Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»


Եվրոպացինե՛ր, սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի դիմաց անցկացված բողոքի ակցիան դարձավ ոչ միայն Հայաստանի ներսում կուտակված սոցիալական և քաղաքական լարվածության արտահայտություն, այլև ուղիղ ուղերձ՝ հասցեագրված Եվրոպային։ Ակցիան, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, միտված էր ուշադրություն հրավիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների ճակատագրի վրա։ Այդ պահին խորհրդարանում ընթանում էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը, և երիտասարդները փորձել են իրենց ձայնը հասցնել հենց եվրոպացի պատգամավորներին։

Ակցիայի ընթացքում հնչած ելույթները ցույց տվեցին հասարակության խորացած հիասթափությունը՝ թե՛ իշխանությունների անգործությունից, թե՛ միջազգային կառույցների կեղծ ժողովրդավարական չափանիշներից։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ուղիղ դիմել է եվրոպացի պատվիրակներին՝ ասելով․ «Միջազգային կառույցներ, դուք ընտրում եք Փաշինյանի ռեժիմը՝ մարդու իրավունքի և արժեքի փոխարեն։ Եվրոպացինե՛ր, սրանց հետ եք դեմոկրատիա կառուցո՞ւմ։ Դուք եք երկարացնում Նիկոլի իշխանության օրերը»։ Այս ուղիղ և խիստ ուղերձը արտացոլում է այն համոզմունքը, որ արևմտյան կառույցները աչք են փակում Հայաստանում ժողովրդավարության խեղման և քաղաքական հետապնդումների վրա՝ միայն թե պահպանեն Փաշինյանի կառավարությանը որպես իրենց տարածաշրջանային գործընկեր։

Ակցիայի ընթացքում հնչեցված մյուս կարևոր շեշտադրումն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վիճակին։ Նրա խոսքով՝ ադրբեջանական բանտերում տիրող անմարդկային պայմանները և խոշտանգումները հասել են այն աստիճանի, որ որոշ մարդիկ անելանելիությունից փորձում են ինքնասպանություն գործել։ «Կարմիր խաչը», որը վերջին կառույցն էր, դեռևս հնարավորություն ունեցող՝ այցելելու և վերահսկելու գերիների վիճակը, այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Սա նշանակում է՝ գերիները մնացել են լիակատար մենակության և անպաշտպանության մեջ։

Ուշագրավ էր նաև, որ եվրոպացի պատվիրակները ԱԺ բակից հետևում էին ցուցարարների ելույթներին՝ առանց որևէ արձագանքի։ Այդ լռությունը կարծես ավելի խոսուն էր, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։ Այն արտացոլում է այն երկակի չափանիշների քաղաքականությունը, որով Եվրոպան գնահատում է իր «գործընկերներին»՝ հանդուրժելով մարդու իրավունքների ոտնահարումը, երբ դա ձեռնտու է իր քաղաքական շահերին։

Այսօրվա Հայաստանը կանգնած է այն սահմանագծին, որտեղ եվրոպական լռությունը վերածվում է մասնակցության՝ անարդարության հանդեպ։ Երբ Եվրոպան հանդուրժում է քաղաքական բանտարկյալների գոյությունը և աչք է փակում սեփական արժեքների խախտման վրա, նա այլևս չի կարող խոսել ժողովրդավարության անունից։ Հայաստանի քաղաքացիները հստակ ուղերձ են հղում՝ ժողովրդավարությունը չի կարող կառուցվել կեղծ լռության և քաղաքական հաշվարկների վրա։

Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան