Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «Փաստ Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ» «Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ» Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»


«Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայմանագրի, փաստաթղթի միջոցով խաղաղությունը ֆիկցիա է։ Համաշխարհային պատմությունը, կարծեմ, չգիտի այնպիսի դեպք, երբ որևէ թղթով հնարավոր է եղել ունենալ խաղաղություն։ Ռուս-գերմանական հայտնի պակտը մեզ օրինակ, թե ինչպես անմիջապես հետո Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սա հենց այն մասին է, որ հարձակվող կողմի համար երբեք որևէ պայմանագիր խոչընդոտ չի եղել։ Հիշենք նաև 1994 թվականի Բիշկեքյան՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Որքան հաճախ էր այն խախտվում Ադրբեջանի կողմից, մեր մաշկի վրա դա տեսել ենք ու զգացել։ Դրա վերին կետը եղան 2016, հետո 2020 ու 2023 թվականների բացահայտ օկուպացիոն, ագրեսիվ պատերազմները մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Վա- շինգտոնում նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին» և դրանից հետո առկա այն հիացական ձևակերպումներին, թե մեր տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է սկսվում։

Ընդգծում է՝ որևէ պամանագրի ստորագրումով չի կարելի ասել, որ խաղաղություն է եկել կամ գալիս է։ Նրա խոսքով, համաշխարհային պատմությունն է փաստում, որ խաղաղությունը հաստատվում է այն պարագայում, երբ կողմերի միջև կա ուժային, քաղաքական, ռազմական հավասարակշռություն, և որևէ կողմից այն խախտելը ձեռնտու չէ երկու կողմին էլ։ «Այսինքն, հակազդեցության մեխանիզմներն այնպես են կարգավորվում, որ որևէ կողմ նույնիսկ չի մտածում ագրեսիվ ռազմական գործողությունների մասին։ Իսրայելը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է պայմանավորվել, հետո օրեր անց կրկին հարձակվել։ Հետևաբար, երբ խոսում ենք նախաստորագրված պայմանագրի մասին, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք դրա դիմաց ստալիս եւ ի՞նչ ենք ստանում։ Ի՞նչ ենք տվել կամ տալու, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» դիմաց։ Հրաժարվելու ենք մեր իրավունքներից։ Պատահական չէ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք անմի- ջական կրողն են եղել ադրբեջանական ագ- րեսիայի, անմիջական կրողն են հանցագործության հետևանքների, որևէ կերպ փոխհատուցում չեն ստանալու, իրենց նկատմամբ կատարված անարդարությունը չի վերականգնվելու, արդարություն չի հաստատվելու։ Եվ այս պատասխանատվությունը դրվել է Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ Ադրբեջանը, երբևէ չունենալով որևէ հիմք, լեգիտիմացնում է իր՝ Հայաստանից ճանապարհ ստանալու պահանջը։ «Ընդ որում՝ պետք է ուշադիր լինել, թե ինչպես է դա ներկայացվում Հայաստանի ժողովրդին, և ինչպես է դա Ալիևը ներկայացնում իր ժողովրդին և միջազգային հարթակներին։ Օգոստոսի 8-ից հետո բոլոր հանդիպումներում նա խոսում է ոչ թե պարզապես ճանապարհի, այլ «Զանգեզուրյան միջանցքի» մասին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը դարձյալ ոտնահարվեց Ադրբեջանի կողմից, մեզ պարզ տեքստ էր թվում։ Բայց տեսանք, թե հետագայում ինչպիսի իրարամերժ մեկնաբանություններ առաջացան։ Վստահեցնում եմ՝ այս պայմանագիր կոչվածը լինելու է իրարամերժ մեկնաբանությունների օբյեկտ։ Օրինակ՝ դրանում նշվում է՝ անխոչընդոտ երթևեկություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս տերմինը վաղը դառնալու է մեծ ծուղակ, այն ապագայում շահարկվելու է Ադրբեջանի կողմից՝ «Զանգեզուրյան միջանցքն» իրավական առումով դարձնելու արտատարածքային միջանցք։ Չեն էլ թաքցնում դա, իրենց ներքին դիսկուրսում դա կա։ Ունենք ձևավորված պրակտիկա ադրբեջանական քաղաքականության մեջ. այն, ինչ պատրաստվում են ներկայացնել Հայաստանին, նախ իրենց ենթակա փորձագետների, լրատվամիջոցների միջոցով սկսում են շրջանառել, հետո դրանց սկսում են արձագանքել իրենց պաշտոնյաները, իսկ վերջում դա դառնում է պետական քաղաքականություն։ Այս գիծն առնվազն 2020 թվականից սկսած տանում են, սա հստակ ձեռագիր է, և հիմա էլ ընդամենը պետք է ուշադիր լինել և հետևել, թե հաջորդիվ ինչ է ներկայացվելու մեզ»։

«Թրամփի ճանապարհ», «Զանգեզուրի միջանցք», երթուղի, խաչմերուկ, ինչ անունով ասես չկոչեցին Հայաստանի տարածքով անցնող և Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող ճանապարհը, որի հետ կապված մտահոգությունները չեն փարատվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն գտնվելու է Հայաստանի իրավազորության ներքո, Ալիևն ասում է՝ ադրբեջանցիներն այդ ճանապարհով անցնելիս չպետք է տեսնեն հայ սահմանապահի։ Քաղաքագետը հիշեցնում է Ալիեւի հայտարարություններից մեկը։ «Նա ասում էր՝ դա մեզ համար «Զանգեզուրյան միջանցք» է, իրենք ինչ ուզում են, թող դրան անվանեն։ Սա, կարծեք թե, աջակցություն էր Փաշինյանին. որպեսզի քո դեմքը չկորցնես, որովհետև դա հռչակել ես կարմիր գիծ, ինչ անուն ուզում ես դիր, կարևորը էությունն է։ Իսկ ո՞րն է սրա էությունը։ Սա հստակ միջանցքային տրամաբանություն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի իրավազորությանը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այդ ճանապարհի վրա փոխել երթևեկության կանոններ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է ցանկացած պահի ներքին որեւէ իրավական ակտով փոխել տվյալ ճանապարհի կարգավիճակը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է տվյալ ճանապարհի վրա ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իրենց անուղղակի պատասխանները հուշում են, որ՝ ոչ, չի կարող։ Եթե չի կարող, ապա այստեղ ինքնիշխանություն և իրավազորություն տերմինները կիրառելի չեն։ Ինքնիշխանությունը ենթադրում է պետական օրենսդրության ամբողջական տարածում իր տարածքի նկատմամբ։ Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո»։

Բազմիցս հնչեց այն հարցը, որ նախաստորագրված պայմանագիրը ևս մեկ քայլ էր Արցախյան հարցը փակելու ուղղությամբ։ «Ինչի՞ համար էր պետք «Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանին։ Դա բնավ պետք չէր Ադրբեջանին, առավել ևս, որ նրանք բազմիցս շեշտում են՝ շատ երկրներ կան, որոնք նման պայմանագիր չունեն, բայց իրենց միջև պատերազմ չկա, խաղաղություն է, ունեն հարաբերություններ։ Ըստ էության, պայմանագրի նախաստորագրումն ուներ երկու հիմնական նպատակ՝ Մինսկի խմբի ձեւաչափի լուծարում, որը կնշանակեր Արցախյան հիմնախնդրի հետ կապված բոլոր գրասենյակների, պլատֆորմների վերացում և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության հաստատում։ Այս երկու խնդիրներն էին հետապնդում և Հայաստանի իշխանությունների միջոցով դրանք ստացան։ Իսկ հնարավո՞ր է փակել Արցախյան հիմնախնդիրը։ Եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները շատ ցանկանան, կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ։ Հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Արցախյան հիմնախնդիրը զուտ հայ-ադրբեջանական հիմնախնդիր չի եղել, դա գլոբալ նշանակություն ունեցող հակամարտություն էր, որտեղ կային եւ կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր։ Պատահական չէ, որ հենց այս հակամարտության համար ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահությունը։ Սա հակամարտություն էր, որն ուներ գլոբալ ենթատեքստ։ Եվ քանի որ այն ուներ և ունի գլոբալ ենթատեքստ, կան գլոբալ խաղացողներ, որոնք հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում, և որոնց հետաքրքրությունները պարբերաբար կարող են փոխվել, դրանց շրջանակը կարող է մեծանալ կամ փոքրանալ. այս խաղերի ընթացքում տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը։ Բայց հարցը փակելը որևէ կողմին՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությանը, թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ֆրանսիային, թե՛ այլ շահագրգիռ կողմերին բնավ ձեռնտու չէ։ Պատահական չէ, որ այս ընթացքում Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում որոշակի նախաձեռնություններ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունների պարագայում վաղը սկսվելու է մրցակցություն տարբեր մայրաքաղաքների կողմից, թե որտեղ է գտնվելու Լեռնային Ղարաբաղի վտարանդի կառավարությունը։ Սա լինելու է գործիք, որի միջոցով իրենք փորձելու են ազդեցություն հաստատել։ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնախնդրի փակման մեկ տեսական հնարավորություն կա, եթե 120 հազար մարդ ուղղակի չլինի։ Դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Քանի կան այն մարդիկ, որոնք շահառուներն են, հնարավոր չէ պարզապես փակել այդ հարցը՝ լինի դա Մինսկի խմբի ձևաչափի փակումով, հետևողական այլ քայլերով, թե Հայաստանի տարածքում հալածանքներով»,- եզրափակում է Արա Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը