Այսօր Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել դեռ 2010 թվականից Ադրբեջանում գտնվող 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Այս պահին ընտանիքը բուժզննում է անցնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
Եղիշեն և նրա կինը՝ Ռուզաննան, լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ Ադրբեջանում իրենց անընդհատ ծեծել են, անընդհատ տվել են նույն սնունդը. «Մեզ այնտեղ ռազմագերիների ճամբարում էին պահում, իմ երեխաները այս ողջ ընթացքում կռիսների կրծած հավի միս են կերել, նրանք ստիպում էին, որ մենք փոխենք մեր ազգանունները և դառնանք թուրք»,- ասաց Եղիշե Գևորգյանը:
Հարցին, թե ինչպե՞ս տեղի ունեցավ նրանց վերադարձը՝ Ե. Պետրոսյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել իրենց երրորդ երկիր տեղափոխել ու առաջարկել է Ադրբեջանի քաղաքացիություն, ինչից իրենք հրաժարվել են: