Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանիների կրթական ուղևորությունը և առաջին համերգը ԱՄՆ-ում

Մշակույթ

Հոկտեմբերի 18-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ներկայացավ իր  առաջին համերգով ԱՄՆ-ում՝ մշակութային Բոստոն քաղաքում: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգը տեղի ունեցավ Scottish Rite Museum & Library թանգարանի դահլիճում՝ հանդիսատեսին ընձեռելով բացառիկ հնարավորություն ծանոթանալու հայ երիտասարդ երաժիշտների տաղանդին: Համերգը կազմակերպվել էր Friends of Armenian Culture Society (FACS) կազմակերպության հետ համագործակցությամբ և վերածվեց դասական երաժշտության բացառիկ երեկոյի, որը ցուցադրեց Հայաստանի վառ երիտասարդ երաժիշտների տաղանդը, ինչպես նաև միավորեց սփյուռքի հայ համայնքին՝ աջակցելու նրանց հաջողություններին և ապագայի կառուցմանը:

Համերգը բացվեց ողջույնի խոսքով՝ FACS փոխնախագահ Արմինե Միրզաբեկյանի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հոմակիմյանի կողմից, ովքեր ողջունեցին ներկաներին և ընդգծեցին կրթության և երիտասարդ տաղանդներին աջակցելու կարևորությունը: Համերգային երեկոյի հյուրերից էր ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը՝ Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչը: Իր խոսքում նա ընդգծեց երաժշտական կրթության կարևոր դերը և երիտասարդներին աջակցելու նշանակությունը՝ նշելով, որ երաժշտի մասնագիտությունը մեծ նվիրում, ժամանակ և ջանք է պահանջում։ Արա Գրեգորյանը խոսեց նաև այն մեծ ներուժի մասին, որ տեսնում է հիմնադրամի երիտասարդ երաժիշտների մեջ՝ ընդգծելով նրանց բացառիկ նվիրվածությունն ու սերը իրենց գործի հանդեպ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ հիմնադրամի առաքելությունը և ներդրումը պարզապես անգնահատելի են հայկական մշակույթի ու նոր սերնդի երաժիշտների ձևավորման գործում:

Համերգին ելույթ ունեցան Հիմնադրամի պատանի երաժիշտները՝ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը, ջութակահար Էդուարդ Դայանը, կլարնետահար Լիլիթ Ստեփանյանը, սաքսոֆոնահար Միքայել Հարությունյանը, ջութակահար Ռոբերտ Սեյրանյանը և դաշնակահար, «Ծնվել եմ Արցախում» ծրագրի կրթաթոշակառու Էդվարդ Սարգսյանը: Ծրագրում հնչեցին Սեն-Սանս, Ռավել, Ռախմանինով, Գարսոն, Բախ, Կոմիտաս, Խաչատրյան, Շոպեն և Բեթհովեն։ Բոստոնի համերգի ընթացքում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեցին նաև երկու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Յուրի Գևորգյանի Սերենադը սաքսոֆոնի համար և ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Առնո Մելքոնյանի In Memory of Artsakh դաշնամուրային ստեղծագործությունը, որը կատարեց հենց կոմպոզիտորը։

ԱՄՆ կրթական ուղևորության ընթացքում Հիմնադրամի ջութակահարներ Ռոբերտ Սեյրանյանը և Էդուարդ Դայանը հնարավորություն ունեցան հանդիպել և վարպետության դաս ունենալ համաշխարհային համբավ ունեցող ամերիկահայ ալտահար/ջութակահար Քիմ Քաշքաշյանի հետ, իսկ դաշնակահար Էդվարդ Սարգսյանը մասնակցեց վարպետության դասի հանրահայտ դաշնակահար Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ:

Ուղևորության ընթացքում պատանի երաժիշտները վայելեցին եզակի կրթական և մշակութային օրեր. Պատանի երաժիշտները ելույթ ունեցան նաև Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոցի սաների համար, որտեղ շփվեցին միմյանց հետ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում: Հիմնադրամի պատանի երաժիշտները նաև շրջայց կատարեցին Նյու Ինգլանդի կոնսերվատորիայում, ծանոթացան կրթական հնարավորություններին, ինչպես նաև այցելեցին Բոստոնի թանգարաններ, տեսարժան վայրեր և վայելեցին քաղաքի մշակութային բազմազանությունը: Կրթական ուղևորության ընթացքում նրանք նաև ներկա գտնվեցին Բոստոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Boston Symphony Hall-ում:

Կրթական ուղևորության յուրաքանչյուր օրը թողեց անմոռանալի հիշողություններ և բերեց նոր ոգեշնչում՝ բացելով նոր հնարավորություններ պատանիների երաժշտական և անձնական աճի համար:

Այս ուղևորությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը բացում է նոր հորիզոններ հայ երիտասարդ երաժիշտների համար՝ ապահովելով միջազգային հարթակ, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց տաղանդը, հաղորդակցվել համաշխարհային երաժշտական հանրության հետ և ստանալ բացառիկ կրթական փորձառություններ: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստել երիտասարդ երաժիշտների զարգացմանը, տրամադրել կրթական հնարավորություններ և աջակցել նրանց միջազգային հաջողություններին:

 

 

Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է