Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան


Արամ Սարգսյանն ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը. Արմեն Հովասափյան

Բլոգ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդհանրապես քաղաքականության մեջ լինելու պրակտիկան քաղաքական գործիչներին դարձնում է առավել հասուն ու հաշվենկատ, նրանց կողմից տիրաժավորված կոնտենտը պետք է տարբերվի, ասելիքը լինի կապակցված ու խորքային։ Սակայն միշտ չէ, որ քաղաքականության մեջ տևական ժամանակ եղածներն ունենում են այդ շնորհքը և հաճախ ուղղակի դառնում են նույն քաղաքականության համար պատուհաս։

Ասվածի դասական ներկայացուցիչ է Արամ Զավենիչը, ով իր ասած ցնդաբանությունների ձեռքը կրակն է ընկնում միայն նրա համար, որ սազն առած Նիկոլի արարքներ է գովաբանում ու ամեն ինչ անում՝ նրա կեղտերը մաքրելու համար։

Զավենիչը վերջերս հայտարարել էր, թե իբր «օգոստոսի 8-ի փաստաթուղթը բացառիկ հնարավորություն է տեխնոլոգիական և տնտեսական առաջընթացի համար, իսկ դրանից ճիշտ օգտվելը կուժեղացնի մեր դիմակայունակությունը և, ընդհանրապես, կբացառի պատերազմի հնարավորությունը»․ համաձայնեք, ասվածը ոչ միայն մերկապարանոց է հնչում, այլ նաև բացահայտ ցուցիչ է նրա քաղաքական դիրքավորման։ Ակնհայտ է, որ այստեղ ոչ թե առարկայական վերլուծություն կա, այլ հերթական փորձը՝ սիմվոլիկորեն արդարացնելու և փաթեթավորելու Նիկոլի ձեռամբ արված հերթական վտանգավոր զիջումը։

Ես չեմ լսել, որ նա որևէ գնահատական կամ հոդաբաշխ միտք արտաբերի Նիկոլի հակապետական և հակահայկական յոթնամյա գործունեության մասին։ Լռություն այն ամենի շուրջ, ինչի հետևանքով Հայաստանը կորցրեց Արցախի վերջին պատառը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան գաղթականներ, իսկ երկրի անվտանգային համակարգը փլուզվեց։ Այդ լռությունը ինքնին խոսում է շատ ավելին, քան նրա բարձրաձայնած «տեխնոլոգիական առաջընթացի» մասին դատարկ խոսքերը։

Ասեմ ավելին, այսօր Զավենիչի հռետորաբանությունը ոչ մի բանով չի տարբերվում Նիկոլի քարոզչամեքենայի ստանդարտ բառապաշարից․ «պատմական հնարավորություն», «տնտեսական առաջընթաց», «խաղաղության դարաշրջան»։ Սա ոչ թե ինքնուրույն դիրքորոշում է, այլ իշխանական թելադրվածության ավտոմատ կրկնություն։

Ըստ էության՝ առանց երկմտանքի նա ընտրել է նիկոլական «քաղաքական կցորդի», քավության նոխազի և քաղաքական սպասարկողի դերը։ Այս գիծը հուշում է ոչ թե պետականամետ մտածողություն, այլ նեղ կուսակցական ու անձնական շահ, որտեղ իշխանությանը «սպասարկելը» դիտվում է որպես գոյության և քաղաքական դերակատարության միակ միջոց։

Այս պարագայում պարզ է դառնում՝ Արամ Սարգսյանի ցանկացած «վերլուծություն» կամ «նախագծային տեսլական» իրականում ոչ թե ինքնուրույն քաղաքական դիրքորոշում է, այլ նիկոլական օրակարգի հերթական արտաբերման ձև։ Եվ որքան էլ նա փորձի դա ներկայացնել որպես «պատմական հնարավորություն», իրականում դա նրա սեփական քաղաքական անբովանդակության և իշխանական կցորդի դերի հաստատումն է։
 
 
 
Մեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան