Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Սահք անիվներով «տախտակի» վրա. ո՞րն է ռոլլինգի ու սքեյթբորդի տարբերությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռոլլինգը երբեմն կոչում են նաև սքեյթբորդ: Անգլերենից թարգմանաբար «roller» նշանակում է անվաչմուշկ, «skating» նշանակում է չմուշկներով սահել, իսկ «board» նշանակում է տախտակ, այսինքն՝ սքեյթբորդ նշանակում է «տախտակի վրա անվաչմուշկներով սահել»: Ռոլլինգի ժողովրդականությունն սկսել է աճել անցյալ դարի 80-ականներից՝ իր աճող ժողովրդականությամբ հիշեցնելով սերֆինգը: Հիշեցնենք, որ սերֆինգն ալիքների վրայով սահքն է կամ, ինչպես ասում են, Հավայան տախտակների վրա սահքը:

Այնուամենայնիվ, ռոլլինգ սպորտաձևի արմատներն ավելի հին են, քան սերֆինգինը և հետագայում նրա հիմքով ստեղծված սքեյթբորդինգինը: Անվաչմուշկները հայտնվել են դեռ 18-րդ դարի վերջին, երբ որոշ մարդիկ սովորական չմուշկներին փայտե անվակներ են ամրացրել։ Հետագայում, մետաղական առանցքակալների և պլաստիկ անվակների հայտնվելով, հնարավոր դարձավ նույնիսկ մրցումներ անցկացնել անվաչմուշկների տարբեր տեսակներով: 1910 թվականից ի վեր անվաչմուշկներով վազորդները մրցել են հատուկ աշխարհի առաջնություններում. տղամարդիկ՝ 500-ից 20000 մետր, կանայք՝ 500-ից 5000 մետր հեռավորության վրա: Անգլիայում 20-րդ դարի սկզբին հայտնվել է ռինկ-հոկեյը: Դա անվաչմուշկներով գնդակով հոկեյն է: Այդ խաղի Եվրոպայի առաջնություններն անցկացվում են դեռ 1926 թվականից, իսկ աշխարհի առաջնությունները՝ սկսած 1936 թվականից։

1947 թվականից անցկացվում են անվաչմուշկային գեղասահքի աշխարհի առաջնություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ում սկսել են անցկացվել անվաչմուշկների վեցօրյա մրցավազքեր (աշխարհի առաջնությունները՝ 1949 թվականից)։ Այդ մրցույթում ամեն օր մասնակիցները կտրում են առնվազն 60 կմ ճանապարհ՝ անցկացնելով մոտավորապես 50 մրցավազք ամբողջ շաբաթվա ընթացքում:

Անվաչմուշկների համար նաև հատուկ մարզադաշտեր են կառուցվում։ Սրընթաց սահքի մրցումներում մարզիկները մրցում են ոլորապտույտ ասֆալտե կամ բետոնե վազքուղիներով: Նրանք արագությամբ շատ չեն զիջում լեռնադահուկորդներին և սահնակավազքի մրցորդներին (80 կմ/ժ): Ռոլլինգ դերբին տեղի է ունենում բավականին կտրուկ՝ 30 աստիճան թեքությամբ հատուկ վազքուղիների վրա։

Անվաչմուշկային սպորտի բոլոր տեսակները միավորված են Անվաչմուշկի միջազգային ֆեդերացիայում (FIRS): Այն հիմնադրվել է 1924 թվականին Շվեյցարիայում։ Ենթադրվում է, որ Եվրոպայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի 33 երկրում 1,5 միլիոն մարդ է զբաղվում ռոլլինգով։

Ռոլլինգը նաև օգտագործվում է դահուկորդների կողմից՝ ամառային պայմաններում մարզվելու համար։ Այն հնարավորություն է տալիս ընդօրինակել դահուկավազքի տեխնիկան և օգնում է չկորցնել մարզավիճակը ամառվա ընթացքում

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն Մանվելյան