ավելորդ ճնշումները․ «Որքան պետությունը ուժային մեխանիզմներով խստացնում է վերահսկողությունը, գործարարներն այդքան բարձրացնում են գները՝ իրենց ռիսկերը փոխհատուցելու համար»։

Ճանապարհաշինության «ոչ հերոսական» ցուցանիշները

Նարեկ Կարապետյանը խոսել է նաև ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին։ Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը տարեկան կառուցում է մոտ 500 կմ ճանապարհ, ինչը ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում։ Սակայն, ըստ նրա, դա պարզապես նորմալ պետական պարտականություն է․ «Վրաստանում, առանց ավելորդ գովազդի, նույնքան ռեսուրսներով տարեկան կառուցվում է շուրջ 1000 կմ ճանապարհ»։

Կարապետյանը ընդգծեց, որ նման ցուցանիշները հերոսություն չեն, այլ նվազագույնը, որ պետք է ապահովի յուրաքանչյուր կառավարություն։

Պետական պարտքի վտանգավոր աճը

Կարապետյանը առանձնահատուկ շեշտ դրեց պետական պարտքի դինամիկայի վրա։ Նրա խոսքով՝ անկախության առաջին 27 տարում Հայաստանը կուտակել էր շուրջ 6 միլիարդ դոլարի պարտք։ Իսկ վերջին յոթ տարում՝ նույնքան։ «Այս կառավարությունը տարեկան միջինում ավելացնում է մոտ 1 միլիարդ դոլար պարտք։ Յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա արդեն ընկնում է միջինում շուրջ 10 հազար դոլար պարտքային բեռ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ գումարները հիմնականում չեն ուղղվում արտադրական հզորությունների զարգացմանը կամ տնտեսական եկամուտներ ապահովող նախագծերին, այլ գնում են ընթացիկ պակասուրդի լրացմանը։ Արդյունքում՝ պարտքի սպասարկումը դառնում է բյուջեի երկրորդ ամենամեծ ծախսային հոդվածը՝ բանակի և սոցիալական ծախսերից հետո։

Պետական կառավարման արդյունավետության խնդիրը

Կարապետյանը վստահ է, որ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ միայն կոռուպցիան է, այլև ոչ էֆեկտիվ պետական կառավարումը։ Նրա առաջարկն է՝ ներդնել պատասխանատվության հստակ մեխանիզմներ, երբ պետական պաշտոնյաների աշխատավարձերն ու կարիերան կախված կլինեն իրենց աշխատանքի արդյունքներից․ «Ով պետությանը տասնյակ միլիոնների օգուտ է տվել, պետք է արժանանա բարձր վարձատրության։ Իսկ ով վնաս է հասցրել՝ պարտավոր է կրել պատասխանատվություն»։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է վտանգավոր իրավիճակի առաջ․ պարտքը շարունակաբար աճում է, իսկ դրա փոխարեն պետությունը չի ստեղծում եկամտաբեր համակարգեր։ «Պետական պարտքի վրա հիմնված տնտեսական զարգացումը վերջում հասարակության գրպանից է փակվելու՝ գնաճի և հարկերի բարձրացման տեսքով»,– ամփոփեց նա։

@PastOnline

Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ