«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի երիտթեւի միջեւ կռիվ է «ընկել»: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ վերջին շրջանում երկու կուսակցությունների երիտասարդները փորձում են միմյանց վախեցնել, մեկմեկու ինչ-որ հանդիպումների են հրավիրում՝ խնդիրները «տղավարի» լուծելու համար: ՀՀԿ-ականները ԲՀԿ-ականներին ժամադրել են Մելիք-Ադամյան փողոցում, այսինքն՝ ՀՀԿ գրասեյնակի հարեւանությամբ, սակայն ՀՀԿ-ականները չեն գնացել այդ հանդիպմանը: Հավանաբար ավելի բարձր կուսակցականներն արգելել են միջադեպին ընթացք տալ: ԲՀԿ-ական Վահան Բաբայանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում ՀՀԿ երիտթեւը իրենց հասցեին անընդհատ ցեխ է շպրտում. «Մենք ոչնչից էլ չենք վախենում, իրենք թող վախենան, իրենք թող վախենան ժողովրդի ընդվզումից, իրենք թող վախենան, որ իրենք չեն կարողանալու դուրս գան փողոց եւ նայեն ժողովրդի աչքերին»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում