ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին' ժամը 09:45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է:
Սպիտակի, Մարալիկի, Ախուրյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արթիկի, Կոտայքի, Սևանի, Հրազդանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են: