NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ. Էդուարդ Շարմազանով
ԲլոգԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը» ՝քանդել ՀՀ անվտանգային ,արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։
Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ» , Հայաստանը հանում ՌԴ -ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման։
Ամեն ինչ շատ պարզ է։
Կամ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում,կամ՝ Թուրքիայի։
Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում,կա՝ NATO-ի անդամ Թուրքիա,որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը ,բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին,բլոկադայի ենթարկում ՀՀ-ին։
Սա այն Թուրքիան է,որ Նիկոլի խոսքերով «գալիս է տարածաշրջան՝ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։
Հիմա ի՞նչ,Նիկոլը որոշե՞լ է դաշնակցել այն Թուրքիայի հետ ,որը ցեղասպանությունն ավարտին է ուզում հասցնել։
Հ.Գ. Անհնար է սպանել մի ժողովրդի,որը չի ուզում մեռնել։
Անատոլ Ֆրանս։
Որոշումը ժողովրդինն է…