Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է


Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է

Քաղաքական

Վաղարշապատում ծավալվող վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ իշխանությունն անցել է բացահայտ ուժային գործողությունների՝ փորձելով ճնշել ընդդիմադիր դաշտը և վնասազերծել «Հաղթանակ» դաշինքի հաղթական ներուժը։ Երեկ և այսօր համայնքի մի շարք բնակարաններում իրականացված խուզարկությունները այլ կերպ, քան քաղաքական հետապնդում գնահատել դժվար է։ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և ավագանու թեկնածուների տներն իրար հաջորդելով խուզարկվում են, և դա տեղի է ունենում ոչ թե հանրային վտանգ կանխելու, այլ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու նպատակով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «իրականացնում է ապացուցողական և վարութային գործողություններ»։ Սակայն գործողությունների ընտրությունը, ժամանակը և թիրախավորվածությունը ցույց են տալիս մեկ պարզ բան՝ իշխանությունը չի կարողացել մարսել Վաղարշապատի ընտրություններում կրած պարտությունը։ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը չկարողացավ ապահովել 50+ ձայն, չկարողացավ ստվերել «Հաղթանակ» դաշինքի իրական հանրային աջակցությունը, և հիմա դիմում է այն մեթոդին, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության բնորոշ գիծ՝ ուժի, սպառնալիքի և ռեպրեսիվ մեխանիզմների կիրառմանը։

Խուզարկությունների թիրախը «Հաղթանակ» դաշինքի անդամներն են՝ Կարեն Գևորգյան, Արմեն Դավթյան, Մայիս Մելքոնյան, Տիգրան Գևորգյան։ Նրանցից երկուսը Էջմիածնից են, երկուսը՝ Հայթաղից։ Սա պարզ քաղաքական ուղերձ է՝ իշխանությունն ուզում է մեկ հարվածով ոչնչացնել ընդդիմադիր կառույցի հնարավոր կազմակերպչական հենարանը, վախի մթնոլորտ ստեղծել և կանխել այն, ինչ նա անվանում է «վտանգավոր այլախոհություն»։

Իսկ այդ այլախոհությունն այսօր ունի մի շատ պարզ դրսևորում՝ Վաղարշապատի ժողովուրդը քվեարկեց իշխանության դեմ, և այդ քաղաքացիական ճշմարտությունը Փաշինյանի թիմը չի կարողանում ընդունել։ Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց, և պարտությունը նրանց համար ոչ թե քաղաքական գործընթացի բնական բաղադրիչ է, այլ պատժելի «հանցանք»։ Եվ հենց այս տրամաբանության շրջանակում են այսօր տեղի ունենում խուզարկությունները՝ որպես կանխարգելիչ հարված ընդդիմադիր կառույցին։

Այն, ինչ տեսնում ենք Վաղարշապատում, իշխանության վարքագծի կրկնվող օրինաչափություն է։ Փաշինյանը տարիներ շարունակ կառուցել է իշխանությունը բացառապես ուժային ճնշումների, անհնազանդների դեմ կեղծ քրեական գործերի և քաղաքական հետապնդումների միջոցով։ Երկրում արդեն ձևավորվել է մի ամբողջ շերտ, որը կարելի է անվանել քաղբանտարկյալներ՝ մարդիկ, որոնք անցանկալի են իշխանության համար, և որոնց խնդիրը միայն մեկ բան է՝ խոչընդոտել Փաշինյանի կամքին։

Այս ֆոնի վրա առանձնահատուկ լրջությամբ է ընկալվում նաև Սամվել Կարապետյանի կալանքի երկամսյա երկարացումը։ Միևնույն օրակարգին զուգահեռ արդեն իջեցվել է նաև ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկման որոշումը։ Սա իշխանական ճնշումների նույն տրամաբանության շարունակությունն է՝ հարվածել այն ազդեցիկ գործարարին, որը համարվում է անկախ տնտեսական ուժի խորհրդանիշ և չի ենթարկվում իշխանական կամքին։ Քաղաքական հաշվարկը պարզ է․ վախեցնել, կոտրել, մեկուսացնել, որպեսզի մնացածներին տրվի վերաբերմունքի հստակ մեսիջ՝ Փաշինյանի Հայաստանի մեջ անկախ դիրք ունեցող մարդը չի հանդուրժվում։

Այս ամենը միասին ձևավորում է փակ ու ճնշող միջավայր, որտեղ իշխանությունը հրաժարվում է ժողովրդի իրական ձայնը ճանաչելուց և ընտրում է ապօրինությունների ճանապարհը։ Էջմիածնում տեղի ունեցող խուզարկություններն ու Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումները մեկ ամբողջության մաս են՝ գործող վարչախմբի վերարտադրությունը ապահովելու համար։ Իսկ այդ վերարտադրությունը հնարավոր է միայն մի պայմանով՝ քաղաքական հակակշիռների, այլակարծության և ազատ կամարտահայտության լիակատար ճնշմամբ։

Վաղարշապատի ընտրություններով ժողովուրդը արդեն արտահայտել է իր վերաբերմունքը։ Հիմա իշխանությունն է փորձում վերաձևել իրականությունը իրային հարմարեցված մեթոդներով։ Բայց որքան էլ փորձի, փաստը մնում է անփոփոխ․ ուժի կիրառումը երբեք չի կարող փոխարինել ժողովրդի կամքին, իսկ ճնշումները չեն կարող մարել այն քաղաքական էներգիան, որը մի ամբողջ համայնք արտահայտեց իր ընտրությամբ։

«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՀունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել