Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»


«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած իշխանությունները փորձում են ձևացնել, թե մեր երկրում ժողովրդավարության ավանդույթները «ծաղկունք են ապրում», ավելին՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, այնուամենայնիվ, տեղի ունեցող իրադարձությունները հակառակի մասին են վկայում։

Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։

Բայց ոչ պակաս էական խնդիրն այն է, որ քաղաքական հետապնդումների դաշտն անընդհատ ընդլայնվում է՝ ներառելով նաև հանրության այլ հատվածներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Եկեղեցու դեմ ուղղված հարվածներին։ Եկեղեցու դեմ արշավը միայն հոգևորականներով չի սահմանափակվում։ Այն տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք իրենց աջակցությունն են հայտնում կամ կանգնում են եկեղեցու կողքին։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կոնկրետ այսպիսի գործելակերպի օրինակ է։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ձերբակալությունները տեղի են ունենում ակնհայտ սարքված գործերով, որոնք որոշ ժամանակ անց ուղղակի փլվելու են, ինչպես քաղաքական բոլոր գործերը։ Բայց իշխանություններին դա չի հետաքրքրում. եթե այդ գործերը փլվեն, այս անգամ նոր գործեր կարող են «կարվել»։ Իշխանությունների համար ամենակարևորն այն է, որ հնարավորինս պատժեն բոլոր ընդդիմախոսներին։ Ուշագրավ է, որ քաղաքական հետապնդումներն իրենց մեջ մարդու իրավունքների ոտնահարման այնպիսի աղաղակող իրավիճակ են պարունակում, որ այս թեմային սկսել է ինտենսիվորեն անդրադառնալ նաև միջազգային մամուլը։

Խորքային տեսանկունից Հայաստանի իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Եկեղեցին բարձրացնում է Արցախի ժողովրդի վերադարձի ու իրավունքների վերականգնման հարցերը, որոնք չեն բխում իշխանությունների «խաղաղության օրակարգից»։ Եվ այնպիսի տպավորություն է, որ Եկեղեցու ու ընդդիմության նկատմամբ հետապնդումների միջոցով, կարծես, իշխանությունները ուղերձներ են հղում ադրբեջանական կողմին, որ իրենք «հանուն խաղաղության» պատրաստ են հերթական զիջումների։

Խոսքի ազատությունը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է, նույնպես ոտնահարվում է՝ արտահայտվելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով, ինչպես նաև խոսքի ազատությանը վերաբերող իրավաբանական և ինստիտուցիոնալ մարտահրավերներով։ Ժամանակի ընթացքում ավելանում են այն դեպքերը, երբ լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքները խախտվում են, և պետությունն էլ սպառնում է մամուլին կոշտ վերահսկողության պահանջներով ու սահմանափակումներով։ Ժուռնալիստների միության դեմ այս օրերի պատերազմը՝ ամենաթարմ վկայությունն է:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ իշխանությունները հենց իրենք հայհոյանքն ու գռեհկաբանությունը ներմուծեցին հանրային դաշտ, իսկ հիմա բողոքում են, որ իրենք հայտնվում են հայհոյանքների թիրախում։ Այսինքն, իշխանություններին ու իրենց հարող շրջանակներին թույլատրելի է հայհոյանքներ տալ, վիրավորել բոլորին, լուտանքներ տարածել, իսկ մյուսների պարագայում միանգամից աշխատում է «իրավական» մահակը։ Ավելին, իշխանականների դեպքում դա խոսքի ազատություն է, իսկ իշխանություններին քննադատողների դեպքում համարվում է, օրինակ՝ խուլիգանություն։

Մի խոսքով, «ժողբաստիոնը» վերածվել է մեկ անձի կամքի արտահայտման թղթե տնակի, որտեղ ցանկացած ընդդիմադիր, ընդդիմախոս կամ պարզապես ճշմարտությունն ասող ցանկացած մարդ վտանգված է հայտնվել ճաղերի հետևում: Դե, որ այդ մեկ անձի «հոգին փառավորվի»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին