Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՊՆ
ՄիջազգայինՀՕՊ համակարգերը այս գիշեր Ռուսաստանի երկնքում 42 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 07:00-ն մարտական պատրաստության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 42 ուկրաինական ինքնաթիռատիպ ԱԹՍ, որից 19–ը` Վոլգոգրադի, 15–ը` Ռոստովի, 3–ը` Ուլյանովսկի, 1–ը` Սարատովի մարզում։ Եվս երկուական ԱԹՍ էլ խոցվել է Վորոնեժի մարզում և Բաշկորտոստանի Հանրապետությունում», – ասվում է հաղորդագրության մեջ։