Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հետո ծավալուն հարցազրույց է տվել AS պարբերականին:
Այն հարցին, թե ինչն է պակասում թուրինյան ակումբին Չեմպիոնների լիգայում հաղթելու համար, դարպասապահը նշել է.
«Այն, ինչը պակասում է նաև մյուս թիմերին, ովքեր չեն հաղթում Չեմպիոնների լիգայում՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Նրանք մեծ նշանակություն ունեն. եթե ամեն ինչ վատ է, ապա նրանք անպայման գոլ կխփեն, և թիմը կհաղթի 1:0 հաշվով: Սա մեծ առավելություն է»:
Անդրադառնալով «Ոսկե գնդակին»՝ Բուֆոնը հավելել է.
«Ես չեմ կարողանում հասկանալ. մրցանակը տալիս են լավագույն ֆուտբոլիստի՞ն, թե՞ նրան, ով շատ է հաղթում: Եթե լավագույնին, ապա առաջիկա տասը տարիներին պետք է այն հանձնեն կա’մ Ռոնալդուին, կա’մ Մեսսիին»: