Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, տեղացած ձյան պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 34 CL 116 համարանիշի ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` ՋԷԿ-ի մոտակայքում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրիկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 31-10» մակնիշի 06 OU 820 համարանիշի ավտոմեքենան: