Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Ռիսկերը մեծանում են, մտահոգությունները՝ նույնպես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության համար վերջին տարիները նշանավորվում են տնտեսական ակտիվության բազմաշերտ տատանումներով, որոնց խորքային պատճառները պետք է որոնել ինչպես ներքին կառուցվածքային փոփոխությունների, այնպես էլ արտաքին շուկաների ու գլոբալ տնտեսական միջավայրի բարդությունների համատեքստում։

2025 թվականի հունվար-հուլիս ամիսների վիճակագրական պատկերը, որը վկայում է տնտեսական ակտիվության աճի դանդաղման մասին, այն է՝ տարեկան տեմպը 7,1 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,6 %-ի դիմաց, ավելի քան հուշում է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի տեմպերը աստիճանաբար զիջում են, իսկ ապագայի վերաբերյալ անորոշություններն ու ռիսկերն՝ ավելանում։

Տնտեսական ակտիվության արգելակման հիմնական գործոններից է արդյունաբերության հատվածի դինամիկ վատթարացումը։ Եթե մեկ տարի առաջ արդյունաբերության ոլորտը համարվում էր տնտեսության հիմնական շարժիչ ուժը՝ ապահովելով 15,7 % աճ, ապա այս տարի նույն հատվածը արձանագրել է 9,8 % անկում։ Արդյունաբերության դանդաղումը, որը ձևավորում է ոչ միայն արտադրության, այլ նաև արտահանման ու զբաղվածության հիմնական հիմքը, կանխորոշում է տնտեսական ակտիվության ողջ կառուցվածքի փոփոխությունը։ Այս գործընթացն, ըստ էության, ազդում է ամբողջ մակրոտնտեսական դինամիկայի վրա՝ իջեցնելով տնտեսության մրցունակությունը, կրճատելով արտահանման հնարավորությունները ու խորացնելով արտաքին առևտրի դեֆիցիտը։

Մեկ այլ առանցքային գործոն, որը նպաստել է տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը, առևտրի ոլորտի զարգացման տեմպերի կտրուկ անկումն է։ Եթե անցյալ տարի առևտրի ոլորտն արձանագրում էր 21,4 % աճ, ապա 2025 թվականի հունվար-հուլիսին գրանցվել է ընդամենը 4,2 % աճ։ Առևտրի ոլորտի նման դանդաղումը, որը մի կողմից պայմանավորված է ներքին սպառման ու գնողունակության տատանումներով, մյուս կողմից՝ արտահանման ու ներմուծման ծավալների կրճատմամբ, հանգեցնում է տնտեսության շրջանառվող կապիտալի նվազմանը, շուկայում ակտիվության անկմանը և բիզնես միջավայրի որոշակի սառեցմանը։

Այս կառուցվածքային փոփոխությունների և տատանումների ֆոնին հատկապես մտահոգիչ է արտաքին առևտրի դինամիկայի կտրուկ անկումը։ 2025 թվականի հունվարհուլիսին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4,5 տրլն դրամ (11,4 մլրդ դոլար), ինչը տարեկան կտրվածքով նվազել է 42 %-ով, և սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն ցուցանիշը գրանցել էր 95 % աճ։ Սա պայմանավորված է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման արտահայտված անկմամբ, համապատասխանաբար, տարեկան 49,6 % և 35,8 %-ով։ Իսկ անցյալ տարի երկու ցուցանիշներն էլ զգալի աճ են գրանցել՝ արտահանման դեպքում՝ 2,2 անգամ, ներմուծման դեպքում՝ 79,1 %։ Արտաքին առևտրաշրջանառության նման անկումը վկայում է ոչ միայն արտաքին շուկաների նկատմամբ կախվածության, այլ նաև մրցունակության, լոգիստիկայի, փոխարժեքային տատանումների և արտաքին պահանջարկի անկման մասին։ Իսկ բուն արտահանման անկումը ոչ միայն կրճատում է արտարժութային մուտքերը, այլև ազդում է արտադրության ծավալների, զբաղվածության և բյուջետային եկամուտների վրա։

Այս ամենով հանդերձ, տնտեսական ակտիվության կառուցվածքում որոշ ոլորտներ շարունակել են դրսևորել հարաբերական կայունություն և անգամ արագացում։ Մասնավորապես, էներգահամալիրը ցուցադրել է աճի տեմպերի արագացում՝ 2,8 %-ից մինչև 5,6 %, ինչը պայմանավորված է ինչպես էներգետիկ հզորությունների ավելացմամբ, այնպես էլ սպառման նոր կառուցվածքով։ Ծառայությունների ոլորտն իր հերթին արձանագրել է տարեկան աճի արագացում՝ 4,5 %-ից մինչև 10,6 %։ Սա խոսում է տնտեսության որոշակի վերակողմնորոշման, ծառայությունների դերի և նշանակության բարձրացման, ինչպես նաև նոր ծառայությունների սպառման մշակույթի ձևավորման մասին։ Շինարարության ոլորտում, որը ավանդաբար համարվում է տնտեսության վերականգնման ու կապիտալ ներդրումների հիմնական ցուցիչներից, նույնպես արձանագրվել է աճի արագացում 16,1 %-ից մինչև 20,2 %։ Սա կարող է պայմանավորված լինել ինչպես պետական ու մասնավոր ներդրումային ծրագրերի ակտիվացմամբ, այնպես էլ բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսավորման հասանելիության բարելավմամբ։

Չնայած այս դրական դինամիկաներին, տնտեսական ակտիվության ընդհանուր պատկերը շարունակում է մնալ հակասական։ Արդյունաբերության ու առևտրի ոլորտների անկումը, որոնք ապահովում են տնտեսության հիմնական շարժը, չի փոխհատուցվում ծառայությունների ու շինարարության աճով, քանի որ վերջիններս չեն կարող ապահովել բավարար ծավալներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության կայունության համար։

Այս իրավիճակում կառավարության և տնտեսական քաղաքականության հիմնական մարտահրավերն է ապահովել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, խթանել ներքին և արտաքին ներդրումները, բարձրացնել արտադրողականությունը, դիվերսիֆիկացնել արտահանումը և ստեղծել նոր հնարավորություններ բիզնեսի ու ներդրողների համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկվում, ինչը ապագայի հեռանկարում մեծացնում է տնտեսական ոլորտի ռիսկերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»