Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Հզորացնելով հայ տաղանդների հաջորդ սերնդին. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաջին համերգը ԱՄՆ-ում

Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հոկտեմբերի 18-ին առաջին անգամ կներկայանա ԱՄՆ-ում՝ Բոստոնի Scottish Rite Museum and Library-ի համերգասրահում, որտեղ համերգային ելույթներով հանդես կգան Հիմնադրամի կրթաթոշակառուները։ Համերգը կազմակերպվում է Friends of Armenian Culture Society (FACS)-ի հետ համագործակցությամբ և հանդիսանալու է մեծ մշակութային իրադարձություն՝ ներկայացնելով Հայաստանի վառ երիտասարդ երաժիշտներին և միավորելով սփյուռքի հայ համայնքին՝ աջակցելու հայ տաղանդավոր երեխաների հաջողությանը և ապագայի կերտմանը:

Բեմ դուրս կգան Հիմնադրամից տաղանդաշատ պատանիներ, ովքեր արդեն իսկ միջազգային բեմերում հաստատել են իրենց տեղը՝ դառնալով Հայաստանի նոր երաժշտական սերնդի դեսպանները։ Նրանց կատարմամբ կհնչեն Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Ռախմանինովի, Բաբաջանյանի, Խաչատրյանի և Սեն-Սանսի ստեղծագործությունները։ Բոստոնում առաջին անգամ կներկայացվեն նաև երկու հայ կոմպոզիտորների՝ Յուրի Գևորգյանի Սերենադը սաքսոֆոնի համար և ամերիկաբնակ հայազգի երիտասարդ սերնդի կոմպոզիտոր Առնո Մելքոնյանի «In memory of Artsakh» ստեղծագործությունը դաշնամուրի համար, որը հանդիսատեսին կներկայացնի հենց կոմպոզիտորը։ Այս ստեղծագործությունները առաջին անգամ կհնչեն Բոստոնում:

Համերգային երեկոյին իր ողջույնի խոսքով հանդես կգա Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչ, ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը:

Այս բարեգործական համերգը միաժամանակ կլինի երաժշտական տոն և կարևոր ներդրում Հայաստանի երիտասարդների ապագայի համար: Համերգից ստացված հասույթը ամբողջությամբ կուղղվի Հիմնադրամի կրթական ծրագրին` ապահովելու հայ տաղանդավոր երեխաների շարունակական բարձրորակ կրթությունը, մասնագիտական աջակցությունը և Հայաստանի ներկայացումը համաշխարհային բեմերում:

Տոմսերի արժեքը՝ 50–75 ԱՄՆ դոլար մեծահասակների համար և 25 ԱՄՆ դոլար ուսանողների համար։ Համերգից հետո հյուրերը հրավիրված են մասնակցելու ընդունելության, որտեղ հնարավորություն կունենան հանդիպելու երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ և ծանոթանալու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությանն ու առաքելությանը։

Տոմսերի վաճառքի և տեղեկությունների համար՝ https://tinyurl.com/MusicForFutureConcert

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ.-ին Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից և արդեն դարձել է կարևոր կրթական կենտրոն Հայաստանում։ Հիմնադրման օրվանից ի վեր այն աջակցել է 80-ից ավելի պատանի երաժիշտների մասնագիտական կայացմանն ու զարգացմանը, ովքեր պատվով ներկայացնում են Հայաստանը բազմաթիվ միջազգային փառատոններում և մրցույթներում: Հիմնադրամի տաղանդավոր պատանիները ընդունվել են աշխարհի առաջատար երաժշտական ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Վիեննայում, Քյոլնում, Լոնդոնում, Դետմոլդում, Ցյուրիխում, Զալցբուրգում՝ ամրապնդելով Հայաստանի հեղինակությունը դասական երաժշտության աշխարհում:

 

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից