Մեր երկրում ոչ մի պետական մարմին չի զբաղվում մեր գերեվարված հայրենակիցներով և երկրի անվտանգությամբ․ Արշակ Կարապետյան
ՔաղաքականԱրշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հոկտեմբերի 13-ին, երբ Բաքվում ընթացող այսպես կոչված "դատավարության" ժամանակ հրապարակվում էին հայկական կողմի գաղտնի հրամանները, ամբողջ ադրբեջանական և հայկական մամուլը այդ մասին գրում էր, ես պետք է՞ գրեի, որ մեր համապատասխան մարմինների ուշադրությունը թեքվեր այդ կողմ։
Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում ոչ մի պետական մարմին չի զբաղվում մեր գերեվարված հայրենակիցներով և երկրի անվտանգությամբ։
Իրավապահներն էլ դավաճանի գլխավորությամբ դրոշը մուրճին կապած տերտեր են բռնում։
Բա՜, հայե՜ր ջան, մեր վրա միաժամանակ երկու պետություն է գործ նկարում և դատում։
Հազիվ էլ տերտեր բռնեք, է՞դ է ձեր փեշակը։