«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններին
Քաղաքական«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին:
Մասնավորապես, շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում կոչ անելով մերժել իշխող Քաղաքիացիական պայմանագիր կուսակցությանը և ՔՊ «արբանյակ» կուսակցություններին և ձայնը տալ իրական ընդդիմության թեկնածուներին:
Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման կողմից դեպի Մայր Աթոռ կազմակերպված ուխտագնացությունից հետո նշել էր, որ «Մեր ձևով» շարժումը Վաղարշապատի առաջիկա ընտրություններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: