Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Վերահսկողության տոտալ բացակայության ու ամենաթողության ծանր հետևանքները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների մի զգալի մասը գործում է գազով, որը համեմատաբար ավելի մատչելի է։ Սակայն մեքենաների գազի բալոնների հետ կապված իրավիճակը վերջին շրջանում դարձել է լրջագույն անվտանգության հարց։ Որքան էլ ցավալի է, բայց գազի բալոնների՝ հերթական խոշոր պայթյունի լուրը, որը տարածվում է մամուլում ու սոցիալական ցանցերում, արդեն չի ընկալվում որպես եզակի կամ արտառոց դեպք, այլ, կարծես, դարձել է մեր իրականության մութ ու ցնցող բաղադրիչներից մեկը (ամենաթարմ օրինակը Սարյան փողոցում օրերս տեղի ունեցած պայթյունն է):

Մինչդեռ այս ողբերգական պատահարները, որոնք հաճախ ավարտվում են մարդկային զոհերով, ծանր վիրավորներով ու նյութական մեծ վնասներով, իրենց մեջ պարունակում են բազմաշերտ համակարգային բացեր, որոնց արմատները շատ ավելի խորն են, քան պարզապես տեխնիկական անորակությունը կամ անհատական անփութությունը։ Վերջին 1-2 տարվա, նույնիսկ մի քանի ամիսների վիճակագրությունը, վարորդների շրջանում առկա տրամադրությունները, մամուլում և սոցցանցերում ամեն օր շրջանառվող ահազանգերը վկայում են, որ մեքենաների գազաբալոնային համակարգերի հետ կապված խնդիրը վաղուց դուրս է եկել վերահսկելիության շրջանակից։ Բավական է «թեթևակի» ուսումնասիրել սոցցանցերը, հայտարարությունների կայքերը ու ակնհայտ կդառնա գովազդների, «էստի համեցեք»-ների բազմազանությունը: Այնպիսի տպավորություն է, որ ամեն մեկն իր ավտոտնակում կամ ինչ-որ պատահական տարածքում գազաբալոնային համակարգ է տեղադրում՝ ճոխ PR-ի միջոցով՝ իբրև թե իտալական, լեհական կամ այլ արտերկրյա սարքավորումների կիրառման մասին։ Նախ՝ սովորական քաղաքացու համար դժվար է ստուգել՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրականությանը: Երկրորդ՝ մարդը չի կարող վերահսկել՝ եթե նույնիսկ այդպես է, որքանո՞վ է որակով ու անվտանգ արվել տեղադրումը:

Ըստ այդմ, գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք պետական մարմինները՝ սկսած այս ամենի համար պատասխանատու նախարարությունից, վերջացրած Տեխնիկական անվտանգության տեսչական մարմնով, իրականում պատշաճ կերպով վերահսկում են այս ոլորտը, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի, բիզնեսի ու քաղաքացիների մեխանիկական նախաձեռնողականությանը։ Պետության խնդիրը միայն քաղաքացիներից հարկեր գանձելը չէ, այլ նաև քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով վերահսկողական քայլեր ձեռնարկելը։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ պաշտոնապես զգուշացվեց, ավելին՝ «հիշեցվեց», որ մեքենաների գազաբալոնային համակարգերը ենթակա են պարտադիր տարեկան տեխնիկական ստուգման, հակառակ դեպքում սպասվում են մեծ տուգանքներ։ Սկզբնական շրջանում այդ գործընթացը նույնիսկ որոշակի խուճապ էր առաջացրել, ու մարդիկ ամիսներով հերթերի մեջ էին՝ փորձելով ժամանակին անցնել ստուգում, ձեռք բերել վկայական, որպեսզի պարեկային ծառայությունը չկանգնեցնի, տուգանք չկիրառի և այլն։ Սակայն ժամանակի ընթացքում այս վերահսկողության մեխանիզմը թուլացավ, ինչպես բոլոր ոլորտներում է, ստուգումների պարտադիր բնույթը մոռացվեց, իսկ ոստիկանության կողմից վկայականների ստուգումն ու վերահսկողությունը վերածվեց ձևականության։ Այսօր փաստացի կա իրավիճակ, երբ անգամ այդ ստուգագրերը, որոնք մի ժամանակ համարվում էին անվտանգության նվազագույն երաշխիք, ի վերջո կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Գազաբալոնային համակարգերի տեղադրումն ու շահագործումը դարձել է ազատ ու անկառավարելի ոլորտ, որտեղ որևէ պետական կառույց գործնականում պատասխանատվություն չի կրում կատարվող գործընթացների համար։

Այս անտարբերության ու պատասխանատվության բացակայության ֆոնին անմիջապես մեծանում է անվտանգության սպառնալիքը։ Մեքենաների գազաբալոնային համակարգերի անորակ տեղադրումը, սարքավորումների սպասարկման ցածր մակարդակը, հին ու մաշված բալոնների շահագործումը, տեխնիկական ստանդարտների անտեսումը, անվտանգության կանոնների չպահպանումը հանգեցնում են պայթյունների ռիսկի կտրուկ աճի։ Պայթյունները հաճախ տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում՝ ավտոտնակներում, բազմաբնակարան շենքերի բակերում, ավտոկայանատեղիներում և այլն, և այլն։ Արդյունքում ոչ միայն մեքենայի սեփականատերն է վտանգի տակ, այլև հարակից բնակիչները, անցորդները, այլոց գույքը, ինչպես եղավ նախօրեին։

Պետության դերն այս իրավիճակում ոչ թե ձևական վերահսկիչ ֆունկցիան է, այլ հստակ կանխարգելմանն ու անվտանգության երաշխավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ինչի շրջանակներում էլ մեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման ու շահագործման վերահսկողությունը, անվտանգային ստանդարտների սահմանումն ու պարտադիր պահպանումը պետք է դառնան պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ցանկացած գազաբալոնային համակարգի տեղադրում պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպությունների կողմից, իսկ սարքավորումներն ունենան որակի միջազգային վկայագիր ու համապատասխանեն անվտանգության բոլոր նորմերին։ Ավելին, պետական վերահսկող մարմինները պարտավոր են իրականացնել ոչ միայն տարեկան ստուգումներ, այլև պարբերական հանկարծակի տեսչական այցեր, հատուկ ռիսկային խմբերի մշտադիտարկում, իսկ անվտանգության կանոնների խախտման դեպքերում կիրառել խիստ պատժամիջոցներ։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կրճատել անկառավարելիության մակարդակը և կանխել հերթական ողբերգական պատահարները։ Սրան գումարած՝ պետք է ուշադրություն դարձնել, որ տարեկան տեխզննման գործընթացը մեծամասամբ կրում է ձևական բնույթ, լավագույն դեպքում ստուգվում են լուսարձակները, արգելակները և վերջ: Սա էլ իր հերթին նոր խնդիրների առջև է կանգնեցնում:

Բացի տեխնիկական վերահսկողությունից, կարևոր է նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն ու անվտանգային մշակույթի ձևավորումը։ Այսօր մեծ թվով վարորդներ ու մեքենաների սեփականատերեր պարզապես չեն տիրապետում գազաբալոնային համակարգերի սպասարկման, օգտագործման, վտանգների կանխարգելման վերաբերյալ նվազագույն գիտելիքների։ Անտեղյակությունն ու անտարբերությունը, երբեմն նաև ֆինանսական միջոցների սահմանափակությունը ստիպում են մարդկանց ընտրել էժան ու անորակ ծառայություններ, խուսափել վերահսկողությունից, անտեսել անգամ փոքր դետալները, որոնք կարող են ճակատագրական լինել։ Այս ֆոնին պետական և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական արշավներ, ուսուցողական ծրագրեր, մեդիաարշավներ, որոնք կնպաստեն վարորդների պատասխանատվության, անվտանգության մշակույթի ձևավորմանը։

Գազաբալոնների հարցը Հայաստանում առանձին չի կարելի դիտարկել՝ առանց ընդհանուր տրանսպորտային անվտանգության և արտակարգ իրավիճակների կառավարման համատեքստի։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ևս, որն արդեն իսկ խայտառակ չափերի է հասել, որոշ առումներով պայմանավորված է տեխնիկական անսարքություններով, անորակ գազաբալոններով, հին և անհուսալի մեքենաներով, ինչպես նաև վարորդների անպատասխանատու վարքագծով։

Այս ամենը համալրվում է հրդեհների ռիսկի աճով, որոնք հաճախ ոչ միայն գազաբալոնների պայթյունի կամ տրանսպորտային պատահարների, այլև տարերային աղետների ու բնության անոմալիաների հետևանք են։ Ու այս համատեքստում մտահոգիչն այն է, որ Հայաստանը չունի զարգացած հակահրդեհային արագ արձագանքման համակարգ, ինչը նշանակում է, որ ցանկացած նմանատիպ դեպք կարող է վերաճել մասշտաբային աղետի, եթե չլինի արագ ու արդյունավետ միջամտություն։

Հակահրդեհային կանխարգելման ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ևս առկա են համակարգային բացեր։ Հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական միջոցառումների կիրառում, այլև վաղաժամ մոնիթորինգային համակարգերի ներդրում, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառում, օրինակ՝ դրոնների միջոցով տարածքների մշտադիտարկում, խելացի ավտոմատ անջատման մեխանիզմների ներդրում, որոնք թույլ կտան արագ մեկուսացնել վտանգի աղբյուրը, նվազեցնել վնասը և ապահովել բնակչության անվտանգությունը։ Ներկայում այսպիսի համակարգերի բացակայությունը կամ սահմանափակ կիրառումը Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է՝ հատկապես հաշվի առնելով սեզոնային հրդեհների, ուժեղ քամիների, կայծակների հետևանքով առաջացող հրդեհների ռիսկը։

Համակարգային խնդիրների մյուս կարևորագույն կողմը քաղաքացիների իրազեկվածության և արտակարգ իրավիճակներում իրենց դրսևորելու մշակույթի բացակայությունն է։ Հայաստանում դեռևս լայն տարածում չունի արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու, ճիշտ վարքագիծ ցուցաբերելու, պետական մարմինների ցուցումներին հետևելու, ինքնապաշտպանական քայլեր ձեռնարկելու մշակույթը։ Մարդիկ հաճախ անտեղյակ են նույնիսկ հրդեհի դեպքում անհրաժեշտ գործողությունների, տարհանման կանոնների, առաջին օգնության տրամադրման մասին, ինչն էլ մեծացնում է մարդկային կորուստների ու վնասների հավանականությունը։

Այս համատեքստում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ու համակարգված աշխատանքը կարող է էականորեն բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը։ Սակայն դրա համար համալիր ծրագիր է անհրաժեշտ, իսկ այս կառավարության դեպքում նույնիսկ փոքր հարցերը լուծում չեն ստանում, ուր մնաց գլոբալ խնդիրների, համալիր ծրագրերի կյանքի կոչման հույս լինի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով