ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության դեպքի առթիվ, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձին քննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության տվյալներով' 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է աներոջ՝ Ժուլվեր Սայադյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի միջին անրակային գծով 3-4-րդ միջկողին՝ սպանելով նրան:
Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Սայադյանի որդին' Վ. Նազարյանը, երբ կանխելու նպատակով միջամտել է հոր և փեսայի միջև վիճաբանությանը։ Վ. Նազարյանը վնասվածք է ստացել ձախ նախաբազկի շրջանում:
Ժուլվեր Սայադյանն ու Վ. Նազարյանը ճանաչվել են տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ փեսային հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: