Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Եկեղեցու և հայ ժողովրդի միակամությունն ավելի է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՔՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին: Եթե մոտավորապես թարգմանենք նրա միտքը, ապա նա ցանկանում է ՀԱԵ եկեղեցիները փոխանցել «պետությանը», ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի «Ստեփան Ասատրյանների» վրա: Երևի հետո ինքն էլ «կաթողիկոս» կնշանակի որևէ մեկին: Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում:

Կարգալույծ արված նախկին հոգևորական, ներկայում քաղաքացի Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում առաջիկա կիրակի «պատարագ» մատուցելու շուրջ այս օրերին բուռն քննարկումներ են ծավալվել: Երբ այս տարի սկսվեց Փաշինյանի իշխանության հերթական, այս անգամ՝ խոշոր հարձակումը, իսկ ավելի ստույգ՝ պատերազմը Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, մեզ տեղեկություններ հասան, և մենք դրանք հրապարակեցինք, որ նա հետևողականորեն փնտրում է հենման կետեր ՀԱԵ-ում՝ այն ներքից քայքայելու, պառակտելու համար: Դա «պառակտչական գործունեության» ստանդարտ գործիքակազմն է, առհասրակ:

Նշել էինք նաև, որ, ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանը հույս ուներ հենց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում գտնել կողմնակիցներ կամ գործակիցներ, որոնք կհամաձայնվեին մասնակցել Մայր Աթոռի կազմաքանդմանը: Քայքայիչ մղումների ուղղությունն այն էր, որ ակտիվ հակաեկեղեցական քարոզարշավում իշխանությունն ու ՔՊ-ն հենվեն ՀԱԵ կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների վրա:

Չնայած հետևողական ու ագրեսիվ հարվածներին, բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանության կողմից նպատակաուղղված խարդավանքներին ու հալածանքներին, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը, առհասարակ՝ հայ հոգևորականների ճնշող մեծամասնությունը օրինակելի միակամություն և համերաշխություն ցուցաբերեց:

Փաշինյանն ու ՔՊ-ն անցան «պլան Բ»-ին, այսինքն՝ հենվեցին կարգալույծների վրա, նրանց բերեցին Հ1-ի տաղավար, հարցազրույցներ արեցին: Կարճ ասած՝ ՔՊ-ն սկսեց «ռասկռուտկա» անել կարգալույծ նախկին մի երկու հոգևորական: Բայց... դղրդյունով խայտառակվեցին ու տապալվեցին, քանզի բոլորին ակնհայտ դարձավ, որ իշխանական քարոզչության կողմից «առաջին պլան» բերվածները միանգամայն ըստ արժանվույն են կարգալույծ արվել: Արդյունքում նույնիսկ քպականները հասկացան, որ խորապես վրիպել են:

Բայց իր ենթակայությանը չտրված, ավելին՝ Արցախի հայության իրավունքների և հոգևորմշակութային ժառանգության մասին բարձրաձայնել շարունակող Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, կազմաքանդելու Փաշինյանի նպատակները չվերացան: Նա շարունակեց որոնումները ու այս անգամ որոշեց հենվել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի՝ այժմ արդեն նախկին քահանա Ստեփան Ասատրյանի վրա:

Ու նրա միջոցով փորձեցին որոշակի խառնակչություն հրահրել: Քպական «քահանան», ըստ էության, «մատնախոսք» արտասանեց թեմի առաջնորդի հասցեին, Փաշինյանի սատելիտ «իրավապաշտպաններից» մեկը «գործ տվեց», իսկ ՔՊ-ի քմահաճույքներն սպասարկող քննչական ու իրավապահ մարմինները անմիջապես հարձակվեցին Արագածոտնի թեմի վրա՝ ահաբեկելով քահանաներին, աշխարհիկ ծառայողներին, առևանգելով, ազատությունից կամայականորեն զրկելով հոգևորականների: Ձերբակալվեցին թեմի առաջնորդ Սկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու 12 քահանաներ (ինչպիսի՜ խորհրդանշականություն): Այդ հարձակման ու հակաեկեղեցական վայրագ դրսևորումներին շատերը տեղյակ են, ինչպես տեղյակ են, որ թեմի առաջնորդը կալանավորվեց...

Այդ դեպքերից հետո միանգամյան կանխատեսելի էր, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ պիտի արվեր, ինչպիսի պահանջ, ի դեպ, Մայր Աթոռին ներկայացնում էին նաև բազմաթիվ հավատացյալներ, քաղաքացիներ: Եվ հիմա, երբ անխուսափելին կատարվեց, ՔՊ-ն ու Փաշինյանը փորձում են առավելագույնը քամել իրենց սրտի «քահանայի» կարգալույծ արվելուց:

Նախ՝ նա, չունենալով դրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ ծիսական իրավունքը, հայտարարեց, թե, միևնույնն է, ինքը շարունակելու է իրեն հոգևորական համարել, ավելին՝ պատրաստվում է առաջիկա կիրակի պատարագ մատուցել Հովհաննավանքում: Փաշինյանը, չնայած արտերկրում գտնվելու հանգամանքին, քաղաքացի Ստեփան Ասատրյանի հայտարարությանը արձագանքեց կայծակնորեն, թե՝ ինքն անպայման մասնակցելու է այդ «պատարագին»:

Ու միանգամից հարց ծագեց, թե Փաշինյանը, որ շարունակ կոկորդ է պատռում, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, վերջին անգամ ե՞րբ է որևէ եկեղեցում պատարագի մասնակցել: Լավ, ենթադրենք, Ամենայն Հայոց կաթողիկոսին հավան չի: Էհ, թող այլ եկեղեցիներում մասնակցեր: Քավ լիցի, որքա՜ն եկեղեցիներ կան Երևանում ու շրջակայքում: Հայաստանը եկեղեցիներով հարուստ երկիր է: Մյուս կողմից՝ այստեղ՝ Հայաստանում, Փաշինյանը անթաքույց զզվանք, արհամարհանք, ատելություն ու ծայրահեղ թշնամանք է դրսևորում մեր ազգային Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց վազելով, «թռած» գնում է Վատիկան՝ համբուրելու Հռոմի պապի կամ կաթոլիկ հոգևորականների աջը (թեկուզ և հայ):

Ու նա Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է: Լո՞ւրջ: Հետաքրքիր է, իսկ երբևէ որևէ հայ հոգևորականի, թեմակալ առաջնորդի աջ համբուրած կա՞:

Լավ, Կաթողիկոսին չի ընդունում, չի ընդունում: Ոչ մի արքեպիսկոպոսի, եպիսկոպոսի, քահանայի՞ էլ չի ընդունում: Հապա ինչո՞ւ որևէ պատարագի մասնակցելու (վերջին շրջանում) մասին ոչինչ հայտնի չէ: Ու այդքանից հետո կանխատեսելիորեն հայտարարում է, որ մասնակցելու է կարգալույծ արված անձնավորության մատուցելիք «պատարագին»: Սա, հասկանալի է, քաղաքականապես դեմարշ է: Իսկ հոգևոր և բովանդակային առումով դա ամենաուղիղ աղանդավորականություն է: Կլասիկ աղանդավորություն է, կարելի է ասել:

Է, թող հաջորդ «պատարագն» էլ, ասենք, որևէ քպական մատուցի, ի՞նչ տարբերություն՝ քաղաքացի Ստեփանը, թե՞ որևէ քպական: Ոչ մի:

Ուզո՞ւմ եք ձեր «քպական պատարագն» անե՞լ, է՜հ, արեք: Գնացեք, ձեր ՔՊ գրասենյակում «պատարագ» արեք, ի՞նչ գործ ունեք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, որ կարգալույծ եղած հոգևորականի պատարագին եք մասնակցում:

Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ պետք չէ թույլ տալ Հովհաննավանքում նման «պատարագ», պետք է խոչընդոտել դրա անցկացմանը: Այդ հարցում, կարծում ենք, արժե զգույշ լինել: Շատ հնարավոր է, որ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն ունենա բախումներ հրահրել ու «խոնարհ քպականների» անվան ու հագուստի տակ քողարկված «կարմրասև բերետավորներով» հարձակվի հայ մարդկանց վրա, վերջում էլ գոռա, թե հոգին փառավորվեց...

Գուցե ավելի խելամիտ կլինի պարզապես արհամարհել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ թշնամական դիրքավորված իշխանավորների ու կողմնակից, շարքային քաղաքացի Ստեփան Ասատրյանի «պատարագը», իսկ ըստ էության՝ աղանդավորական մոլեռանդության ցուցադրական դրսևորումը: Ճիշտ է, անտարբեր անցնել սրբապղծության կողքով, դժվար կլինի, բայց կրկնենք՝ գուցե Փաշինյանը հենց բախում էլ ցանկանում է: Հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ ոստիկաններ է տեղակայել վանքի մոտ: Հասկանում եք, չէ՞, մի քանի օր առաջ արդեն իսկ բազմաթիվ ոստիկանների գործից կտրել, ուղարկել է Հովհաննավանք, որ իր կեղծ «պատարագին» խանգարող չլինի:

Իսկ կիրակի արժե ոչ թե այնտեղ գնալ, այլ Մայր Աթոռ՝ ընդգծելով հավատացյալ ժողովրդի համախմբումը ազգային եկեղեցու և իր հոգևոր առաջնորդների շուրջ: Ճիշտ է, փաշինյանական «պատարագից» հետո հարկ կլինի Հովհաննավանքում սուրբ ջրի ցողման, կամ վերաօծման ծիսակարգ կատարել, բայց, կարծում ենք, դա մեր հոգևորականների համար դժվար չի լինի: Հայտարարված պատերազմն իր կանոններն ունի...

Հ.Գ. - Ի դեպ, այս օրերին Փաշինյանն ու իշխանական քարոզչությունը բավականին շրջանառեցին Կիլիկիո կաթողիկոսության Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի այլցելությունը: Սակայն նախօրեին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության առթիվ Տորոնտոյում տեղի ունեցած հանդիսության ընթացքում հստակ հայտարարվեց, որ նախ՝ ՀՀ իշխանության կողմից ներկայացված պատկերը խեղաթյուրված իրականություն էր, ապատեղեկատվություն՝ «յարիր այս վարչախումբին»: Ապա շատ հստակ շեշտվեց. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Հայոց Ցեղասպանությունը ուրացողին եւ հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերածողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Արցախն ու հայրենի հողերը թշնամուն ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե այսպէս կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրողին եւ դարավոր թշնամու ձեռքը սեղմողին»:

Եվ, որ ոչ պակաս կարևոր է. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե իր հոգևոր եղբայրները անպատվող ու հայոց եկեղեցին նսեմացնողին»:

Փաստորեն, չնայած Փաշինյանի ջանքերից, այս մի պառակտիչ հարվածն էլ ձախողվեց: Ու չի բացառվում, որ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ, չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, եկեղեցականներն ու հայ ժողովուրդը միակամ են, ավելի է նյարդայնացրել ՔՊ ղեկավարին, ուստի նա ավելի մեծ թափով է ցանկանում հարձակվել Եկեղեցու վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում