Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասացի՝ կասկած չունեմ, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ տեղի ունեցած, ինչպես նաեւ վերջին շրջանի հայտնի քաղաքական հարձակումները հրահանգավորել է անձամբ Սերժ Սարգսյանը:
Արձանագրեցի նաեւ, որ իշխանությունն ունի դեպքերը բացահայտելու բոլոր լծակները եւ այդ լծակների չօգտագործումը վկայում է. հարձակումներն իրականացվում են բարձրագույն հրահանգավորմամբ: Ո՛չ բռնությանը: