Երևան, 02.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան» Չկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան


Արտակ Զաքարյանը դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին

Բլոգ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Արևելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի հարգելի մասնակիցներին

Որպես Եվրանեսթ ԽՎ հիմնադիր փաստաթղթերի և կանոնադրության մշակման վրա աշխատած նախկին պատգամավոր, որպես նրա մշտական հանձնաժողովներից մեկի նախկին համանախագահ և որպես վեհաժողովի նախկին փոխհամանախագահ, շատ ուրախ եմ, որ իր գործունեության 14 տարիների ընթացքում, ԱլԳ Եվրանեսթ ԽՎ-ն լիագումար նիստը երկրորդ անգամ անցկացվում է Երևանում (առաջինը՝2015թ, մարտի 17-20)։ Այդ ընթացքում ՀՀ Ազգային Ժողովը, մի քանի անգամ պատիվ է ունեցել հյուրընկալել նաև վեհաժողովի մշտական հանձնաժողովների և բյուրոյի նիստերը։

Որպես ԱլԳ գործընկեր երկիր, Հայաստանի Հանրապետությունը նրա բոլոր ձևաչափերը (գործադիր, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության) դիտարկել է որպես նորանկախ հանրապետությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության կառույցների և սկզբունքների զարգացման, եվրոպական քաղաքակրթությանն ու հիմնարար արժեքներին առավել մոտ գտնվելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական, իրավական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնրավարություն։

Բնականաբար 2011 թվականին, երբ հիմնադրվում էր Եվրանեսթ ԽՎ-ը՝ եվրոպական տարածաշրջանը և մասնավորապես նաև Հայաստանն այլ իրավիճակում էին գտնվում։ Որպես երկու գումարումների ԱԺ պատգամավոր, կարող եմ փաստել և հիշեցնել ձեզ, թե Եվրոպական խորհրդարանը և Եվրակառույցները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցներն ինչ սկտիվությամբ և ջանասիրությամբ էին արձանագրում ու արձագանքում ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ 2011-18թթ․ դժվար էր անգամ պատկերացնել, որ ԱլԳ անդամ որևէ երկրում կարող էին տեղի ունենալ մարդու քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների ու ազատությունների խախտումներ, և դրանք լինեին անտեսված ժողովրդավարության ջատագով կառույցների կողմից։

Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովը տարբեր զեկույցներ են պատրաստել ԱլԳ անդամ երկրներում մարդու հիմնարար իրավունքների և ազատութունների մասին։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ եթե 2012-17թթ․-ին Հայաստանում տեղի ունենար այն, ինչ վերջին յոթ տարիներին տեղի է ունենում՝ ապա անհատի քաղաքական իրավունքների, խոսքի ազատության, տեղական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կրոնական կառույցների ինքնավարության հարցերը մշտական ռեժիմով տեղ կգտնեին Եվրանեսթ ԽՎ օրակարգում։

Այսօրվա աշխարհում շատ բան է փոխվել։ Ցավոք փոխվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները՝ այդ թվում նաև ամենատարբեր իրավունքների և ազատությունների տեսքով։

ԱլԳ անդամ մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի բանտերում առ այսօր, ապօրինի կերպով պահվում են մեր հայրենակիցներն, ովքեր հավատալով ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին՝ իրենց գործունեությունը նվիրել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքնին, անվտանգությանն ուազատություններին։

Եվրանեսթ ԽՎ ամբիոններից, Հայաստանի պատգամավորները բազմաթիվ անգամ ելույթ են ունեցել՝ նշելով, որ Արցախյան հարցը նախ և առաջ մարդու կենսական իրավունքների, հիմնարար ազատությունների և փրկության հարց է։ 2020-23թթ․ դուք ականատես եղաք, թե Ադրբեջանն ինչպես է վարվել սեփական հայրենիքում, իրենց օջախներում հազարամյակներ ապրած մարդկանց նկատմամբ։

Նրանք սպանվել, գերևարվել, սովի են մատնվել և վերջում բռնի տեղահանվել են ամբողջ աշխարհի՝ աջքի առջև։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ Եվրոպական խորհրդարանը և ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանները, պատեհ առիթներ կունենան վեր հանելու և պատշաճ ուշադրություն դարձնելու 21-րդ դարում տեղի ունեցած ամենամեծ բռնի տեղահանումներից մեկի ենթարկվածների իրավունքների հարցերին։

Մեկ այլ հիմնախնդիր է նաև հասարակական-քաղաքական իրավիճակը տասնյակ քաղբանտարկյալներով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում։ Ես անկեղծորեն մտածում եմ, որ ձեզանից շատերը լավ տեղեկացված են, թե իրականում ի՞նչ վիճակում է գտնվում քաղաքական իրավունքի հարցերը Հայաստանում, սակայն ելնելով առկա իրավիճակից՝ դուք առայժմ նպատակահարմար չեք համարում այն դարձնել քննարկաման առարկա։ Համոզված եմ, որ երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք Հայաստան այցելելու համար և արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին

Ձեր նախկին գործընկեր,

ՀՀ ԱԺ 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, ԱլԳ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար
Արտակ Զաքարյան

Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր Ավետիսյան