Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը. Նարեկ Կարապետյան
ՔաղաքականՅուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը, այս մասին Մայր տաճարի մոտ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին:
Նա հրաժարվեց այլ քաղաքական հարցերի պատասխանել և նշեց, որ Մայր Աթոռում են գտնվում ուխտագնացության նպատակով։
Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժումն այսօր հավաք էր կազմակերպել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու։