Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ Զաքարյան Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի և Իրանի կողմից համաձայնեցված Հորմուզի նեղուցի բացմանը. Մակրոն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային․ Օսկանյան


Բռնաճնշումների ժամանակաշրջան. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, համայնքներին և ստեղծարար Հայաստանին

Քաղաքական

Հայաստանի ներկա քաղաքական իրականությունը գնալով ավելի քիչ է հիշեցնում ժողովրդավարական համակարգ, և ավելի շատ՝ կենտրոնացված իշխանության կողմից համակարգված ճնշումների դաշտ։ Բռնաճնշումների թիրախում են Հայ առաքելական եկեղեցին, սրբազաններն ու եկեղեցականները, խոշոր գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, համայնքների ղեկավարներն ու քաղաքապետերը, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվ հասարակական դեմքերը։ Այս ամենի ֆոնին ժողովրդավարության ամենակրքոտ «ջատագովները»՝ թե արտաքին գործընկերների, թե ներքաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների տեսքով, նախընտրում են չնկատել, թե ինչ է իրականում անում Փաշինյանական իշխանությունը Հայաստանում։

Պետական ռեպրեսիաների տրամաբանությունն արդեն վաղուց դուրս է եկել առանձին, մեկուսացված գործերի շրջանակից․ այն վերածվել է նոր «նորմալի», որտեղ իշխանությունը փորձ է անում վերաձևել հասարակական դաշտը՝ հանելով խաղից բոլոր նրանց, ովքեր ունեն հեղինակություն, անկախ դիրք և սեփական օրակարգ։ Եկեղեցին, համայնքային ընտրված ղեկավարները, բարերար-գործարարները հենց այդպիսի սուբյեկտներ են․ նրանք ժողովուրդից բխող լեգիտիմության այլընտրանքային աղբյուրներ են, որոնք բնականորեն չեն տեղավորվում ամբողջ վերահսկողությունը իր ձեռքում կենտրոնացնելու ձգտող իշխանության պատկերացման մեջ։

Հայ առաքելական եկեղեցին, իր հազարամյակների պատմությամբ, Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլև քաղաքակրթական ողնաշարն է։ Վերջին տարիների հարձակումները սրբազանների, հոգևորականության, եկեղեցական կառույցի վրա ուղղված են ոչ միայն կոնկրետ անձանց, այլ հենց այդ ողնաշարը կոտրելու քաղաքական նպատակին։ Երբ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Եկեղեցին դուրս մղվի հասարակական և հատկապես հանրային-քաղաքական գործընթացներից, դա նշանակում է՝ պետությունն ընտրել է իր ժողովրդի պատմական հիշողության և ինքնության դեմ դիմակայության ճանապարհ։

Նույն տրամաբանությունն է գործի դրվում համայնքների ղեկավարների, քաղաքապետերի, տեղական ինքնակառավարման մարմինների դեմ։ Տեղական իշխանությունը, եթե անշեղորեն ներկայացնում է համայնքի շահը, միշտ վտանգ է կենտրոնական իշխանության համար, որը չի ուզում իր վերահսկողությունից դուրս ինքնուրույն կարծիք ունեցող կենտրոններ։ Երբ համայնքապետերի և ավագանիների նկատմամբ քրեական գործեր են շղթայական կերպով հարուցվում, դա շատ դեպքերում չի նշանակում արդարության վերականգնում, այլ՝ քաղաքական ենթակայության պարտադրում։ Փաստացի, իշխանությունն ասում է․ «Կամ լիակատար ենթարկվում եք, կամ դուրս եք խաղից»։

Սրան գումարվում է գործարար-բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական և իրավական ճնշումների շղթան, որն արդեն անկարելի է դիտարկել զուտ տնտեսական կամ իրավական վեճի հարթության վրա։ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ եղել է խոշոր ներդրումների, բարեգործական ծրագրերի, ենթակառուցվածքային և սոցիալական նախագծերի առանցքային դերակատար։ Նրան ազատությունից զրկելով, նրանից խլելով բիզնեսն ու ունեցվածքը, իշխանությունը ոչ միայն մի մարդու է հարվածում, այլ ուղերձ է հղում ամբողջ տնտեսական ոլորտին և հատկապես՝ արտերկրում ապրող հայ ներդրողներին։ Այդ ուղերձը շատ պարզ է․ «Ոչ ոք ապահով չէ, եթե այս իշխանությանը փողը կամ բիզնեսը պետք է»։

Սա ամենածանր հարվածներից մեկն է Հայաստանի տնտեսության և ապագա զարգացման հեռանկարի համար։ Ո՞վ կցանկանա ներդրում անել մի երկրում, որտեղ տեսնում է, թե ինչպես են պետական լծակներով ճնշում գործադրում սեփական երկրի նկատմամբ իրենց պատասխանատվությունն ապացուցած խոշոր գործարարների վրա, ինչպես են փորձ անում յուրացնել նրանց ստեղծածը և այդ ամենը ներկայացնել որպես «օրինական գործընթաց»։ Դրա հետևանքը ոչ միայն հնարավոր նոր ներդրումների բացակայությունն է, այլ նաև արդեն ներմուծված կապիտալի հեռանալու ռեալ վտանգը։

Ստեղծված իրավիճակում արժե առանձնացնել Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից, որը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզապես անձնական պաշտպանության փորձ։ Այդ ուղերձը փաստացի քաղաքական-հոգևոր տեքստ է, դիմում է ուղղված ամբողջ հասարակությանը՝ հուսահատության դեմ, վախի մթնոլորտի դեմ, արժանապատվության արժեզրկման դեմ։

Սամվել Կարապետյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:

Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։

Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, մեր պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»։

Այս ուղերձում միավորվում են մի քանի առանցքային շեշտադրումներ, որոնք շրջանցելն անմիտ կլիներ։ Նախ՝ նա ճշգրիտ բնութագրում է այն «փոքրիկ խմբակը», որը բռնազավթել է իշխանությունը և փորձում է սեփական իշխանության ժամանակավոր պահպանումը ներկայացնել որպես պետականության պահպանում։ Երբ ասում է՝ «գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի», այստեղ ձևակերպվում է Հայաստանի այսօրվա գլխավոր հակասությունը․ իշխանությունը կարող է կարճաժամկետ հաջողությունների հասնել ճնշումների, վախի և ապօրինությունների միջոցով, բայց այդ մեթոդներով ոչ երբեք հնարավոր չէ պահել երկիրը, ուժեղացնել պետականությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ապագան։

Երկրորդ՝ ուղերձում հստակ մերժվում է հուսահատության մշակույթը, որը նպատակաուղղված տարածում է գործող վարչախումբը՝ փորձելով մարդկանց համոզել, թե «ոչինչ չի փոխվելու», «բոլորը նույնն են», «լավը չի լինելու»։ Հուսահատ մարդը հեշտ կառավարելի է, բայց միաժամանակ՝ անպաշտպան իր երկրի և սեփական կյանքի նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ։ Երբ Սամվել Կարապետյանը կոչ է անում «մի՛ հուսահատվել», դա միայն բարոյական սփոփանք չէ, այլ քաղաքական դիրքավորում՝ պայքարը շարունակելու, արժանապատվությունը վերականգնելու կոչ։

Երրորդ՝ այդ ուղերձում կարևոր է պատմական հիշողության շեշտադրումը։ Հայ ժողովուրդը բազմիցս անցել է վարագույրից այն կողմ․ կորուստներ, ցեղասպանություն, պատերազմներ, շրջափակումներ, պետականության կորստի և վերականգնման ցիկլեր։ Սակայն միշտ եղել է մի բարակ, բայց ամուր լար, որը թույլ է տվել դուրս գալ ամենածանր իրավիճակներից․ կամքի նպատակասլացությունը, հավատը սեփական ճանապարհի հանդեպ և ազգային արժանապատվության զգացումը։ Այս պատմական հիշողության ակտիվացումը այսօր առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի այդ հիշողությունը մթագնի, որպեսզի քաղաքացին իրեն տեսնի ոչ թե որպես պատմության սուբյեկտ, այլ՝ որպես վարչական որոշումների լուռ ենթակա։

Բռնաճնշումների այս լայն ճակատում առանձնահատուկ մտահոգիչ է արտաքին աշխարհից եկող լռությունը։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ դասախոսում էին Հայաստանի հանրությանը ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների մասին, այսօր նախընտրում են «չնկատել» ոչ միայն Եկեղեցու և հոգևորականության դեմ իրականացվող հարձակումները, ոչ միայն ընդդիմադիրների, համայնքապետերի, գործարարների նկատմամբ կիրառվող կեղծ քրեական գործերը, այլև տնտեսական ազատության հիմքերի խարխլումը։ Այդ լռությունը միայն կարճաժամկետ քաղաքական հարմարության արտահայտություն չէ․ այն նաև բարոյական պարտության նշան է։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ընդդիմադիր ուժերը չեն հուսահատվում, ինչի մասին վկայում են թե՛ հրապարակային պայքարը, թե՛ դատարանների ու փողոցների մեջ շարունակվող ներկայությունը, թե՛ հասարակական-քաղաքական նոր նախաձեռնությունները։ Չնայած ռեպրեսիաների այս ալիքին, դեռ կա կենսական միջուկ, որը չի համակերպվում պետության վերածմանը մի փոքր խմբակի շահերը սպասարկող մեխանիզմի։ Այս միջուկի գոյության փաստն է, որ հնարավորություն է տալիս ասել՝ Հայաստանը դեռ վերջնականապես չի կորցրել իր ապագան։

Մնում է ամենաիմաստալից եզրակացությունը․ բռնաճնշումները երբեք չեն լինում ինքնանպատակ։ Դրանք միշտ վկայում են իշխանության խորացող վախերի, աճող անլեգիտիմության և ապագայի նկատմամբ սեփական անվստահության մասին։ Որքան ավելի հաճախ են բանտերը լցվում հոգևորականներով, համայնքապետերով, գործարարներով, ընդդիմադիրներով, այնքան ավելի պակաս է դառնում այն քաղաքական հենարանը, որի վրա կանգնած է գործող վարչախումբը։

Հետևաբար, այս օրերին Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ միայն անհատների ազատության հարցն է, թեև դա չափազանց կարևոր է, այլ ամբողջ համակարգի ուղղությունը․ կշարունակի՞ Հայաստանը սահել դեպի լիակատար վերահսկողության, վախի և ապօրինության մոդել, թե՞ օգտվելով պատմական փորձից, հասարակության ներքին կամքից և նման ուղերձների հաղորդած հույսից, կընտրի արժանապատվության, ինքնիշխանության և իրական ժողովրդավարության ճանապարհը։

Ի վերջո, ինչպես գրում է Սամվել Կարապետյանը, հաղթանակի ճանապարհը պիտի անցնի «մեր ձևով»։ «Մեր ձևը» այն է, երբ իշխանությունը ոչ թե բռնաճնշումների, այլ ժողովրդի վստահության վրա է կանգնած, երբ Եկեղեցին, համայնքներն ու ստեղծարար գործարարները ոչ թե հետապնդման թիրախ են, այլ՝ գործընկերներ ազգային պետություն կառուցելու ճանապարհին, երբ ազատ քաղաքացու արժանապատվությունը բարձր է ցանկացած անցողիկ իշխանությունից։

ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներԹոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համար«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԱռնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Հո գժի դա՞ր չի. Ալիևը Բաքվից հաթաթա է տալիս, սա ասում է՝ երազում եմ գամ Բաքու. Հայկ Մամիջանյան «Նիկոլը, ըստ էության, չի հերքում, որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ. այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել». Էդուարդ Շարմազանով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա ՍողոմոնյանԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասՈ՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Le Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԵկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան