Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Արևմուտքը չի տեսնում, թե ինչպես է Հայաստանում հոշոտվում արդարադատությունը

Հայաստանում իրավական համակարգը շարունակում է խեղդվել քաղաքական պատվերների ծանրության տակ։ Արդեն մի քանի ամիս է՝ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ մեղադրանքներով, որոնք անգամ դատարանը համարում է անհիմն։ Սակայն այդ իրավական աբսուրդը ոչ միայն չի դադարեցնում գործը, այլև օրեցօր վերածվում է քաղաքական հաշվեհարդարի բացահայտ դրսևորման։

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը վերջին հայտարարությամբ արձանագրել է մի շարք վտանգավոր զարգացումներ։ Հակակոռուպցիոն դատարանը, չնայած արձանագրել է, որ ներկայացված մեղադրանքներում չկա հիմնավոր կասկած, այնուամենայնիվ, մեկ ամսով երկարաձգել է կալանքը՝ իբր «նոր հանգամանքների» հիմքով։ Իրավական հիմքեր չլինելու պարագայում գործում է բացառապես քաղաքական տրամաբանությունը։ Դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքները մնացել են առանց պատշաճ քննության՝ անգամ Վճռաբեկ դատարանը, որն իրավունքի պահապանն է, ընտրել է «ընտրովի արդարադատության» ուղին՝ ընդունելով միայն դատախազության բողոքները և մերժելով պաշտպանական կողմինը։

Փաստաբանների հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հայտարարությունը՝ հնչեցրած Երևանում կայացած Եվրանեսթ-ի նիստում։ Նա հիշեցրել էր, որ խոսքի ազատությունը, հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմքն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումներով։ Կարապետյանի պաշտպանները ողջունում են այս խոսքերը, սակայն փաստում՝ դրանք մնում են ընդամենը գեղեցիկ ձևակերպումներ, եթե Եվրոպան աչք է փակում Հայաստանում տեղի ունեցող հստակ քաղաքական հետապնդումների վրա։

Ավելին, իրավապաշտպանները շեշտում են, որ նույն տիպի հետապնդումներ են իրականացվում նաև «Մեր ձևով» շարժման անդամների նկատմամբ՝ այդ թվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ապօրինի ձերբակալությունը Գյումրիում, ինչպես նաև եկեղեցականների նկատմամբ իրականացվող անհիմն կալանքները։ Սա խոսում է մի համակարգի մասին, որտեղ քաղաքական շահը վաղուց է վերածվել դատական պրակտիկայի։

Այս ֆոնին Արևմուտքի լռությունը միայն խրախուսում է իրավական անարխիան։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հիշեցնում է ոչ թե ժողովրդավարական պետություն, այլ մի իշխանական մոդել, որտեղ արդարադատությունը ծառայում է միայն վերնախավի շահերին։ Եվ եթե Եվրոպան իսկապես ցանկանում է տեսնել ժողովրդավար Հայաստան, ապա պետք է սկսի ոչ թե Բրյուսելից հնչող հայտարարություններով, այլ այստեղ՝ տեսնելով, թե ինչպես է խեղդվում խոսքի ազատությունն ու խոցվում իրավունքի գերակայությունը։

Իրական եվրոպական ինտեգրումը չի չափվում ասուլիսներով և կոմունիկեներով։ Այն չափվում է նրանով, թե որքան ազնիվ է պետությունը սեփական քաղաքացիների նկատմամբ։ Իսկ այսօր Հայաստանը գնում է հակառակ ուղղությամբ՝ դեպի փակ դատարաններ, ընտրովի արդարադատություն և քաղաքական բանտարկյալներ։ Եվ եթե Արևմուտքը շարունակի չտեսնելու տալ այս ամենը, ապա հենց իր իսկ հռչակած արժեքներն են դառնում կեղծ խոսքեր՝ անգործության և կույր լռության պատյանում։

ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած