Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


Հինգ տարի առաջ այս օրը մեր պայքարող ժողովրդի և կռվող բանակի թիկունքում կնքվեց այն աղետալի եռակողմ համաձայնագիրը․․․ Ավետիք Չալաբյան

Բլոգ
Հինգ տարի առաջ այս օրը մեր պայքարող ժողովրդի և կռվող բանակի թիկունքում կնքվեց այն աղետալի եռակողմ համաձայնագիրը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի բռնազավթմանը և հայաթափմանը:
 
Այդ համաձայնագրով հայկական վերահսկողության տակ գտնվող, և ողջ պատերազմի ընթացքում անառիկ մնացած հսկայական տարածքները՝ Քարվաճառը, Բերձորը, Ակնան, անարյուն հանձնվում էին թշնամուն, Արցախի մնացած մասը հայտնվում էր փաստացի շրջափակման մեջ, իսկ նրա անվտանգությունը վստահվում էր Ռուսաստանի Դաշնությանը, որն այդ կապակցությամբ սեփական հաշվարկներն ուներ, և երեք տարի անց փաստացի հրաժարվեց այդ պարտականությունից, դուռ բացելով 2023 թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի համար:
 
Այս համաձայնագիրը մեծագույն դիվանագիտական հաղթանակ էր մեր թշնամիների համար, որոնք հասան շատ ավելիին, քան կարող էին երազել մինչև պատերազմի սկիզբը, և մեծագույն պարտություն մեզ համար, դրա մասին թշնամական պետության պարագլուխը բազմիցս խոսել է: Մեր բանակը, որը ռազմի դաշտում շարունակում էր կռվել և մաշեցնել թշնամու ուժերը, հավատալով վերջնական հաղթանակին, մի գիշերվա մեջ թևաթափ արվեց, հազարավոր հերոսների զոհողությունը իմաստազրկվեց, տասնամյակներով ստեղծված պաշտպանական ողջ համակարգը գրչի մի հարվածով փուլ եկավ:
 
Այս համաձայնագրով նաև պատերազմը չդադարեց, այլ ստացավ մեր համար ծայրահեղ անբարենպաստ բնույթ, երբ թշնամին արդեն բացարձակ ազատություն ուներ միակողմանիորեն իր ուզած պահին, իր ուզած վայրում, և իր ուզած պատճառավանությամբ խախտել այս համաձայնագրի կետերը, մինչև նրանից էլ բան չմնաց, իսկ պատերազմն էլ Արցախից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետության տարածք:
 
Այսպիսի համաձայնագիրը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ հայկական կողմը ներկայացնող իշխանությունը կամ ծայրահեղ ապաշնորհ էր, կամ դավաճան: Անցած տարիները ցույց տվեցին, որ թերևս երկուսն էլ միասին, այս վարչախումբը գիտակցաբար, սառնասրտորեն զոհաբերեց Արցախը, քանի որ համարում էր, որ նրա պահպանումը իրեն պահում է Ռուսաստանից չափազանց մեծ կախվածությունից: Սակայն անմտորեն զոհաբերելով Արցախը, այն հայտնվեց շատ ավել վատ կախվածության մեջ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմից, որն այսօր այլևս չի թաքցնում, որ միայն Արցախով բավարարվելու ցանկություն չունի, և իր թիրախն այժմ ողջ Հայաստանն է:
 
Այսօր, այս աղետալի համաձայնագրի կնքումից հինգ տարի անց, մեր երկիրը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ՝ կամ մենք, խելքի չգալով, շարունակում ենք նույն ոճով մաս-մաս մեր երկիրը հանձնել թշնամուն, կամ մենք հաղթահարում ենք մեր վախերը, ժողովում ենք մեր ուժերը, և հետ ենք շրջում այս աղետալի ընթացքը: Մեր հազարավոր հերոսներն իրենց կյանքը տվեցին նրա համար, որպեսզի մենք այսօր ապրենք ազատ և արժանապատիվ, և իրենց հիշատակի առաջ մենք պարտք ունենք՝ վերգտնել մեզ որպես միասնական և պայքարող ազգ, դուրս գալ 2020 թ. նոյեմբերի 9-ով մեզ պարտադրված աղետալի տրամաբանությունից, և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ:
«Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալ