Իրանն ու «վեցնյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան), որոշել են անցկացնել բանակցությունների հերթական փուլը քաղաքական տնօրենների մակարդակով դեկտեմբերի 17-ին Ժնևում: Այս մասին հայտնել է Orer.am-ը՝ վկայակոչելով TASS-ին:
«Որոշում է կայացվել անցկացնել բանակցությունների հերթական փուլը հաջորդ չորեքշաբթի Ժնևում»,- ասվում է գործակալության զրուցակիցը:
Զրուցակցի խոսքով՝ Շվեյցարիայից բացի իրենց հարթակները տրամադրելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք երկրներ: Նրանց թվում նա մատնանշել է Օմանը և Ղազախստանը: