Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»


Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը

Հայաստանյան քաղաքական դիսկուրսում Վաշինգտոնյան հռչակագիրը շարունակում է դիտվել որպես «խաղաղության ճանապարհ» ներկայացվող, սակայն իրականում վտանգավոր և անարդյունավետ փաստաթուղթ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած խնդրահարույց հարցի դեպքում փորձում է արդարանալ այս հռչակագրով՝ վկայակոչելով, թե «Վաշինգտոնում նման բան չի պայմանավորվել»։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, այս փաստաթուղթը ոչ միայն իրավական ուժ չունի, այլև որևէ կերպ չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիան։

Սուրենյանցի խոսքով՝ «Ալմաթիի համաձայնագրի» վրա հիմնված վաշինգտոնյան հռչակագրում բացակայում են տարածքային հստակ պարամետրեր։ Սա ստեղծում է մանևրելու լայն դաշտ Բաքվի համար, որը տարբեր կերպ է մեկնաբանում դրա դրույթները՝ հատկապես «trip»-ի (տրանսպորտային միջանցքի) շահագործման պայմանների հարցում։ «Ալիևի ագրեսիվ օրակարգի ճանապարհին Վաշինգտոնի համաձայնագիրը ոչ միայն խոչընդոտ չէ, այլև կայունացնող գործոն լինել չի կարող»,- շեշտում է Սուրենյանցը։

Քաղաքագետը նկատում է, որ Դոնալդ Թրամփի միջնորդական ոճը՝ որը նա անվանում է «թրամփացում», ունի պրոպագանդիստական բնույթ։ Թրամփը հակամարտող կողմերի ղեկավարներին հրավիրում է իր մոտ, նրանցից պահանջում կամ խոստանում ինչ-որ բան, ապա իր ներկայությամբ կազմակերպում ստորագրություն, որը հետո որևէ գործնական հետևանք չի ունենում։ «Այսպես էր Վաշինգտոնյան հռչակագրի դեպքում ևս։ Այն ունի միայն ցուցադրական նշանակություն, իսկ հակամարտության խորքային պատճառները մնում են անփոփոխ։ Փաստաթղթում բացակայում են իրական մեխանիզմներ՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ընդգծում է նա։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է Ալիևի առաջ կատարած զիջումները ներկայացնել որպես Վաշինգտոնի պահանջներ, բայց իրականում այդ հռչակագիրը որևէ ինստիտուցիոնալ արժեք չունի։ «Թրամփի գործոնի բացակայության պարագայում այն դառնում է ընդամենը պատմական միջադեպ՝ առանց քաղաքական հետևանքների։ Երբ Թրամփը այլևս նախագահ չլինի, այդ պայմանավորվածությունները պարզապես կկորչեն նրա հետ միասին»,- հավելում է քաղաքագետը։

Նա հիշեցնում է նաև Եգիպտոսում կայացած գագաթնաժողովի մի դրվագ, երբ Թրամփը մատնացույց էր արել Ալիևին՝ ասելով, թե հենց նրա համար է նախաձեռնել Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը։ «Փաստացի, Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համաձայնություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պարզապես դեկորատիվ դերակատարում է ունեցել»,- ընդգծում է Սուրենյանցը։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Վաղարշապատի ավագանու առաջիկա ընտրություններին, Սուրենյանցը նշում է. «Դժվար է հստակ կանխատեսումներ անել, սակայն չեմ բացառում, որ Գյումրու սցենարը կարող է կրկնվել։ Հավանական է, որ ոչ մի ուժ չհավաքի 50+1 ձայն, և ընդդիմադիր ուժերից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնա միասնական ընդդիմադիր քաղաքապետի թեկնածու»։

Վաշինգտոնյան հռչակագիրը, որի շուրջ իշխանությունը շարունակում է կառուցել իր «խաղաղության» հռետորաբանությունը, ըստ էության դառնում է արտաքին կախվածության և ներքին քաղաքական վախերի քող։ Սուրենյանցի դիտարկմամբ՝ այն ոչ թե խաղաղություն է բերում, այլ ընդամենը ժամանակավոր ստվեր՝ որի ներքո ավելի խորանում են տարածաշրջանային հակասությունները։

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ