Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ճիշտը «ցո՞ւլն» է. ինչպես ձախողվեց նախկին օմբուդսմենը

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի քաղաքական հայտը երկար էր պատրաստվում, տարիներ շարունակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Արման Թաթոյանը սեփական կուսակցությունն է ստեղծելու՝ ընտրություններին մասնակցելու համար, և կարող է, անգամ, լուրջ մրցակից լինել գործող իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին՝ նոր որակ բերելով քաղաքական դաշտ։ Ինքը՝ Թաթոյանն էլ բազմանշանակ լռություն պահպանելով, իր շուրջ որոշակի խորհրդավորության շղարշ էր ստեղծել, որոշակի վարկանիշ հավաքել։

Բայց «Միասնության թևեր» անունով նախաձեռնության հիմնադրման արարողության տապալումից հետո Թաթոյանը ոչ թե դասեր քաղեց, այլ որոշեց մտնել մի դաշտ, որտեղ պարզապես հօդս է ցնդեցնում իր մասին դրական պատկերացումները, իսկ արած հայտարարությունները որևէ հակափաստարկի չեն դիմանում։ Երեկ նա ասուլիս է տվել, հայտարարել, թե նախկին նախագահները պետք է լքեն քաղաքական դաշտը։ «Պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին: Երբ ընտրությունը կամ մրցավազքը Փաշինյանի և նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա», - հայտարարել էր նախկին օմբուդսմենը:

Ցույց տալու համար, թե նախկինները որքան խոցելի են, և թե ինչպես է դրանից օգտվում Փաշինյանը, Արման Թաթոյանը պատմել էր, որ երբ իր հիմնադրամի համար տարածք էր փնտրում, պարզվում էր, որ թանկարժեք տարբեր շենքեր պատկանում են նախկին նախարարների, նախկին պատգամավորների և պաշտոնյաների:

«Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում՝ էս մի փոքր երկրից էսքան տարի դուք էս ի՞նչ եք էսքան եք տարել, որ ամեն մի ձեր նախարար ու պատգամավոր մեկ միլիոն դոլար ու ավել շենքերը գրկած նստել եք ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել, Փաշինյանը որ չօգտվի այդ ձեր սխալ, այդ հարցերի՞ց», - ընդգծել էր նախկին օմբուդսմենը, ով, ի դեպ, մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել նույն այդ նախկինների օրոք՝ դատախազությունից մինչև արդարադատության նախարարություն, եղել փոխնախարար։ Ու կարծես, այդ տարիներին երբևէ աչքի չի ընկել գործող պաշտոնյաների հասցեին քննադատությամբ։

Միգուցե, տեղյակ չի եղել, բայց դա հեչ լավ չի խոսում նրա մասին։ Ավելին, շուրջ վեց տարի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը վիճահարույց արտահայտություն է արել։ «Ես լինեմ երկրի վարչապետ, մի պաշտոնյա քաղաքացու նկատմամբ իրեն լավ չպահի, վիզը կպոկեմ այդ պաշտոնյայի»,- ասել է նա։ Ինքը՝ Թաթոյանն իր արած արտահայտությունը փորձել է արդարացնել՝ հիշեցնելով օրվա իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի բառապաշարը։

Բայց այս հանգամանքն էլ խիստ վիճահարույց է։ Նա գալիս է քաղաքական նոր որակ բերելո՞ւ, թե՞ Փաշինյանի հետ մրցելու հայհոյախոսության ու սպառնալիքներ տալու ասպարեզում։ Զավեշտալին, իհարկե, Թաթոյանի զինակից դարձած, մեկ այլ նախկին պաշտոնյայի «պարզաբանումն» է։ «Երեկվանից չդադարող աղմուկը վկայում է նրա մասին, որ Արման Թաթոյանը դուրս է եկել «անվնաս քննադատողների» շրջանակից և դարձել է իրական քաղաքական դերակատար»,- ասել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Այստեղ նույնիսկ խոսքերն են ավելորդ, միայն անզուսպ քրքիջ ու քմծիծաղ։

Սոնա Վրացյան

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան