Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային


34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է: Ուղիղ 34 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների (այն ժամանակ ձևավորվող ներկայացուցչական իշխանության մարմինների) պատգամավորների մասնակցությամբ, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց համապատասխան որոշումներ, ինչպես ասվում է՝ արտահայտելով ժողովրդի միասնական կամքը:

Հարկ է ընդգծել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել այդ պահին գործող ինչպես ԽՍՀՄ օրենքների, այնպես էլ համընդունելի միջազգային նորմերի պահանջներին միանգամայն համապատասխան: Ամենից կարևորը՝ Արցախի հայությունը այդ կերպ, միջազգային նորմերին համապատասխան, իրացրեց ինքնորոշման իր անկապտելի իրավունքը՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

Սակայն խնդիրը «պատմական էքսկուրսը» չէ: Այդուհանդերձ, արժե հակիրճ շարադրանքով հիշեցնել. դրան հաջորդեց ադրբեջանական կողմի արդեն ավելի համակարգված ագրեսիան, որը կարճ ժամանակ անց, ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց, վերածվեց լայնածավալ պատերազմական գործողությունների:

Պատերազմը փոփոխական ընթացք ունեցավ. Շուշիի ազատագրմանը հաջորդեց Շահումյանի ու Մարտակերտի շրջանի զգալի մասի կորուստը: Ապա հաջողվեց վերակազմակերպել Արցախի ու պատերազմի կառավարումը, ձևավորել կանոնավոր բանակ, ինչին հետևեցին ռազմական հաջողությունները:

Ապա 1994-ի մայիսի 11-ից հաստատվեց հրադադար, որը, կարելի է ասել, շարունակվեց մինչև 2016, ապա՝ մինչև 2020 թվականները: Այդ ամբողջ ընթացքում և նույնիսկ պատերազմական գործողություններին զուգահեռ, 1994ից շարունակվել են բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում մինչև Փաշինյանի բերած աղետը: Առանցքային շեշտադրումը միշտ եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Ընդգծենք. վեճի առարկան չի եղել Հայաստանի կողմից Ադրբեջանին տարածքային պահանջներ ունենալը, ինչպես հիմա, խեղաթյուրելով խնդրի էությունը, ներկայացնում են, այդ թվում՝ որոշ իշխանական քարոզիչներ:

Վերջին տարիների աղետային իրադարձություններին թեպետ շատերն են լավատեղյակ, բայց, կարծում ենք, այստեղ էլ որոշ «թարմացումների» անհրաժեշտություն կա:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ին փողոցային շարժմամբ գալով իշխանության, մեծ հաշվով փակուղի մղեց բանակցային գործընթացը: Նա արեց անպատասխանատու, նաև հակասական հայտարարություններ, մասնավորապես, մե՛կ նշում էր, թե «զրոյական կետից» կամ իր կետից պետք է շարունակի բանակցությունները, մե՛կ ասում էր, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի հայությանը, քանի որ ինքը համապատասխան մանդատ չունի, ապա 2019-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Այդ հայտարարությամբ նա միգուցե հրապարակում այն ժամանակ հավաքված արցախցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի մի որոշ մասի հույզերը գողացավ, բայց, մեծ հաշվով, վերջնական փակուղի մղեց բանակցային գործընթացը, այդպիսով լեգիտիմացրեց Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմատենչ նկրտումները՝ Արցախը զավթելու և Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու առումներով:

Հետագայում պետք է հայտնի դառնար, որ Փաշինյանը 2019-ին մերժել է համանախագահների կարգավորման առաջարկը: Հետագայում պետք է նա ինքը հայտարարեր, թե չի կամեցել դադարեցնել պատերազմը, որպեսզի իրեն դավաճան չասեն: Հետագայում շատ բաներ պիտի հայտնի դառնային ու, վստահ ենք, էլի բաներ կպարզվեն:

Փաստն այն է, որ 2020-ի սեպտեմբերին մեկնարկած պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որով Արցախը կորցնում էր ժամանակին ազատագրված բոլոր տարածքները, կորցնում էր Շուշին, Հադրութը և մնում էր մի «Լաչինի միջանցքի» հույսին:

Ու դա միայն «սկիզբն» էր: Նույն Նիկոլ Փաշինյանը, որն Արցախի անունից հանդես գալու իրավունք չուներ, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու ԵՄ «քավորությամբ», Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Այդպիսով, նա ոչ միայն թշնամու քմահաճույքին հանձնեց Արցախի ու արցախահայության ճակատագիրը, այլև գործնականում իմաստազրկեց 2020-ի նոյեմբերի 10-ից այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը:

Արցախի ուրացմանը հաջորդեց Ադրբեջանի կողմից հայության բացարձակ շրջափակումը՝ 9 ամիս շարունակ: Իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին սկսվեց շրջափակված Արցախի վրա թշնամական հարձակումը, ի լրումն, Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի դեպքում Հայաստանը որևէ միջամտություն չի ունենալու, «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Պարզ ասած՝ Հայաստանը կանգնած նայելու է, թե ինչպես են մի քանի կիլոմետր այն կողմ կոտորելու Արցախի հայությանը:

Պարզից էլ պարզ էր, որ մեն-մենակ թողնված ու բզկտված Արցախը չէր կարող դիմակայել տասնապատիկ, եթե ոչ ավելի մեծ գերազանցություն ունեցող թշնամուն: Ու 1-2 օր տևած մարտերից հետո ընդունվեց ծանրագույն որոշում՝ փրկել բնակչությանը համատարած ու անխուսափելի կոտորածից: Հաշված օրերի ընթացքում Արցախը բռնի հայաթափվեց:

Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ կատարված աղետի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է, հայտարարում է, թե Արցախյան շարժման էջը փակված է, որ Արցախի մասին խոսելը կնշանակի պատերազմ հրահրել և նման բաներ: Ո՛չ, Արցախի խնդիրը ոչ մի կերպ փակված չէ, որքան էլ որ դա կցանկանային Ալիևը, Էրդողանը, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն: Արցախի խնդիրը փակված չէ, քանի դեռ կան ավելի քան հարյուր հազար մեր արցախցի հայրենակիցները, քանի դեռ կա ԼՂՀ ինստիտուցիոնալ հիշողությունը, քանի դեռ կան բռնի հայրենազրկված մարդիկ, իրենց զավակներն ու թոռները, որոնք հիշում են հայրենի բնօրրանն ու ցանկանում են այնտեղ վերադառնալ: Որպես հայրենատեր վերադառնալ, ոչ որպես թշնամու ենթակա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ Դավթյան