Երևան, 16.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել «Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան


Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակաշրջանում, երբ կապի միջոցները և թվային գործիքները զարգանում են հսկայական արագությամբ, հասարակությունները կանգնում են ոչ միայն նոր հնարավորությունների, այլև նոր սպառնալիքների առաջ։ Զեղծարարություններն այսօր հասել են աննախադեպ մասշտաբների՝ իրենց խոր և բազմաշերտ դրսևորումներով, պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների, տվյալների փոխանակման ու մշակման կարողությունների, արհեստական բանականության և ինտերնետային համաշխարհային ցանցի տարածմամբ։ Եթե նախորդ տասնամյակներում զեղծարարությունները հիմնականում սահմանափակվում էին ֆիզիկական միջավայրով՝ փաստաթղթերի, ստորագրությունների կամ տարբեր ծառայությունների կեղծմամբ, ապա այսօր սա դարձել է գլոբալ, անտեսանելի ու սահմաններ չճանաչող երևույթ, որի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ ցանկացած մարդ՝ անկախ իր գտնվելու վայրից, կարող է հայտնվել զոհի կարգավիճակում։

Այս համատեքստում համաշխարհային մակարդակով օրեցօր ավելանում են զեղծարարության այնպիսի տեսակները, որոնց հիմքում նորագույն տեխնոլոգիաներն են։ Արհեստական բանականության զարգացման արդյունքում հնարավոր է ստեղծել սինթետիկ տեսանյութեր կամ ձայներ, որոնք անբաժանելիորեն նման են իրականին՝ հնարավոր դարձնելով ոչ միայն մարդկանց խաբելը, այլև նրանց հեղինակության, ֆինանսական կամ անձնական անվտանգության տեսանկյունից լրջագույն վնաս հասցնելը։ Դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է գեներացնել տեսանյութեր, որտեղ հայտնի մարդիկ, պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ «երևում» են իրականում չկատարված գործողություններ կատարելիս, որոնք կարող են օգտագործվել շանտաժի, շորթման, քաղաքական մանիպուլ յացիաների, հանրային կարծիքի վրա ազդելու և այլ նպատակներով։ Սինթետիկ ձայների գեներացիան ևս նոր սպառնալիք է՝ թույլ տալով զանգահարել մարդկանց ու ներկայանալ որպես նրանց հարազատ, գործակից, բանկի աշխատակից կամ պաշտոնյա՝ համոզելով տրամադրել կարևոր տվյալներ, կատարել փոխանցումներ կամ բացել գաղտնաբառեր։

Այս ամենին գումարվում է այն իրողությունը, որ զեղծարարության հնարքներն անընդհատ կատարելագործվում են. նոր գործիքներն ու մեթոդները արագորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, և որևէ երկրի սահմանային ռեժիմը կամ իրավական դաշտը այլևս չեն կարող հանդիսանալ բավարար խոչընդոտ։

Որևէ անձ, գտնվելով աշխարհի մի ծայրում, կարող է ընդամենը վայրկյանների ընթացքում կեղծել փաստաթղթեր, կազմակերպել ֆիշինգային կամ ֆարմինգային հարձակումներ, սոցիալական ինժեներության միջոցով մոլորեցնել հազարավոր մարդկանց և կիրառել նրանց դեմ զանազան սխեմաներ՝ առանց իր ինքնությունը բացահայտելու վտանգի։

Սա համաշխարհային խնդիր է, որի դեմ պայքարը պահանջում է ոչ միայն ազգային, այլև միջազգային համագործակցություն, կրթություն, իրավական հստակություն և տեխնոլոգիական լուծումների մշտական նորացում։

Հայաստանում այս թեման հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով երկրին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Այսօր արդեն նաև մեր երկրում են հազարավոր մարդիկ դառնում զեղծարարների զոհ՝ տարբեր թվային սխեմաների միջոցով։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ հասարակության լայն շերտերը չունեն թվային հիգիենայի, տեղեկատվական անվտանգության և կիբեռպաշտպանության մասին բավարար գիտելիքներ։ Շատերը չեն կարողանում տարբերել իրականը կեղծից, չեն ճանաչում վտանգավոր հղումները, չեն կարողանում գնահատել իրենց տվյալների արժեքը, ինչի հետևանքով հեշտությամբ են տրամադրում իրենց անձնական ու ֆինանսական տվյալները՝ բանկային քարտի տվյալներ, օգտագործվող գաղտնաբառեր, անձնագրային կամ սոցիալական ցանցերի մուտքանուններ և այլն։

Ֆիշինգը՝ որպես ամենատարածված զեղծարարական մեթոդ, Հայաստանում օրեցօր ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում։ Զեղծարարները հաճախ ստեղծում են կեղծ կայքեր, որոնք արտաքինից գրեթե չեն տարբերվում իրական բանկային կամ պետական կայքերից, ուղարկում են զանգվածային կամ անհատական էլեկտրոնային նամակներ կամ հաղորդագրություններ, որոնց միջոցով խաբում են օգտատերերին՝ ստիպելով մուտքագրել իրենց գաղտնի տվյալները։ Այս մեթոդի «զարդարանքն» այն է, որ հաճախ ուղերձները գրվում են գրագետ հայերենով, օգտագործում են պաշտոնական լոգոներ, ինչը մեծացնում է վստահությունը։

Ֆարմինգը ևս տարածված երևույթ է. այստեղ արդեն տրաֆիկը վերահղվում է կեղծ կայքի, իսկ օգտատերը, առանց կասկածելու, մուտքագրում է իր տվյալները, որոնք անմիջապես հայտնվում են խարդախների ձեռքում։

Սոցիալական ինժեներությունը ևս դարձել է զեղծարարության համատարած գործիք։ Զանգահարելով քաղաքացիներին, ներկայանալով տարբեր ծառայությունների աշխատակից, նույնիսկ՝ պաշտոնյաներ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, խաբեբաները հոգեբանական ճնշման կամ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով ստիպում են արագ որոշումներ կայացնել, ինչի արդյունքում քաղաքացին տրամադրում է իր տվյալները կամ կատարում փոխանցումներ։

Անընդհատ զարգանում են նաև խարդախության այլ մեթոդներ։ Օրինակ՝ ավելանում են կեղծ վարկային առաջարկները, կեղծ մրցանակախաղերը, կեղծ ներդրումային հարթակները, որտեղ մարդկանց առաջարկում են հեշտությամբ գումար վաստակել կամ նվերներ ստանալ։

Իսկ վերջերս արձանագրված դեպքերից մեկը, որի ժամանակ նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ստորագրությունն է կեղծվել, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ զեղծարարները պատրաստ են ավելի հեռու գնացող քայլերի՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, գրաֆիկական ծրագրեր, անգամ արհեստական բանականություն՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Այս ամենը մի կողմից էլ բացահայտում է իրավական ու վերահսկողական համակարգերի թերիությունը։ Հայաստանում զեղծարարությունների խնդրի առանձնահատկություններից մեկն այն է, որ համապատասխան կառույցները հիմնականում արձագանքում են արդեն իրականացված դեպքերին։ Հաճախ զեղծարարության մասին հաղորդագրությունները տարածվում են միայն այն ժամանակ, երբ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ արդեն դարձել են զոհ։ Այս իրավիճակը պայմանավորված է ինչպես ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ թվային գրագիտության պակասով, իրավական դաշտի թերիությամբ և հանրային իրազեկման մեխանիզմների ոչ բավարար արդյունավետությամբ։ Մարդիկ տեղեկանում են ռիսկերի մասին միայն այն ժամանակ, երբ վտանգն արդեն իրագործվել է։ Բացի այդ, զեղծարարներին հայտնաբերելու և պատժելու գործընթացը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը խոչընդոտում է կանխարգելման և հանրային վստահության բարձրացման հնարավորությունը։

Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես փոխել մոտեցումները և կառուցել այնպիսի միջավայր, որը դժվարացնում, եթե ոչ՝ անհնարին է դարձնում զեղծարարության իրականացումը։ Նախ՝ պետք է էապես բարձրացնել հանրային իրազեկվածությունը, ներդնել կրթական ծրագրեր՝ սկսած դպրոցներից մինչև մեծահասակների ուսուցում, որոնք կսովորեցնեն քաղաքացիներին տարբերել վտանգավոր հաղորդագրությունները, ճանաչել կեղծված կայքերը, չթողնել իրենց տվյալները անծանոթ հարթակներում, չհավատալ հեշտ հարստանալու խոստումներին, չբացել կասկածելի հղումները։ Պետք է զարգացնել թվային գրագիտությունը՝ որպես ժամանակակից հասարակության կենսագործունեությանն ուղղված անհրաժեշտություն։ Երկրորդ հերթին պետք է ամրացնել իրավական դաշտը, ապահովել խիստ պատժամիջոցներ ոչ միայն զեղծարարների, այլև նրանց օժանդակողների նկատմամբ, ներդնել արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման համակարգեր, որոնք թույլ կտան կանխել խարդախության տարածումը նախքան զանգվածային զոհերի ի հայտ գալը։ Չպետք է անտեսել նաև տեխնոլոգիական միջոցները՝ տվյալների պաշտպանության համակարգերը, երկաստիճան նույնականացումը, հեռակառավարման ծրագրերի և հակավիրուսների կիրառումը, բանկերի ու պետական կառույցների կողմից մշտական մոնիտորինգի իրականացումը։ Միաժամանակ, պետք է խրախուսել միջազգային համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, նորարարական լուծումների ներգրավման, միջազգային փորձի կիրառման և համատեղ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Հակառակ դեպքում, եթե չկան համակարգային, արագ ու համապարփակ քայլեր, զեղծարարները շարունակելու են օգտվել հասարակության խոցելիությունից, փորձելու են նորանոր մեթոդներ, կատարելագործելու են իրենց սխեմաները՝ ի վնաս ոչ միայն առանձին քաղաքացիների, այլև երկրի տնտեսության, պետական ինստիտուտների, հանրային վստահության։ Նկատի ունենանք, որ զեղծարարության վտանգը ներկայումս ոչ միայն անհատի, այլև երկրի անվտանգության խնդիր է, ու դրա դեմ պայքարը պահանջում է միասնական, ճկուն, շարունակական ջանքեր՝ պետական, մասնավոր և հանրային բոլոր մակարդակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա Ղահրամանյան