ԱՄՆ-ը մտադիր է վերանայել 19 երկրներից ներգաղթած անձանց տրված գրին քարտերը
ՄիջազգայինԹրամփի վարչակազմը հայտնել է, որ կվերանայի 19 երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթած անձանց տրամադրված գրին քարտերը։
BBC-ի հարցին, թե որ երկրներն են ներառված ցուցակում, Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը (CIS) մեջբերել է Դոնալդ Թրամփի հունիսյան հրամանագիրը, որն արգելում էր ասիական, աֆրիկյան եւ լատինաամերիկյան 12 երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ եւ սահմանափակում եւս յոթ երկրների քաղաքացիների մուտքը։
Այս որոշումը կայացվել էր Սպիտակ տան մոտ Ազգային գվարդիայի զորքերի վրա զինված հարձակումից հետո, որի կազմակերպման մեջ կասկածվում է Աֆղանստանի քաղաքացի։