Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ» «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»


«Տիգրանիցս հետո ամուսինս և աղջիկս ինձ ապրելու իմաստ տվեցին, ես իրենց՝ ուժ». սերժանտ Տիգրան Մելքոնյանն անմահացել է Մատաղիսում սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»՝ երկու ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի է եղել թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, բայց իրեն սիրում էին թե՛ դաստիարակները, թե՛ ուսուցիչներն ու դպրոցի տնօրենը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը։

Տիգրանը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ընդգծում է՝ մինչև չորրորդ դասարանը գերազանցիկ է եղել։ «Հայոց լեզվին էր հրաշալի տիրապետում, մեկ ուղղագրական սխալ չէր անի։ Փայլում էր մաթեմատիկայից։ Դրա համար ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» բաժինը։ Մեկ կիսամյակ հասցրեց ուսանող լինել։ Նախքան ընդունվելը երբեմն անգամ ստիպելով էի պարապմունքների ուղարկում։ Ասում էր՝ դպրոցի բալերով կընդունվեմ գյուղինստիտուտ, հակադարձում էի՝ պետք է ընդունվես ժողինստիտուտ։ Երբ արդեն ուսանող էր, տուն եկավ, ձեռքերս համբուրում էր. «Մա՛մ, այնքան լավն է ուսանողական կյանքը, այնքան շնորհակալ եմ քեզանից, որ թեկուզ ստիպելով՝ ինձ պարապմունքի ես տարել, արդյունքում ուսանող դարձա»։

Երազանքների մասին խոսելիս մայրիկը հիշում է՝ հայրիկի և որդու միջև կայացած վերջին զրույցի ժամանակ Տիգրանն ասել է՝ պա՛պ ջան, քիչ մնաց, կգամ, շատ գործ ունենք անելու։ «Տիգրանի պապիկը եղել է զինվորական, հայրիկն աշխատում է ազգային անվտանգությունում։ Շատերն էին երևի կարծում, որ հայրիկը կազատի զինվորական ծառայությունից։ Նախքան բանակ մեկնելը Տիգրանը հեծանիվից ընկել էր, ուսը կոտրել։ Վիրահատեցին, պլատին էր տեղադրված, որ ոսկորները կպչեին։ Ինքնուրույն գնաց, ծառայության մեկնելու համար բժշկական ստուգումներն անցավ, ասել էին՝ վեց ամիս հետաձգենք զորակոչվելդ, բայց հրաժարվեց. «Մեկ օր էլ եթե հետաձգեք, կփախչեմ, ինձանից փոքրերի հետ չեմ ծառայի»։ «Սպիցերն» ուսի մեջ էին, իրեն չէր կարելի զենք կրել, բայց մեկնեց բանակ։ Հայրիկին ասում էր՝ հանկարծ չխառնվես, պետք է ծառայեմ։ Ուզում էր նաև հայրիկի մասնագիտական գծով շարունակել, դրա համար պարտադիր էր զինվորական ծառայություն անցնելը»։

2019 թվականի հունվարի 16-ին Տիգրանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Տիգրանի բառերն էին՝ «սաղ տոչնի ա»։ Երբեք չի տրտնջացել։ Երբ առաջին անգամ արձակուրդ եկավ, մի պահ չճանաչեցի իրեն, շատ էր փոխվել։ Բանակում ամեն բան չէր ուտում, նիհարել էր, բայց նաև երբեք մեզանից գումար կամ հագուստ չի խնդրել։ Ընկերներն են պատմում, թե որքան լավատես է եղել, ոգևորել բոլորին։ Մինչև վերջ էլ այդպես «դուխ» տվեց զինվորներին»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին զանգահարեց. «Մա՛մ, այնքան հոգնած եմ, այնքան բան ենք բարձել, որ տանենք դիրքեր»։ Այն քիչ դեպքերից էր, երբ իրեն հարցրեցի՝ մոտը գումար կա՞, արձագանքեց. «Եթե կարող ես, ուղարկիր, մի քանի կիսատ բաներ կան, գնենք, բարձրանանք»։ Գումարն ուղարկեցի, բարձրացան դիրքեր։ 26-ի երեկոյան զանգահարեց, իր սիրած պահածոն էի փակում, այնքան ուրախացավ՝ մեռնեմ ջանիդ, ձմեռը կգամ, կուտեմ։ Հետո, երբ իր ընկերները մեր տուն եկան, պատմում էին, թե այդ գիշեր Տիգրանը որքան է բոլորին ծիծաղեցրել։ Շատ հումորով էր, ութերորդ հարկում ենք ապրում, բակում Տիգրանը ծիծաղում էր, տանը լսում էի։ Մի պատմություն հիշեցի։ Աշխատանքից տուն եկա, ամուսնուս հետ պատշգամբում նստած սուրճ էինք խմում։ Տիգրանս զանգեց՝ մերս, ի՞նչ եք անում։ «Պապայի հետ պատշգամբում սուրճ ենք խմում»։ Սկսեց ծիծաղել՝ փաստորեն երկուսս էլ նույն գործին ենք, դուք վերևից հարևանների շարժն եք դիտարկում, ես՝ թշնամու»։

Տղաները որոշում են մի քիչ քնել, բայց սկսվում է պատերազմը։ Տիգրանը եղել է սերժանտ, դիրքի ավագ։ Կապվել է հրամանատարի հետ։ «Ձերբակալված է, չգիտեմ, թե ինչ որոշում կկայացվի։ Հրամանատարներով նշելիս են եղել Մատաղիսի տարեդարձը։ Տղաս հայտնել է, որ կուտակումներ կան, մոտենում են, հրամանատարն այնքան գինովցած է եղել, որ չի կարողացել նորմալ հրաման տալ տղաներին։ Զինվորներն էլ կողմնորոշվել են, ինչպես կարողացել են։ Ներքևի դիրքի ընկերն ասել է՝ Տիգրա՛ն, ինձ շրջապատել են։ «Հիմա մի բան կանեմ»։ Իր դիրքը գնդակոծելիս են եղել, այդ պահին անգամ մտածել է, թե ինչպես ընկերոջը շրջափակումից դուրս բերի։ Ընկերը փրկվել է։ Սկսել են նահանջ հրաման տալ, Տիգրանս ասել է՝ ուշ է, ժամանակին պետք է հրամանը տայիք, դիրքս չեմ լքի։ Յոթ զինվորներին ասել է, որ իջնեն. «Ես էլ ձեր թիկունքը պահելով կգամ»։ Ընկերներն են ասում՝ Տիգրանը կարող էր հանգիստ իջնել դիրքից»։

Բայց Տիգրանը, հավատարիմ մնալով զինվորական իր երդմանը, մնացել է իրեն վստահված դիրքում և պայքարել թշնամու դեմ։ «Ընկերները պատմում են՝ տեսնում էինք, որ ԱԹՍ-ները պտտվում էին իր դիրքի վրա։ Զենքով շարունակում էր կրակել, բայց ԱԹՍների դեմ ի՞նչ կարող էր անել»։ Տղաները տեսել են, որ թշնամու հարվածներն ուղղվում են Տիգրանի դիրքի վրա։ Մայրիկն ասում է՝ այդ օրը որդին դիրքում չպետք է լիներ, հերթապահությունը փոխել էր, որ Նոր տարուն լիներ զորամասում, իսկ հետո զորացրվեր։

Տիգրանն անմահացել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Հաջորդ օրը հայրիկը շտապել է որդու մոտ, բայց նրան թույլ չեն տվել մտնել Մատաղիս։ «Ասել էին՝ այն արդեն գոյություն չունի։ Ամուսնուս նաև Տիգրանի մասին էին ասել, վերադարձավ, բայց մեզ ոչինչ չէր ասում։ Երբ Տիգրանիցս լուր չկար, հույս ունեի, որ գուցե նահանջել է, գուցե Եղնիկներում է, դա իրենցից հետո հաջորդ դիրքն էր, բայց նաև ներսումս մի ձայն հուշում էր՝ Տիգրանը չէր փախչի։ Ամուսնուս «հանգստությունը» զարմանալի էր ինձ համար, խառնված՝ ամեն հնարավոր տեղ զանգահարում էի ինչ-որ բան իմանալու հույսով։ Այնինչ, այդ օրերին նա ինձանից գաղտնի եղել է բոլոր հնարավոր տեղերում՝ Տիգրանիցս լուր իմանալու համար։ Ի վերջո, պատերազմն ավարտվեց։ Հեռախոսը ձեռքիս քնում էի, անընդհատ հետևում, թե «Կարմիր խաչը» որ հատվածներում է։ Տիգրանի դիրքը շատ բարձր տեղում էր, «Կարմիր խաչը» չի ցանկացել բարձրանալ այնտեղ, տղայիս ընկերներն էին ստիպել։ Ֆեյսբուքում գրառում հայտնվեց. «Մելքոնյան Տիկո, ծնողնե՛ր, արձագանքեք»։ Մտածում էի՝ եթե մարմինն են գտել, փաստաթղթով նա Տիգրան է, ինչո՞ւ են Տիկո գրել։ Հետո հասկացանք, որ ընկերներն են այդպես գրել։ Հայրիկը հետամուտ եղավ, որ Տիգրանիս ուղիղ ճանապարհով հասցնեն Երևան։ Անգամ ԴՆԹ հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն չեղավ, նրա մարմինն ամբողջական էր, ճանաչելի։ Նոյեմբերի 29-ին իրեն գտանք, դեկտեմբերի 3-ին հուղարկավորությունն էր։ Իր ռացիան ևս գտել էին. Մատաղիսի հողով ծածկված, փաթաթված՝ դրված է մեր տանը»։

Ապրելու ուժի մասին. «Ինձ ուժ տվողն ամուսինս ու աղջիկս դարձան, չնայած ես եմ իրենց ուժ տալիս, իրենք ինձ ապրելու իմաստ տվեցին։ Տիգրանիս գտնելուց ուղիղ մեկ տարի հետո մայրիկս ինսուլտ ստացավ։ Սկսեցի խնամել իրեն։ Մյուս կողմից՝ աղջիկս մի օր ասաց՝ մամա՛, միայն Տիգրանի՞ համար էիր ապրում։ Կարծես այդ խոսքերը սթափեցրին ինձ, սկսեցի խնամել ինձ, հետևել։ Իհարկե, ոչինչ էլ առաջվանը չի լինի, բայց գիտեմ, որ իմ անխնամ տեսքը նաև իմ Տիգրանին դուր չէր գա։ Հասկացա նաև, որ երբ կոտրվել էի, ամուսինս և աղջիկս ևս ընկճվել էին։ Ինքս ինձ հավաքեցի և սկսեցի ուժ տալ իրենց»։

Հ. Գ. - Սերժանտ Տիգրան Մելքոնյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» մեդալով և պատվոգրով՝ դիրքերում իդեալական ծառայություն իրականացնելու համար։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ» Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան