Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»


Ինքնախաբեություն է կարծել, որ ձեր հետևից չեն գա.... «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վայրագ ձերբակալությունն ու հաջորդող կալանավորումը, որքան էլ որ մեկ անձի ու նրա ֆեյսբուքյան գրառման հետ կապված իրադարձություն թվան, իրականում ու խորքում վերաբերում են ամբողջ հասարակությանը: Դա, եթե կուզեք, յուրօրինակ շրջադարձային կետերից մեկն է մեր երկրի կյանքում, որ այլևս ընկղմվում է դարչնագույն տոտալիտարիզմի ու հիստերիկ անձնիշխանության թունավոր ճահիճը: Փաշինյանի գլխավորած «ժողբաստիոնային» իշխանությունն անցնում է հանրությանն ահաբեկելու և տոտալ իրավազրկման, վախով կաշկանդելուն նպատակաուղղված գործողությունների:

Ի՞նչ է կատարվել այդ ձերբակալությամբ, և ինչո՞ւ ենք այն որոշակի առումով համարում «շրջադարձային»:

Հրապարակային ակտիվ դրսևորում ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդը, խիստ բորբոքված Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու քահանաների նկատմամբ իշխանության վերջին հալածական դրսևորումներից, սոցցանցային իր օգտահաշվի էջում կոշտ գրառում է արել, տվել սուր բնորոշումներ: Ըստ որում, մասնագիտության բերումով, նա, որպես պաշտպան, ընդգրկված է Բագրատ սրբազանի և մյուսների՝ «18 արդարների» դեմ ներկայացված մեղադրանքներով ընթացող գործում: Այդ գրառումից կարճ ժամանակ անց դիմակավորված ու հատուկ հանդերձավորված «կալանիչ խմբի» միջոցով հենց Շենգավիթի դատարանի մոտ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, փաստաբանի վրա կատարվում է հարձակում, ձերբակալման ուժային գործողություն: Ըստ էության, դա նպատակային ու ցուցադրական «պատժիչ գործողություն» էր, և առնվազն ենթադրելի է, որ փաստաբանին նման կերպ ձերբակալելու հրաման տվողներն այդպիսի նպատակ էին հետապնդում:

Տվյալ պարագայում անհամաչափ ուժի ցուցադրությունը ուղղված էր ոչ թե ձերբակալվող անձի, այլ ամբողջ հասարակության դեմ:

Շրջադարձայինի մասին:

Նախ՝ եթե կատարվածը և փաստաբանին մեղսագրվող արարքը կապված է բացառապես հրապարակայնորեն կոշտ խոսք ասելու հետ, ապա այստեղ մի ամբողջ շարան հարցեր են ծագում: Դրանց թվում՝ ամենից էականը, կարծում ենք, այն հարցն է, թե իրավապահ համակարգի նման խիստ մոտեցման պայմաններում ինչպե՞ս է, որ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել նույն Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների դեմ: Այսինքն, ի՞նչ. իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու սատելիտները ազատորեն կարող են ինչ ասես ասել ընդդիմախոսների, երկրի քաղաքացիների, հայազգի մարդկանց, Ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների, տեղացի և օտարերկրյա իրավապաշտպանների հասցեին, իսկ, այ, ընդդիմադիր հայացնքեր ունեցող քաղաքացիները միանգամից «հանցագործ» են դառնո՞ւմ մի թեթև խոսքից: Եվ ո՞ւր մնացին օրենքը, օրինականությունն ու իրավահավասարությունը: Բայց համարենք սա հռետորական հարց...

Մյուս էական հանգամանքն այն է, որ քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է կարծիք արտահայտելու համար: Ի լրումն ամենի, դա ուղիղ գծով նշանակում է տարփողված «ժողովրդավարության» ավարտը, եթե կուզեք՝ վերջը:

Եթե հենց փաստաբանն է հայտնվում իշխանության ռեպրեսիվ մարմինների հետապնդման թիրախում, ապա դա հստակ ուղերձ է ոչ միայն մնացած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, այլև ամբողջ հասարակությանը, յուրաքանչյուր քաղաքացու: Այդ «ուղերձը» հենց սպառնալիք է: Դրանից ավելի ուղիղ սպառնալն այն կլինի, եթե Փաշինյանը ամենօրյա «սրտիկ» անելուց հետո հայտարարի, որ Հայաստանում այլևս բոլորն անխտիր համարվում են առերևույթ կալանավորված, այնպես որ՝ թող պատրաստ լինեն բանտում հայտնվելուն:

Մանավանդ, սպասվող համապետական ընտրությունների նախաշեմին նման ռեպրեսիվ մոտեցումը էլ ավելի սուր է ընկալվում և ընդգծվում:

Անկասկած, կլինեն հայրենակիցներ, որոնք կմտածեն կամ կասեն, թե՝ լա՜վ, մի փաստաբանի են կալանավորել, դուք էլ՝ «շրջադարձային կե՜տ...», այս, այն: Ավելին, կարող են լինել նաև այնպիսիք, որ կմտածեն մոտավորապես այսպես. «Դե, թող էդպես բաներ չասեր, չբռնեին...»:

Նման «մտածումներից» վերջինի վերաբերյալ պետք է նշել, որ այդպես կարծողները արդեն իսկ ենթարկվել են հոգեբանական տեռորի ու ընկել են բռնաճնշումների տակ: Ինչը, անկեղծ ասած, ցավալի է, որովհետև վաղը, մյուս օրը նրանց նույն կերպ ահաբեկելով կարող են ստիպել ինչ ասես, այդ թվում՝ սեփական հայրենիքից, տնից, հավատից, լեզվից հրաժարվել ը: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե դա անձամբ իրենց չի վերաբերում, մանավանդ, որ իրենք լուռ են, իրենք փաստաբան չեն, եպիսկոպոս չեն, լրագրող չեն, այլ վաճառող են, տաքսիստ, ծեփագործ, օրավարձով «յոլա գնացող» և այլն, ապա նրանք սխալվում են: Նրանք ոչ միայն սխալվում են, այլև զբաղված են խաբեություններից ամենավատով՝ ինքնախաբեությամբ:

Ինքնախաբեություն է կարծել, որ եթե «քաղաքականությամբ չեք զբաղվում», ապա «ձեր ետևից» չեն գալու իշխանական «մտքի ոստիկանության» կալանիչները: Ինքնախաբեություն է կարծել, որ եթե լռեք, եթե ձեզ «խելոք» պահեք, ապա «ձեր հետևից» չեն գալու: Կգան:

Ու, ինչպես մի գերմանացի հոգևորական էր նկատել իր դառը փորձով, երբ հերթը հասնի «ձեր հետևից» կալանիչների գալուն, ապա այլևս չի լինի որևէ մեկը, որ փորձի ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանել:

Մի խաբեք ինքներդ ձեզ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթի ժամանակ հպարտ երջանկությամբ չեք ցատկոտել հեռուստացույցի առաջ: Կգան, որովհետև... Փաշինյանի ելույթից հետո ոչ թե 3, այլ 2 անգամ եք ասել՝ «կեցցե»: Կգան, որովհետև ավտոբուսի պատուհանից մի քանի վայրկյան համարձակվել եք նայել Արարատին: Կգան, որովհետև... կգան:

Հա, խոսքը վերաբերում է նաև կուրորեն հանձնարարություն կատարողներին ևս: Առավել ևս՝ նրանց: Այլ կատարողներ կգան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Բաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա Տոնոյան