Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ» «Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ» «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ» «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ» Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»


Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին պաշտպանություն փնտրում Ռուսաստանի «թևի տակ». «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

runews24.ru–ն «Հայաստանը կործանման եզրին է. Փաշինյանը շտապ գնում է Պուտինի մոտ. Ռուսաստանը կօգնի՞» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերյան այս օրերին Հայաստանը անսպասելի քայլեր է անում։ Մեր հարավկովկասյան հարևանը հանկարծ որոշել է փոխել իր հռետորաբանությունը։ Այնքան է փոխել, որ նույնիսկ անհավանական մտքեր են սողոսկում. մի՞թե Փաշինյանը և այն ամբողջ ընկերախումբը, որը իշխանության է եկել Սորոսի դրամաշնորհներով, խելքի են եկել։ Անգամ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն է հայտարարություն արել, որ երկիրը մտադիր չէ դուրս բերել Գյումրու ռուսական ռազմաբազան։ Ավելին, կովկասյան այդ երկրի վարչապետը, ըստ Սիմոնյանի, պատրաստվում է այցելել Մոսկվա։ Եվ նպատակը մեր նախագահի հետ հանդիպումն է։ Անսպասելի է, չէ՞։ Իսկ ի՞նչ է պատահել ընդհանրապես։

Շրջադարձի խորությունը գնահատելու համար մենք պետք է հիշենք այդ հրաշալի երկրի պատմությունը վերջին մի քանի տարվա ընթացքում։ Փաշինյանը իշխանության եկավ Մայդանի տիպի բողոքի ցույցերի ալիքի վրա։ Նա Սորոսի հիմնադրամի հովանավորյալն էր, այսինքն՝ «պրոֆեսիոնալ ընդդիմադիր»։ 2018 թվականի Մայդանը Հայաստանում ակնհայտորեն արևմտամետ և հակառուսական էր։ Իսկ ի՞նչ են ակնկալում բոլոր «միամիտ» հետխորհրդային հանրապետությունները Արևմուտքից՝ զարգացում, բարգավաճում, գրեթե դրախտ երկրի վրա։ Եվ, բնականաբար, Հայաստանում դա տեղի չունեցավ։ Բայց եղավ երկու պատերազմ Արցախի համար, որոնք Երևանը ամոթալիորեն պարտվեց և կորցրեց տարածքներ իր բնակչությամբ։ Ադրբեջանը «հետ խլեց» այն, ինչ կորցրել էր մեկ երրորդ դար առաջ։ Հակասական է, բայց նույնիսկ դա չօգնեց այն ժամանակ հեռացնել Փաշինյանին։

Հիմա, կարծես, հակամարտությունը լուծվել է, դրանում ներգրավված է ինքը՝ Թրամփը։ Սակայն Արևմուտքի հետ կապված հույսերը այստեղ նույնպես «չաշխատեցին»։ Եթե հիշում եք, անցյալ տարվա փետրվարին՝ 2024 թվականին, Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին, քանի որ այն, իբր, «թողել» էր իր երկիրը։ Փաշինյանը անկեղծորեն կարծում էր, որ 2020 և 2023 թվականների հակամարտություններում Ռուսաստանը պետք է կռվեր Երևանի համար։ Սակայն նա սխալ էր հաշվարկել, Մոսկվան որոշեց սպասողական դիրք գրավել՝ թե՛ իր պատերազմի նախօրեին, թե՛ Փաշինյանի ռեժիմի «քաղաքական ծագումը» հաշվի առնելով։ Այժմ Փաշինյանը, այսպես ասած, երաշխիքներ ունի անձամբ Թրամփից։ Սակայն ակնհայտորեն դրանց որակը շատ բարձր չէ։ Այո, ԱՄՆ հավաստագրված առևտրային առաքելության ներկայացուցիչներն արդեն Կովկասում են և քննարկում են «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» հեռանկարները, բայց իրական երաշխիքներ չկան, որ դա խաղաղություն կբերի տարածաշրջան։ Վաշինգտոնը կվերահսկի այդ՝ դեպի Թուրքիա երկաթուղին և մայրուղին, որը կանցնի Հայաստանի ամենահարավով։ Բայց Թուրքիան Հայաստանի պատմական թշնամին է, անգամ Ցեղասպանություն է իրականացրել։ Նաև Բաքուն է սրում ատամները։ Կզսպի՞ Թրամփը Ադրբեջանին, հարց է։ Միացյալ Նահանգները պայմանագրերի և կազմակերպությունների հսկայական «ցանց» ունի։ Եվ այնպիսին, ինչպիսին է ՆԱՏՕ-ն, որը չի խղճալու Երևանին, եթե անհրաժեշտ լինի ամրապնդել Ադրբեջանին ընդդեմ Ռուսաստանի։

Դա հասկանում են և՛ Երևանում, և՛ Բաքվում։ Ալիևը, որի ախորժակը միայն ավելացել է Ղարաբաղյան հաջող արկածախնդրությունից հետո, ցանկանում է Նախիջևանի անկլավ լինելու խնդիրը վերացնել։ Եվ այստեղ միակ լուծումը պատերազմն է, այսինքն՝ Հայաստանի ամբողջ Սյունիքի մարզի ռազմական անեքսիան, որը Նախիջևանի և մնացած Ադրբեջանի միջև դեպի Իրան է ձգվում որպես բարակ «պարանոց»։ Իլհամ Ալիևը այս տարիներին, ընդհանուր առմամբ, չի էլ խորշում հայտարարել, որ «Սյունիքը կվերադառնա Ադրբեջանի կազմ»։

Այսպիսով, պարզվել է, որ եթե նախկինում տարբեր հայ պաշտոնյաներ ասում էին, որ լավ գաղափար կլինի, որ Ռուսաստանը դուրս բերի 102-րդ ռուսական ռազմաբազան, այժմ այլ բան են ասում: «Այդ բազան ներկայում կայունության հիմնական երաշխիքն է և ցանկացած ագրեսորի զսպող միջոց։ Ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար, որը սեղմված է գերակշռող բնակչություն ունեցող երկու մուսուլմանական՝ միմյանց դաշնակից երկրների միջև, այն այժմ ունի հատուկ նշանակություն», - բացատրել է ռազմական փորձագետ Յուրի Բարանչիկը։

Պարզ ասած, Փաշինյանը տեսավ, որ Հայաստանը Արևմուտքի համար ավելի քիչ հետաքրքիր գործընկեր է, քան Թուրքիան և Ադրբեջանը։ Ադրբեջանը ելք ունի դեպի Կասպից ծով, սահմանակից է Իրանին և Ռուսաստանին, ինչպես նաև նավթ ունի, և Հայաստանի հանձնման հարցը, «եթե ինչ-որ բան լինի», արագ կլուծվի։

Ահա թե ինչու է «մայդանիստ» Փաշինյանը կրկին ստիպված պաշտպանություն փնտրել Ռուսաստանի «թևի տակ»։ Ըստ երևույթին, սա է Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցի պատճառը: Սակայն մեր օրերում (և տարիներին) պարզապես վտանգավոր է լիովին անձնուրաց օգնություն ցուցաբերել որևէ մեկին։ Նրանք կնստեն ձեր վզին։ Հետևաբար, մեզ համար իմաստ ունի չտրվել ԽՍՀՄ ժողովուրդների միասնության նոստալգիկ հիշողություններին, այլ պետք է փնտրել մեր սեփական օգուտները, բացի զուտ աշխարհաքաղաքական օգուտներից։ Մասնագետները կարող են թվարկել նման օգուտների բազմաթիվ օրինակներ։ Սկսելու համար մենք կարող ենք Շիրակի բազան զարգացնել մինչև «խաղաղապահների պատրաստման կենտրոն»։ Եվ մեր զորքերը պետք է մտնեն Սյունիքի մարզ, որպեսզի սառեցվի Բաքվի եռանդը։ Եթե Բաքուն առաջ է մղում «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, ապա մենք, մեր հերթին, կարող ենք առաջարկել համատեղ երթուղի Իրանի հետ։ «Պետք են ներդրումներ Սյունիքի ենթակառուցվածքներում՝ տարանցիկ իրավունքների և ապրանքների հոսքի վերահսկողության դիմաց», - առաջարկում է միջազգային քաղաքագետ Թիմուր Շաֆիրը։ Դրա դիմաց մենք կարող ենք դառնալ Հայաստանի և, մասնավորապես, Սյունիքի մարզի անվտանգության երաշխավորը Ադրբեջանի հետ բանակցություններում։ Բնականաբար, նման սցենարում չպետք է խոսվի Արևմուտքի մասին՝ որպես հակամարտության միջնորդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ). Լայնածավալ նոր հարձակումներ Արցախի ուղղությամբ. «Փաստ»ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ»ԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցը«Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ»Մի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»«Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ»Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան