Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ» ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «Փաստ Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի դաշնակիցներին. «Փաստ» «Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց. «Փաստ» Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»


Լռությունն այլևս ոսկի չէ․ քննարկում են դատավորներն ու հաղորդակցման մասնագետները

Քաղաքական

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ելույթ է ունեցել Չեխիայի CEELI ինստիտուտի «Դատական անկախություն, օրենքի գերակայությունը և հանրային վստահությունը» խորագրով աշխատաժողովին։ Նա ներկայացրել է Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, լրատվամիջոցների հետ հաղորդակցման հայաստանյան փորձը, շվեդ գործընկերների աջակցությամբ ձևավորված դատարանների խոսնակների ինստիտուտը։ Ծովինար Խաչատրյանի պանելային քննարկման բանախոսներն են եղել ԵՄ արդարադատության դատարանի դատավոր Յան Պասսերը, Խորվաթիայի քաղաքացիական դատարանի դատավոր Դավոր Դուբրավիցան, Չեխիայի Գերագույն դատարանի փոխնախագահ Պետր Սուկը։

Պանելային քննարկման մեխն էր թափանցիկության և էթիկայի ստանդարտների ու դատական անկախության միջև անհրաժեշտ հավասարակշռության պահպանումը՝ հիմնվելով տարբեր երկրների փորձի ու միջազգային ուղեցույցների վրա։ Ծովինար Խաչատրյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես ապահովել ուղերձների հասցեականությունն ու խուսափել հակասություններից։ Յան Պասսերը ներկայացրել է հատկապես միջազգային դատարաններում հանրային վստահություն պահպանելու և քաղաքական մեկնաբանություններից խուսափելու եվրոպական փորձը։ Դավոր Դուբրավիցան խոսել է միջազգային և եվրոպական ստանդարտներից ու հանձնարարականներից՝ հիմնվելով Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) կարծիքների, Վենետիկի հանձնաժողովի ու ՄԱԿ-ի և Բանգալորյան սկզբունքների վրա, ինչպես նաև ներկայացրել Խորվաթիայում դատական հաղորդակցության կարգավորումները։ Պետր Սուկն անդրադարձել է դատավոր-խոսնակի մոդելին և Չեխիայում կիրառվող խառը մոդելին, խոսել այն դատավորների պատասխանատվության մասին, ովքեր դատարանի անունից հանդես են գալիս հանրության շրջանում, ընդգծել է, թե ինչպես կարելի է պահպանել չեզոքությունը և դատաիրավական զսպվածությունը՝ միաժամանակ ձևավորելով արդյունավետ հաղորդակցություն, հատկապես այն դեպքում, երբ տարբեր դերակատարներ են ներկայացնում դատական իշխանության տեսակետը։

Հանդիպմանը մասնակցել են շուրջ 30 երկրից դատավոր պատվիրակներ, հաղորդակցման մասնագետներ, որոնք քննարկել են ժամանակակից դատավորի դրական կերպարի, բարձր հեղինակության ստեղծման գործում լրատվամիջոցների կարևորությունը, նրանց հետ հաղորդակցման հնարավորություններն ու սահմանափակումները։ Եվրոպական առաջադեմ երկրներից որոշ դատավորներ պնդել են, որ դատավորի խոսքն իր վճիռն է ու լրացուցիչ մեկնաբանման, բացատրության կարիք չեն տեսել, կարծիք է հնչել, որ դատավորը շոումեն չէ և պարտավոր չէ պարզեցնել խրթին իրավական լեզուն։ Ի հակադրություն այս տեսակետի՝ Սլովենիայի, Սլովակիայի և Ռումինիայի ներկայացուցիչները պնդել են, որ դատավորները մասնագիտական գործունեության ընթացքում կտրվում են հասարակությունից և դրա արդյունքում է, որ հաճախ քննադատության առարկա են դառնում՝ լինելով չհասկացված ու օտար։ «Եթե դու սեղանը չես, դու մենյուն ես»,– հայտնի արտահայտությունն աշխատաժողովի մասնակիցներին է հիշեցրել ՄԻԵԴ դատարանի հաղորդակցման համակարգող Իոհաննա Լաչանան, ինչին հաջորդել են լրատվամիջոցների հետ իրականացված աշխատանքների օրինակների ներկայացումն ու կարծիքների փոխանակումը։

Ընդհանուր առմամբ մասնակիցների մտավախությունը լրատվամիջոցների կողմից ոչ ամբողջական, երբեմն աղճատված տեղեկատվության «զոհ» դառնալն էր, ինչի հետևանքով շատերը նախընտրում էին լռությունը։ Ի տարբերություն դատավորների՝ հաղորդակցման մասնագետները կարծում էին, որ լռությունն այլևս ոսկի չէ, եթե դատարանը լուռ է, տեղեկատվական վակուումը կարող է լցվել դատարանին ոչ բարենպաստ կեղծ, ոչ ամբողջական տեղեկատվությամբ։

CEELI Institute-ը անկախ, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է։ Ինստիտուտի հիմնական առաքելությունն է օրենքի գերակայության առաջմղումը ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով պաշտպանել հիմնարար իրավունքները և ազատությունները, խթանել թափանցիկ և պատասխանատու ինստիտուտների ստեղծումը, կանխել կոռուպցիան, ապահովել տնտեսական զարգացման կայուն հիմք և նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա Ղահրամանյան Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. ԱրաղչիՍթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԱղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ Զաքարյան