Դոնալդ Թրամփը իր կնոջ՝ Մելանիի հետ վիճել է ուղղաթիռում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը`Մելանիան ուղղաթիռում լարված զրույցի ընթացքում հայտնվել են տեսախցիկների օբյեկտիվում: Նրանց վիճաբանությամբ տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Կադրերում երևում է՝ ինչպես է ԱՄՆ առաջնորդը հուզականորեն ինչ-որ բան պարզաբանում կնոջը, մատը տնկելով նրա վրա: Մելանիան ի պատասխան թափահարում է գլուխը՝ անհամաձայնություն ցույց տալով:
Daily Mail-ը դիմել է շուրթերով կարդացող մասնագետին` պարզելու համար՝թե ինչի շուրջ են վիճել նախագահ Թրամփը եւ նրա կինը:
«Առաջատար դատական փորձագետ Ջերեմի Ֆրիմանը հայտարարել է, որ իր կարծիքով, Թրամփ ամուսինները զարմանքով խոսում էին այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շարժացանդուղքին առնչվող միջադեպը»,- գրում է պարբերականը: