ԱՄՆ-ի Սենատն ընդունել է մի օրինագիծ, որը թույլ կտա նախագահ Բարաք Օբամային նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Փաստաթղթը նաև լիազորում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին հայտնել է Orer.am-ը` վկայակոչելով ria.ru-ին:
Այս օրինագիծը հնարավորություն է տալիս ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների, ինչպես նաև այն ընկերությունների նկատմամբ, որոնք վերահսկվում են ՌԴ-ի կառավարության կողմից:
Պատժամիջոցները կարող են կիրառվել նաև «Ռոսօբորոնէքսպորտ» և այլ ռուսական ընկերությունների դեմ:
Փաստաթուղթը նախատեսում է Կիևին ուղղակի ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը, որի համար 2015 թվականին ծրագրվում է հատկացվել 350 մլն դոլար: