Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան


Լիցենզիայի չեղարկումից մինչև պետական բռնագրավում․ վտանգավոր շրջադարձ Հայաստանի տնտեսությունում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի չեղարկումը ներկայացվում է որպես կարգավորիչ քայլ, սակայն իրականում այն վերածվել է պետական ուժով իրականացվող գույքի յուրացման կանխադրվող օրինակների ամենավտանգավորներից։ Այս գործընթացը սկսվեց ոչ թե ոլորտի իրական խնդիրներից, այլ քաղաքական կամքի միակողմանի դրսևորումից, որը նպատակ ուներ ոչ թե զարգացնել, այլ ենթարկել և վերահսկել։

Իշխանությունները ամիսներ շարունակ խոսեցին ՀԷՑ-ում իբր գոյություն ունեցող «խորը ճգնաժամի» մասին, սակայն այդ պնդումները երբեք փաստերով չծառայեցին։ Ընկերության բնականոն աշխատանքը խաթարվեց հենց այն պահին, երբ կառավարությունն իր կողմից նշանակված ղեկավարներով միջամտեց տարիներով կայացած կառավարման համակարգին։ Արհեստական լարվածություն, չհիմնավորված մեղադրանքներ և ներսից սասանող վարչական քայլեր՝ ահա այն իրական պատճառները, որոնց արդյունքում ստեղծվեց այն իրավիճակը, որը իշխանությունն այսօր ներկայացնում է որպես «ժառանգություն»։

ՀԾԿՀ նիստը դարձավ ձևականություն՝ առանց մասնագիտական դիտարկումների և խորքային քննարկման։ Իրականում որոշումը կայացվել էր մինչ նիստը, իսկ լիցենզիայի չեղարկումը դարձավ փաստացի գույքի բռնագրավում՝ հակասելով թե՛ Սահմանադրությանը, թե՛ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։ Երբ պետությունը այս ձևով միջամտում է մասնավոր սեփականությանը, դա այլևս տնտեսական քաղաքականություն չէ, այլ իշխանական համակարգի կամայականություն։

Սրան զուգահեռ՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացումն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Այն ուղղված է ոչ միայն բուն գործարարի, այլ նաև նրա ընտանիքի, նրա գործունեության և նրա կողմից հիմնադրված «Մեր Ձևով» շարժման դեմ։ Ճնշման մեխանիզմների զուգահեռ կիրառումը ևս մեկ ապացույց է, որ գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական դաշտից և տեղափոխվել է քաղաքական հաշվեհարդարի դաշտ։

Այն, ինչ ներկայացվում է որպես «կարգավորում», իրականում մենաշնորհման և պետական լիակատար վերահսկողության գործընթաց է։ Երբ երկրի տնտեսական ամենազգայուն ոլորտը հանձնվում է մեկ կենտրոնի կամքին, երբ սեփականության իրավունքը դառնում է հարաբերական, իսկ դատարանները՝ գործընթացների հետին պլան, ժողովրդավարությունը կորցնում է բովանդակությունը և վերածվում տեսական հասկացության։

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը «ոչ թե սխալ որոշումների շղթա է, այլ հստակ ծրագիր՝ անկախ տնտեսավարողին ենթարկեցնելու և քաղաքական դաշտում ցանկացած ինքնուրույն ուժի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու նպատակով»։ Նրա խոսքերը բացահայտում են գործընթացի էությունը․ այսօր թիրախը ՀԷՑ-ն ու Սամվել Կարապետյանն են, բայց վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել ցանկացածի նկատմամբ։

Հայաստանը կանգնած է վտանգավոր ճամփաբաժանի վրա․ շարունակել պարտադրված վերահսկողության այս ընթացքը, թե վերականգնել օրենքի գերակայությունը և կառավարումը վերադարձնել սահմանադրական աղբյուրին՝ ժողովրդին։

«Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով